Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի ԺԱՄ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ամրապնդել դասղեկ-աշակերտ, դասղեկ-ծնող փոխհարաբերությունները թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցներում: Առաջին հայացքից անիմսատ է թվում երկու տարբեր տարիքային խմբերի համեմատությունը, կարելի է կարծել, թե անհնար է առաջինից երրորդ դասարանների երեխաների հետ տարվող աշխատանքը համեմատել տասից տասներկուերորդ դասարանների հետ: Սակայն արդյունքում ստացվում է , որ դրանք սերտ փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ երեխայի՝ այս դեպքում ավելի կոնկրետ աշակերտի «դաստիարակվածությունը», դեպի դասղեկն ուեցած հարգանքը գալիս է դեռ ցածր դասարաններից, և եթե տարրական դասարանում դասղեկը ուշադրություն չդարձնի այս հանգամանքին, արդեն ավագ դասարաններում կունենանք ոչ ցանկալի արդյունք:

    Ցանկալի և իդեալական արդյունքի հասնելու համար աշակերտի հետ պետք է աշխատել դեռ առաջին դասարանից, նրա մեջ սերմանել սեր, հարգանք դեպի դասղեկը, նրա կողմից կատարվող աշխատանքը: Դասղեկը ինքը պետք է կարողանա սերտ ու լավ հարաբերությունների մեջ լինի աշակերտի ընտանիքի անդամների հետ: Յուրաքանչյուր աշակերտի հանդեպ պետք է ցուցաբերի անհատական վերաբերմունք. հաշվի առնելով ամեն աշակերտի անհատակնությունը՝ տեսակը, մեկի համար կարող է լինել լավ ուսուցիչ, մյուսի համար՝ հոգատար ծնող, երրորդի համար՝ ավագ ընկեր, չորրորդի համար՝ խորհրդատու:
    Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 07-02-19, 21:19.

    Comment


    • #17
      Դպրոցում ուսումնադաստիրակչական աշխատանքների կազմակերպման գործընթացում կարևոր դերերից մեկըհատկացվում է դասղեկին: Դպրոցի կանոնադրության մեջ սահմանված դասղեկի պարտականությունները ենթադրութմ են ոչմիայն դաստիրակչական այլ նաև ուսումնամեթոդական աշխատանք, բացահայտելու համար դասարանի աշակերտներիուսումնական հաջողությունները և դժվարությունները, դրանք հետագայում դասավանդող ուսուցիչների, ծնողների ևաշակերտների հետ վերլուծելու, և հաղթահարելու նպատակով համապատասխան որոշումներ կայացնելու համար:
      Այդ աշխատանքում հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով դասղեկը խորը կթափանցի երեխաներիներքնաշխարհը, ինչպես կմբռնի նրանց ապրումների ու վարքի մոտիվները: Աշակերտներին ուսումնասիրելը դասղեկիպարտականությունն է: Նա դպրոցականին ուսումնասիրում է դասի ժամանակ և դասից հետո: Այդ ուսումնասիրությունըշարունակվում է դասարանի ղեկավարման դասղեկի ողջ գործունեության ընթացքում և կազմում է շատ կարևոր օղակ ամբողջդաստիարակչական աշխատանքի համակարգում: Նման ուսումնասիրության հիման վրա հնարավոր է գտնել դասարանիկոլեկտիվի և առանձին աշակերտի վրա դաստիարակչական ներգործման ավելի արդյունավետ ձևեր և մեթոդներ: Դպրոցականիանձն ուսումնասիրելու հիմնական մեթոդներից մեկը նրա գործունեությանն ու վարքին հետևելն է: Միաժամանակ, որպեսլրացուցիչ մեթոդներ, օգտագործվում են աշակերտների, տվյալ դասարանում աշխատող ուսուցիչների և աշակերտների ծնողներիհետ անցկացվող զրույցները: Աշակերտին դիտարկելը առանձնապես արժեքավոր նյութ է տալիս իրենց գործունեությանընթացքում: Իրենց բնավորությունը, ունակությունները և ձիրքերն ավելի լրիվ չափով աշակերտները բացահայտում են դասերիժամանակ, հանրօգուտ աշխատանքում և հասարակական հանձնարարություններ կատարելիս: Հետևապես հարկավոր է ուշադիրլսել աշակերտների պատասխանները դասերի ժամանակ, վերլուծել այդ պատասխանները, բացահայտել աշակերտներիհիշողության և մտածողության առանձնահատկությունները, այնպիսի հատկությունների առկայությունը նրանց մեջ, ինչպիսիք են` ջանասիրությունը, կարգապահությունը, համառությունը ուսումնական աշխատանքում: Դրա հետ մեկտեղ պետք է աշակերտներինհետևել նաև կյանքի ուրիշ դեպքերում` խաղերի, զբոսանքների, էքսկուրսիաների, խմբային պարապմունքների, դասարանականժողովների ժամանակ:

      Comment


      • #18
        Դասղեկը նպաստում է իր դասարանում դասավանդող ուսուցիչների մոտ, պետական չափորոշիչներինհամապատասխան, միասնական մանկավարժական մոտեցման ձևավորմանը, վարում է դասարանին վերաբերվող պետականփաստաթղթերը, դպրոցի տնօրինությանը ներկայացնում դասարանի առաջադիմության, վարքի մասին տեղեկատվություն:
        Մյուս ուսուցիչների դասերին մասնակցելու ժամանակ դասղեկը ոչ միայն հետևում է դասարանում կարգապահությանը ևվարքին, այլև ուշադիր լսում է աշակերտների պատասխանները, հետևում է նրանց կողմից խնդիրների լուծմանը, տարբերվարժությունների կատարմանը: Այդ դիտումները օգնում են, որ ավելի լավ կազմակերպվի առաջադիմությունը բարձրացնելուուղղությամբ աշակերտների հետ անհատական աշխատանքի կազմակերպումը: Նման դիտարկումների ընթացքում դասղեկը իհայտ է բերում ետ մնացող աշակերտներին և օգնություն ցույց տալիս նրանց: Մյուս կողմից դասարանում աշակերտների մի մասնէլ ամբողջությամբ չի իրացնում իր ուսումնական հնարավորությունները: Ոչ բոլոր դեպքերում են ուսուցիչները կարողանումհասկանալ այս փաստը և ժամանակին միջոցներ ձեռնարկել: Մանկավարժի ուսումնադաստիարակչական գործունեության մեջձևամոլության հիմնական պատճառներից մեկը նրա անբավար ուշադրությունն է աշակերտների գործողությունների ներքինբովանդակության, նրանց դիտումների մակերեսային վերաբերմունքը, նրանց վարքի, արարքների, ընդհանրապես գործունեությաններքին դրդապատճառների ուսումնասիրության և ընկալման նկատմամբ: Եվ դասղեկի միջամտությունը այստեղ շատ տեղին է ևկարևոր: Դասղեկը ուսուցչի ուշադրությունը հրավիրում է ձևամոլության բացասական ազդեցությունը որակի վրա (ադմինիստրատիվ վերահսկողություն), այս կամ այն աշակերտների անհատական առանձնահատկությունների վրա (աշակերտիուսումնական օգնություն, համագործակցություն դասավանդող ուսուցչի հետ):
        Նման աշխատանք հնարավոր է իրականացնել դասարանում դասերի ընթացքում ուսումնասիրություններ կատարելու, դասավանդող ուսուցիչների և ծնողների հետ անհատական և խմբային հանդիպումներ կազմակերպելու, վերլուծություններկատարելու և նպատակային միջոցառումներ ձեռնարկելու միջոցով:

        Comment


        • #19
          Երեխաների ուսման գործին լուրջ օգնություն կարող են ցույց տալ աշակերտների ծնողները, քանի որ երեխաները սովորում են ոչ միայն դպրոցում, այլ նաև տանը: Դասղեկները սովորաբար ծնողնեին ծանոթացնում են երեխաների ուսուցման նկատմամբ դպրոցի պահանջներին: Շատ հաճախ այդ բանը հնարավոր չէ, կամ ամբողջական չէ առանց ծնողի և դասղեկի կողմից դասերի համատեղ դիտարկումների: Այս առումով դասղեկից պահանջվում է ծնողների հետ իրականացնել անհատական աշխատանք և դասերի ընթացքում, և դասերից հետո:
          Երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն, քննությունների և թեստերի ավելի լավ արդյունքներ: Այդ նույն ժամանակ բարելավվում է հաճախման ցուցանիշը, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները և նրա վարքը դրական է դառնում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում: Սրանք այն շատ կարևոր գործոններն են, որոնք ազդում են աշակերտի վրա ինչպես դպրոցում ուսանելիս, այնպես էլ ապագա մասնագիտական գործունեության ընթացքում:
          Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 07-02-19, 21:30.

          Comment


          • #20
            Ծնողների մասնակցությունը կանոնավոր, բազմակողմանի կապերում, աշակերտի ուսման գործընթացում և դպրոցի այլևայլ միջոցառումներին:
            • Ծնողները կարևոր դեր են խաղում որդու ուսման գործընթացում.
            • Ծնողները մասնակցում են դպրոցի կազմակերպած միջոցառումներին.
            • Ծնողները զավակների ուսման գործընթացում ներգրավված են որպես լիիրավ գործընկերներ և մասնակցում են երեխայի կրթության մասին որոշումների ընդունմանը
            «Ծնողների ներգրավվածությունը» ծնողների համար կարող է նախատեսել.
            • Դպրոցական միջոցառումներին հնարավորինս շատ մասնակցություն.
            • Երեխայի կողմից լավ կատարված աշխատանքի խրախուսում և գովաբանում ծնողի կողմից.
            • Դպրոցի համար ռեալ պահանջների նախանշում.
            • Ուսուցիչների հետ կանոնավոր հանդիպումներ և իրենց երեխաների առաջընթացի քննարկում.
            • Տնային առաջադրանք կատարելիս աշակերտին օգնության ցուցաբերում.
            • Տնօրենների և ուսուցիչների համար ծնողի ներգրավումը դպրոցական կյանքում նշանակում է.
            • Ծնողներին իրենց երեխաների առաջընթացի մասին համապատասխան տեղեկատվությամբ ապահովում.
            • Ծնողների համար տեղեկատվության հաղորդում դպրոցի միջոցառումների մասին.
            • Պարբերաբար հանդիպումների կազմակերպում աշակերտների առաջընթացի քննարկման նպատակով.
            Կարևոր է իմանալ, որ «ծնող» ասելով չպետք է հասկանալ միայն մայր կամ հայր: Ծնող կարող ենք անվանել այն բոլոր անձանց, ովքեր ներգրավված են երեխայի դաստիարակման գործում: Որպես օրենք, հայրն ու մայրը հոգում են երեխայի դաստիարակման ու կրթության համար, սակայն նրանցից բացի, հաճախ երեխայի դաստիարակման հարցում պատասխանատվություն են կրում տատիկը, պապիկը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, խորթ մայրը, խորթ հայրը, խնամակալը, դայակը և այլն: Այս փաստաթղթում «ծնող» տերմինը նկատի ունի բոլոր այն անձանց, որոնք պատասխանատու են երեխայի դաստիարակման ու բարօրության համար:

            Comment


            • #21
              Դասղեկ, դասարանի ղեկավար, հանրակրթական դպրոցի ուսուցիչ, որը կատարում է դասարանի աշակերտական կոլեկտիվի պատասխանատու կազմակերպչի պարտականությունը։ Դասղեկի պաշտոնը խորհրդային դպրոցում հաստատվել է 1930-ական թվականներին։ Հիմնական պարտականությունները սահմանված են միջնակարգ հանրակրթական դպրոցների կանոնադրությամբ։ Դաստիարակչական աշխատանք է կատարում մյուս ուսուցիչների, պիոներական ջոկատավարի և կոմերիտական խմբի հետ համագործակցած։ Նպաստում է մանկավարժական ընդհանուր պահանջների իրականացմանը։

              Comment


              • #22
                Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                Երեխաների ուսման գործին լուրջ օգնություն կարող են ցույց տալ աշակերտների ծնողները, քանի որ երեխաները սովորում են ոչ միայն դպրոցում, այլ նաև տանը: Դասղեկները սովորաբար ծնողնեին ծանոթացնում են երեխաների ուսուցման նկատմամբ դպրոցի պահանջներին: Շատ հաճախ այդ բանը հնարավոր չէ, կամ ամբողջական չէ առանց ծնողի և դասղեկի կողմից դասերի համատեղ դիտարկումների: Այս առումով դասղեկից պահանջվում է ծնողների հետ իրականացնել անհատական աշխատանք և դասերի ընթացքում, և դասերից հետո:
                Երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն, քննությունների և թեստերի ավելի լավ արդյունքներ: Այդ նույն ժամանակ բարելավվում է հաճախման ցուցանիշը, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները և նրա վարքը դրական է դառնում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում: Սրանք այն շատ կարևոր գործոններն են, որոնք ազդում են աշակերտի վրա ինչպես դպրոցում ուսանելիս, այնպես էլ ապագա մասնագիտական գործունեության ընթացքում:

                Դպրոց-ընտանիք կապի ամրապնդում:

                Ծնողը երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչն է: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, եթե ծնողներն ու դպրոցը հաջողությամբ համագործակցում :
                Ծնողը երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչն է: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, եթե ծնողներն ու դպրոցը հաջողությամբ համագործակցում են:
                Ծնողները գիտակցեն՝
                Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու և ընտանիքի բարեկեցությունը:

                Comment


                • #23
                  Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                  ներկայացնում եմ ծնողական ժողովի , ծնողական խորհրդի, դասարանական ժամի արձանագրությունների նմուշ օրինակներ;
                  Շնորհակալություն հարգելի՛ Գոհար , աշխատանքների համար:

                  Comment

                  Working...
                  X