Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի ԺԱՄ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դասղեկի ԺԱՄ

    Հարգելի' ուսուցիչներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դասղեկի աշխատանքային պլաններ : Հույսով եմ, որ այն կօգնի Ձեզ:
    Կցված ֆայլեր

  • #2
    Հարգելի՛ դասղեկներ, ներկայացնում եմ դասղեկի տարեկան աշխատանքային պլանավորումները : Հույսով եմ , որ այն կօգնի բոլորին:

    Comment


    • #3
      ԿՐԹԱԿԱՆ – ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
      1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ (դասարանի ընդհանուր բնութագիրը)
      Հարգելի՛ Դասղեկ, այստեղ ներկայացնում եք դասարանի ընդհանուր բնութագիրը:
      2. ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬_________________________________
      Պահպանել կոլեկտիվում համերաշխություն , հետևողական լինել առաջադիմող աշակերտներին, խրախուսել լավ սովորող ու կարգապահ աշակերտներին, նրանց փոխհարաբերոթւյունները այլ կոլեկտիվների հետ , վարքի կանոնների և նորմերի կատարմանը: Ամրապնդել տղա-աղջիկ , մեծերի և փոքրերի փոխհարաբերույթունները , սեփական և ուրիշի մտքերը գնահատելու կարողության զարգացմանը , ինքնավստահության, ինքնադաստիարակչական, ինքնավերահսկման և ինքնագնահատման գործոնները , սովորելու հմտությունները , կարողույթունները և ունակությունների առկայությունը ուսման ընթացքում և նպաստել հայրենասիրության խորացմանը, ուսումնական ծրագրերի լիարժեք յուրացմանը:

      3. ՀԱՅԵՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
      3.1 Հոգևոր դաստիարակություն______________________________________
      Աշակերտներին զերծ պահել աղանդների ազդեցությունից:
      Հայ առաքելական եկեղեցու էության լուսաբանում:
      Ծանոթացնել քրիստոնեական տոներին, խորացնել հայ եկեղեցու պատմության մասին ստացած գիտելիքները:
      Հոգևոր , հարուստ ներաշխարհի ձևավորում և զարգացում:

      Comment


      • #4
        3.2 Գեղագիտական դաստիարակություն_____________________________________
        Այցելություն արվեստի օջախներ՝ թատրոն, պատկերասրահներ, կազմակերպել էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:

        3.3 Ռազմա-հայրենասիրական դաստիարակություն _________________
        Զրույց հայկական բանակի անհրաժեշտության մասիմ, զինանշանի, դրոշի մասին: Մեր բանակի հաջողությունները, քառօրյա պատերազմի հերոսների սխրանքները: Յուրաքանչյուր աշակերտ պետք է կրթվի ու դաստիարակվի որպե մեր հայրենիքի ապագա նեցուկ, պաշտպան, զինվոր:
        3.4 Ֆիզիկական դաստիարկություն ________________________________
        Աշակերտներին մասնակից դարձնել դպրոցական և արտադպրոցական սպորտային միջոցառումներին, նպաստել ֆիզիկական հատկությունների ձևավորմանը, որն անհրաժեշտ ՝ կյանքում, աշխատանքում, հայրենիքի պաշտպանության գործում:

        Comment


        • #5
          3.5 Աշխատանքային դաստիարակություն___________________________
          Անհրաժեշտ է աշակերտը կարողանա տալ սեփական աշխատանքի գնահատականը, ընկերների աշխատանքը անաչառ գնահատելու հմտություն կազմակերպել շաբաթօրյակներ, սահմանել հերթապահություն, գույքի պահպանում :

          3.6 Բնապահպանական դասիարակություն___________________________
          Բնության հանդեպ մեծ սիրո փևավորում, զարգացում, պահպանում: Կենդանիների և թռչունների նկատմամբ հոգատար վերաբերմունք, կազմակերպել ծառատունկեր, հուշարձանների նկատմամբ սրտացավ վերաբերմունք, կանաչապատում, աղբյուրների, անտառների մաքրության պահպանում:
          4. ԴՊՐՈՑ – ԸՆՏԱՆԻՔ ԿԱՊԸ ___________________________________ԱՄՐԱՊՆԴԵԼ
          Այցելել աշակերտների տուն ԾԱՆՈԹԱՆԱԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, կազմակերպել հանդիպումներ այն մարդկանց հետ, ովքեր դրական ազդեցություն ունեներեխայի վրա, անցկացնել միջոցառումներ ծնողների և երեխաների համատեղ մասնակցությամբ:

          Comment


          • #6
            ներկայացնում եմ ծնողական ժողովի , ծնողական խորհրդի, դասարանական ժամի արձանագրությունների նմուշ օրինակներ;
            Կցված ֆայլեր

            Comment


            • #7
              Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
              ներկայացնում եմ ծնողական ժողովի , ծնողական խորհրդի, դասարանական ժամի արձանագրությունների նմուշ օրինակներ;
              Շնորհակալություն նմուշ_օրինակների համար, հարգելի՛ Գոհար։

              Comment


              • #8
                Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                Շնորհակալություն նմուշ_օրինակների համար, հարգելի՛ Գոհար։
                Խնդրեմ, հարգելի'նարինե սիրում եմ աշխատել և իմ ներուժն օգտագործել և օգտակար լինել բոլորին , որի համար ուրախ եմ շատ:

                Comment


                • #9
                  Յուրաքանչյուր դասարանի դասղեկ պետք է պետք է դասավանդի իր դասղեկական դասարանին: Դասղեկի աշխատանքի նպատակն է օգնել աշակերտներին հասնել ընդհանուր կրթության ազգային նպատակներին, զարգացնել նրանց անհատական, բարոյական, մտավոր ու ֆիզիկական հնարավորությունները: Դասղեկը պետք է նպաստի աշակերտների առողջ ապրելակերպի հաստատմանը, պետք է զարգացնի նրանց` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված քաղաքացիական գիտակցությունը և օգնի գիտակցել ընտանիքի, հասարակության և պետության հանդեպ սեփական իրավունքներն ու պարտականությունները:

                  Comment


                  • #10
                    Դասղեկի պարտականություններն են.
                    ա) Ծանոթացնել աշակերտին և նրա ծնողին իրենց իրավունքներն ու պարտականությունները (Դպրոցի ներքին կարգապահական կանոններ, Աշակերտի էթիկայի օրենսգիրք, դպրոցական ուսումնական պլանի համապատասխան հարցեր և այլն):
                    բ) Պարբերաբար անցկացնել դասղեկական ժամ:
                    գ) Օգնել աշակերտին լուծել թե՛ ակադեմիական, թե՛ դպրոցական միջավայրում ծագած տարբեր հիմնախնդիրները:
                    դ) Միջնորդ հանդիսանալ` աշակերտի, ծնողի և ուսուցչի միջև ծագած խնդիրները լուծելիս:
                    ե) Ծնողին պարբերաբար տեղեկացնել աշակերտի ակադեմիական առաջադիմության, կարգապահության, անձնական խնդիրների և հաջողությունների մասին: Անթույլատրելի է ուրիշի ներկայությամբ խոսել մի աշակերտի կարգապահության և ակադեմիական առաջադիմության մասին:
                    զ) Անհրաժեշտության դեպքում, հանդիպել հետաքրքրված ծնողին և տեղեկացնել աշակերտի ու դպրոցում ընթացող գործընթացների մասին:
                    է) Իմանալ դպրոցից աշակերտի բացակայության պատճառը:

                    Comment


                    • #11
                      Ուսուցիչներից ստացած տեղեկության հիման վրա, կատարել իր դասղեկական դասարանի յուրաքանչյուր աշակերտի ակադեմիական առաջադիմության, դասերին ներկա գտնվելու ու վարքագծի վերլուծություն և գրել յուրաքանչյուր աշակերտի համառոտ բնութագիրը: Բնութագրում պետք է արտահայտվեն աշակերտի ուժեղ կողմերը, նրա հաջողությունները` ինչպես ակադեմիական, այնպես էլ սոցիալական հարաբերությունների տեսակետից, նրա մասնակցությունը խմբակների աշխատանքներին, սպորտային մրցումներին և այլ տեսակի միջոցառումներին, աշակերտի ակադեմիական, ֆիզիկական, հուզական ու սոցիալական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը, որոնց հաշվի առնելն օգտավետ կլինի աշակերտի համար:
                      Աշակերտի` այլ դպրոց տեղափոխվելու դեպքում, դասղեկը պետք է պատրաստի տեղեկություններ ինչպես նրա ակադեմիական առաջադիմության, այնպես էլ հաճախման մասին:

                      Comment


                      • #12
                        Դասղեկի աշխատանքը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքներին.

                        ա) Լիարժեք դաստիարակություն՝ դաստիարակչական աշխատանքը պետք է ուղղված լինի անհատի ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական ու հոգևոր զարգացմանը:
                        բ) Աշակերտի հնարավորությունների բացահայտում՝ դասղեկի գործառույթը աշակերտի ներքին ուժերի գործարկումն ու նրա տաղանդի և հնարավորությունների բացահայտման համար համապատասխան պայմանների ստեղծումն է:
                        գ) Աշակերտների մեջ զարգացնել պատասխանատվության ու պարտականության զգացում` աշակերտների ընդգրկվածությանը նպաստելու համար, դասղեկը պետք է նրանց հնարավորություն տա մասնակցել ակտիվությունների (տոնահանդեսներ, արշավներ, էքսկուրսիաներ և այլն) պլանավորմանը և լուծել այդ ընթացքում ծագած հիմնախնդիրները: Դասղեկը առավելագույնս պետք է հաշվի առնի աշակերտների հետաքրքրությունները:
                        դ) Համագործակցության սկզբունք՝ դասղեկի հարաբերությունը աշակերտների հետ պետք է հիմնվի համագործակցության, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

                        Comment


                        • #13
                          Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի' ուսուցիչներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դասղեկի աշխատանքային պլաններ : Հույսով եմ, որ այն կօգնի Ձեզ:
                          Շնորհակալություն նյութի համար։

                          Comment


                          • #14
                            Դասղեկի դերը հանրակրթական դպրոցի տարբեր տարիքային դասարաններում

                            Այս թեման արդիական է, քանի որ վերջին տարիներին նշված տարիքային բոլոր խմբերում դասղեկների և աշակերտների միջև տարվող բոլոր աշխատանքներում կարիք կա նոր և թարմ մոտեցումների: Դասղեկի դերի կարևորությունը չի սահմանափակվում տարրական դասարաններում: Ավելին, այն միջին և միջինց բարձր դասարաններում ևս որորշիչ և առանձնահատուկ նշանակություն ունի: Դասղեկի միջոցով տեղի է ունենում ներդասարանային խմբի կամ կոլեկտիվի առողջ ձևավորում: Այդ խմբի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր դաստիարակության, ընտանիքների, աշխարհայացքի երեխաներ, որոնք ոչ միայն սոցիալապես կարող են լինել շատ տարբեր, այլև աշխարհայացքով և արժեհամակարգով, անգամ հակասություններ ունեննան: Դասղեկի դերն է, հասարակության մեջ տեղի ունեցող դրական և բացասական բոլոր խմորումները հաշվի առնելով, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ներխմբային դասարանային հարաբերություններում այդ հակասությունները առավել քիչ նշանակություն ու կարևորություն ունենան:

                            Comment


                            • #15
                              Դասղեկի աշխատանքների մեջ պլանավորման նոր մոտեցումներ ով տարբեր տարիքային խմբերում ինչպես նաև երեխաների սոցիալական, ընտանեկան և այլ արտաքին հանգամանքներում կարելի է օգտվել ոչ միայն հին, ավանդական մեթոդներից, այլ նաև հաշվի առել արտասահմանյան որոշ հայտնի դպրոցներում դասղեկների կամ դասվարների իրականացրած աշխատանքի փորձը:
                              Պետք է հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես ավելի ցածր առաջադիմություն ունեցող կամ անապահով ընտանիքների երեխաների հետ տարվող աշխատանքներին: Միջին դասարաններում, դասղեկի դերի կարևորությունը բարձրացնելու համար պետք է հնարավորինս ավելանան դասղեկի ջանքերերը: Դասղեկը պետք է նախօրոք նախատեսի և պլանավորի զրույցի պլանը, հետաքրքիր փաստեր ընտրի դասարանի կամ դպրոցի կյանքի փաստերի մասին: Պետք է ավելի ամուր հիմքերի վրա դրվի դասղեկ-դասարան արտադպրոցական հարաբերությունները՝ կազմակերպվեն միջանձնային հարաբերություններին վերաբերող քննարկումներ և այլն:

                              Comment

                              Working...
                              X