Դասղեկի դաստիարակչական աշխատանքների թեմատիկ պլան

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Դիանա Աղասարյան
    Ավագ մասնակից
    • Aug 2017
    • 393

    Դասղեկի դաստիարակչական աշխատանքների թեմատիկ պլան

    Հարգելի գործընկերներ, դասղեկներ, ստորև ներկայացնում եմ դասղեկի աշխատանքային պլանի մի օրինակ, որը կազմել եմ VIII դասարանի համար: Ակնկալում եմ ակտիվ քննարկումներ առաջադրված թեմաների շուրջ, ինպես նաև ցանկալի կլիներ, որպեսզի դուք էլ ինչ-որ կարևոր թեմա ներառեիք:Կանխավ շնորհակալություն:

    VIII դասարան

    1. « Գիտելիքի օր»
    2. «Մարդկային հարաբերություններ»
    3. «Իմ անկախ հայրենիք»
    4. «Իմ երկրի պատմության հերոսական էջերը»
    5. «Ոստիկանն իմ բարեկամն է»
    6. «Կյանք' կյանքի գնով»
    7. «Աշակերտ,ոստիկան, զինվոր-հայրենիքի նվիրյալ»
    8. «Հայրենիք, ապահով մեր տանիք»
    9. « Էքսկուրսիա ԱԻՆ-ի կենտրոն»
    10. «Տարբեր ազդանշանային ձայներ»
    11. «Պատերազմ և խաղաղություն»
    12. «Խտրականության հետևանքները»
    13. «Խտրականության դեմ պայքարի հիմնական ձևերը»
    14. «Խարանը ճակատագիր»
    15. «Պատրաստվում ենք Ամանորին»
    16. «Կոնֆլիկտի կառավարում»
    17. «Կոնֆլիկտի զարգացման փուլերը»
    18. «Ինչպես հասնել հաջողության»
    19. «Ինչպիսին եմ պատկերացնում իմ ապագան»
    20. «Իմ հետաքրքրություններն ու նախասիրությունները»
    21 . «Աշխատանքը ազնվացնում է մարդուն»
    22 . «Վատ սովորույթների հետևանքները»
    23. «Սիրո և հավատարմության մասին»
    24. «Արդարացի և անարդար արարքները»
    25. «Ինչպիսի ընկեր եմ ես»
    26. «Գեղեցիկը կփրկի աշխարհը
    27. «Ես և իմ շրջապատը»
    28. «Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը»
    29. «Բնապահպանական խնդիրներ»
    30. «Իմ երկրի պատմության արյունոտ էջերը»
    31. «Մայիսյան հաղթանակներ»
    32. «Արցախյան հերոսամարտ»
    33. «Դպրոց - ուսումնական դարբնոց»
    34. «Որտեղ և ինչպես եմ անցկացնելու ամառային արձակուրդները»
    Վերջին խմբագրողը՝ manush; 25-10-17, 11:08.
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
  • Դիանա Աղասարյան
    Ավագ մասնակից
    • Aug 2017
    • 393

    #2
    Հարգելի կոլեգաներ, որևէ թեմայի շուրջ ակտիվ քննարկումներից հետո , թեմային վերաբերող տեսանյութի կամ սլայդի դիտումը ևս նպաստում է առաջարկված թեմայի կարևորության գիտակցմանը , ինպես նաև էլ ավելի է մտերմացնում ուսուցչին և աշակերտներին :
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

    Comment

    • Ծ. Մարիամ
      Սկսնակ մասնակից
      • Oct 2017
      • 23

      #3
      Հարգելի Դիանա, կարևոր թեմաներ եք ընդգրկել Ձեր աշխատանքային պլանում, սակայն ես ամենասկզբի օրերին անդրադառնում եմ մի թեմայի, որն իմ կարծիքով առաջնային է: «Մենք բոլորս հավասար ենք» խորագրով մի քանի դաս եմ անցկացնում՝ երեխայի մեջ սերմանելով այն գաղափարը, որ բոլորը հավասար են՝ անկախ իրենց առողջական և սոցիալական վիճակից: Չւ որ այսօր նրանց կողքին ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց ո՛չ պետք է արհամարհել և ո՛չ էլ խղճալ, այլ միայն օգնել, եթե դրա անհրաժեշտությունը կա:

      Comment

      • Դիանա Աղասարյան
        Ավագ մասնակից
        • Aug 2017
        • 393

        #4
        Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը

        Շնորհակալություն, հարգելի Մարիամ թեման ուշադրության արժանացնելու համար, «Խարանը ճակատագիր» թեման քննարկելիս անպայման խոսում ենք ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց մասին:Բոլոր աշակերտները հայտնում են իրենց կարծիքները և պարզաբանում իրենց դիրքորոշումը հատուկ խոցելի խումբ հանդիսացող մարդկանց նկատմամբ:
        Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

        Comment

        • Ազատուհի Քոչարյան
          Ավագ մասնակից
          • Oct 2017
          • 383

          #5
          Հարգելի Դիանա իսկապես անհրաժեշտ և կարևոր թեմաներ եք ընտրել Ձեր աշխատանքային պլանում և որպես դասղեկ կարող եմ ասել, որ կինոդիտումները, սլայդների առկայությունը ևս կնպաստի նրանց ակտիվ մասնակցությանը թեմայի քննարկմանը:

          Comment

          • Դիանա Աղասարյան
            Ավագ մասնակից
            • Aug 2017
            • 393

            #6
            Իհարկե, միշտ չէ , որ քննարկումները ցանկալի ընթացք են ունենում, երբեմն բանավեճի է վերածվում, սակայն տեսանյութեր դիտելուց հետո անմիջապես հանդարտվում են, գալիս ընդհանուր հայտարարի:
            Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

            Comment

            • Դիանա Աղասարյան
              Ավագ մասնակից
              • Aug 2017
              • 393

              #7
              Նպատակահարմար եմ գտնում երբեմն նույնիսկ որոշ թեմաների շրջանակներում ստեղծագործական աշխատանքներ իրականացնելը: Ասենք օրինակ՝ «Կյանք՝ կյանքի գնով» թեմայով զրուցելիս աշակերտները ներկայացնում են սահմանը պահպանող զինվորի առաքելությունը, անգամ խնդրում են ինձ որևէ զորամաս գնալ և շնորհակալական նամակներ հանձնել զինվորներին,նրանց հետ ժամանակ անցկացնել:
              Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

              Comment

              • Նվարդ Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Mar 2017
                • 229

                #8
                Հարգելի' Դիանա, թեմաները նպատակային են, բայց, իմ կարծիքով, անհրսժեշտ է ավելացնել նաև զրույց Սպիտակի երկրաշարժի մասին, հետո միայն անդրադառնալ ԱԻՆ-ին:
                <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
                Մագիլներ սրած չարիքները,
                Լույսը բացվելիս ամեն անգամ
                Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

                Comment

                • Դիանա Աղասարյան
                  Ավագ մասնակից
                  • Aug 2017
                  • 393

                  #9
                  Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի' Դիանա, թեմաները նպատակային են, բայց, իմ կարծիքով, անհրսժեշտ է ավելացնել նաև զրույց Սպիտակի երկրաշարժի մասին, հետո միայն անդրադառնալ ԱԻՆ-ին:
                  Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Նվարդ, անպայման կկատարեմ անհրաժեշտ փոփոխությունը: Շնորհակալություն:
                  Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                  Comment

                  • Արսենյան
                    Մոդերատոր
                    • Sep 2017
                    • 560

                    #10
                    Դասղեկի աշխատանքային պլանում անհրաժեշտ է մեծ տեղ հատկացնել հայեցի և քրիստոնեական դաստիարակությանը:

                    Comment

                    • Դիանա Աղասարյան
                      Ավագ մասնակից
                      • Aug 2017
                      • 393

                      #11
                      Արսենյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Դասղեկի աշխատանքային պլանում անհրաժեշտ է մեծ տեղ հատկացնել հայեցի և քրիստոնեական դաստիարակությանը:
                      Շնորհակալություն առաջարկի համար, հարգելի Արսենյան, անպայման կավելացնեմ թեման՝ կատարելով համապատասխան փոփոխություններ:
                      Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                      Comment

                      • Էմմա Խաչատրյան
                        Մոդերատոր
                        • Oct 2017
                        • 1400

                        #12
                        Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի գործընկերներ, դասղեկներ, ստորև ներկայացնում եմ դասղեկի աշխատանքային պլանի մի օրինակ, որը կազմել եմ VIII դասարանի համար: Ակնկալում եմ ակտիվ քննարկումներ առաջադրված թեմաների շուրջ, ինպես նաև ցանկալի կլիներ, որպեսզի դուք էլ ինչ-որ կարևոր թեմա ներառեիք:Կանխավ շնորհակալություն:

                        VIII դասարան

                        1. « Գիտելիքի օր»
                        2. «Մարդկային հարաբերություններ»
                        3. «Իմ անկախ հայրենիք»
                        4. «Իմ երկրի պատմության հերոսական էջերը»
                        5. «Ոստիկանն իմ բարեկամն է»
                        6. «Կյանք' կյանքի գնով»
                        7. «Աշակերտ,ոստիկան, զինվոր-հայրենիքի նվիրյալ»
                        8. «Հայրենիք, ապահով մեր տանիք»
                        9. « Էքսկուրսիա ԱԻՆ-ի կենտրոն»
                        10. «Տարբեր ազդանշանային ձայներ»
                        11. «Պատերազմ և խաղաղություն»
                        12. «Խտրականության հետևանքները»
                        13. «Խտրականության դեմ պայքարի հիմնական ձևերը»
                        14. «Խարանը ճակատագիր»
                        15. «Պատրաստվում ենք Ամանորին»
                        16. «Կոնֆլիկտի կառավարում»
                        17. «Կոնֆլիկտի զարգացման փուլերը»
                        18. «Ինչպես հասնել հաջողության»
                        19. «Ինչպիսին եմ պատկերացնում իմ ապագան»
                        20. «Իմ հետաքրքրություններն ու նախասիրությունները»
                        21 . «Աշխատանքը ազնվացնում է մարդուն»
                        22 . «Վատ սովորույթների հետևանքները»
                        23. «Սիրո և հավատարմության մասին»
                        24. «Արդարացի և անարդար արարքները»
                        25. «Ինչպիսի ընկեր եմ ես»
                        26. «Գեղեցիկը կփրկի աշխարհը
                        27. «Ես և իմ շրջապատը»
                        28. «Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը»
                        29. «Բնապահպանական խնդիրներ»
                        30. «Իմ երկրի պատմության արյունոտ էջերը»
                        31. «Մայիսյան հաղթանակներ»
                        32. «Արցախյան հերոսամարտ»
                        33. «Դպրոց - ուսումնական դարբնոց»
                        34. «Որտեղ և ինչպես եմ անցկացնելու ամառային արձակուրդները»
                        Շնորհակալություն հարգելի՛ Դիանա,դասղեկի ժամերի համար հետաքրքիր նյութեր եք պատրաստել։Իսկ ես կավելացնեմ նաև հետևյալ թեմաները՝ <<Պատժի ձևերը>>, <<Բարեկիրթ վարքագծի պահպանումը միջանձնային հարաբերություններում>>։
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment

                        • Դիանա Աղասարյան
                          Ավագ մասնակից
                          • Aug 2017
                          • 393

                          #13
                          Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շնորհակալություն հարգելի՛ Դիանա,դասղեկի ժամերի համար հետաքրքիր նյութեր եք պատրաստել։Իսկ ես կավելացնեմ նաև հետևյալ թեմաները՝ <<Պատժի ձևերը>>, <<Բարեկիրթ վարքագծի պահպանումը միջանձնային հարաբերություններում>>։
                          Հարգելի Էմմա, շնորհակալություն առաջարկի համար, անպայման կանդրադառնանք թեմային դասղեկական ժամերին:
                          Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                          Comment

                          • Lianna Manukyan
                            Մոդերատոր
                            • Jun 2017
                            • 187

                            #14
                            Հարգելի՛ Դիանա հետաքրքիր թեմաներ եք ներառել պլանի մեջ,որից մի քանիսն արդեն առանձնացրեցի առաջիկա աշխատանքներիս համար,ուրախ եմ,որ մեր երկրի,ժողովրդի պատմությանը նվիրված թեմաներն էլ են շատ: Եվ՛ արյունոտ,և՛ փառահեղ էջերին մշտապես անդրադառնալը միշտ կարևոր է:

                            Comment

                            • Դիանա Աղասարյան
                              Ավագ մասնակից
                              • Aug 2017
                              • 393

                              #15
                              Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի՛ Դիանա հետաքրքիր թեմաներ եք ներառել պլանի մեջ,որից մի քանիսն արդեն առանձնացրեցի առաջիկա աշխատանքներիս համար,ուրախ եմ,որ մեր երկրի,ժողովրդի պատմությանը նվիրված թեմաներն էլ են շատ: Եվ՛ արյունոտ,և՛ փառահեղ էջերին մշտապես անդրադառնալը միշտ կարևոր է:
                              Շնորհակալություն , հարգելի Լիաննա, երկրի պատմությունն իմանալը անհրաժեշտ է երկրի համար ապագա հրաշալի սերունդ ձևավորելու համար: Կային ժամանակներ , երբ օտարամոլ էինք, Փառք ամենազորին, նոր սերունդը սիրում և գնահատում է ազգային արժեքները:
                              Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information