Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի դաստիարակչական աշխատանքների թեմատիկ պլան

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

    Ողջույն:

    Հարգելի՛ գործընկերներ

    Ներկայացնում եմ դասղեկի թեմատիկ դաս-միջոցառման համար նախատեսված ցուցադրում և պլան: Այս դաս-միջոցառման նպատակն է աշակերտներին ծանոթացնել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի կյանքին ու ստեղծագործությանը, հետաքրքրություն սերմանել նրա արվեստի հանդեպ, ձևավորել նկարչի կտավները ճանաչելու, տարբերելու որոշակի կարողություններ:

    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/26376

    «Մինաս Ավետիսյան».pptx ֆայլը բեռնելուց հետո դիտելու համար բացված պատուհանում ընտրել “Read Only” կոճակը, իսկ ռուսերեն տարբերակում՝ „Только для чтения” կոճակը:

    Հաջողություն եմ մաղթում:
    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 11-01-19, 01:18.
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

    Comment


    • Հարգելի Դիանա բոլոր թեմաներն էլ շատ կարևոր են և արդիական, կարծում եմ, որ նշված թեմաները շատ կօգնեն սովորողներին կարևոր արժեքներ ձևավորելու գործում:

      Comment


      • Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի գործընկերներ, դասղեկներ, ստորև ներկայացնում եմ դասղեկի աշխատանքային պլանի մի օրինակ, որը կազմել եմ VIII դասարանի համար: Ակնկալում եմ ակտիվ քննարկումներ առաջադրված թեմաների շուրջ, ինպես նաև ցանկալի կլիներ, որպեսզի դուք էլ ինչ-որ կարևոր թեմա ներառեիք:Կանխավ շնորհակալություն:


        VIII դասարան

        1. « Գիտելիքի օր»
        2. «Մարդկային հարաբերություններ»
        3. «Իմ անկախ հայրենիք»
        4. «Իմ երկրի պատմության հերոսական էջերը»
        5. «Ոստիկանն իմ բարեկամն է»
        6. «Կյանք' կյանքի գնով»
        7. «Աշակերտ,ոստիկան, զինվոր-հայրենիքի նվիրյալ»
        8. «Հայրենիք, ապահով մեր տանիք»
        9. « Էքսկուրսիա ԱԻՆ-ի կենտրոն»
        10. «Տարբեր ազդանշանային ձայներ»
        11. «Պատերազմ և խաղաղություն»
        12. «Խտրականության հետևանքները»
        13. «Խտրականության դեմ պայքարի հիմնական ձևերը»
        14. «Խարանը ճակատագիր»
        15. «Պատրաստվում ենք Ամանորին»
        16. «Կոնֆլիկտի կառավարում»
        17. «Կոնֆլիկտի զարգացման փուլերը»
        18. «Ինչպես հասնել հաջողության»
        19. «Ինչպիսին եմ պատկերացնում իմ ապագան»
        20. «Իմ հետաքրքրություններն ու նախասիրությունները»
        21 . «Աշխատանքը ազնվացնում է մարդուն»
        22 . «Վատ սովորույթների հետևանքները»
        23. «Սիրո և հավատարմության մասին»
        24. «Արդարացի և անարդար արարքները»
        25. «Ինչպիսի ընկեր եմ ես»
        26. «Գեղեցիկը կփրկի աշխարհը
        27. «Ես և իմ շրջապատը»
        28. «Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը»
        29. «Բնապահպանական խնդիրներ»
        30. «Իմ երկրի պատմության արյունոտ էջերը»
        31. «Մայիսյան հաղթանակներ»
        32. «Արցախյան հերոսամարտ»
        33. «Դպրոց - ուսումնական դարբնոց»
        34. «Որտեղ և ինչպես եմ անցկացնելու ամառային արձակուրդները»
        Շնորհակալություն, օգտակար թեմաներ են։

        Comment


        • Հարգելի Դիանա ,կարծում եմ թեմաներում կարելի է ներառել <<էթիկայի կանոններ>>։ի դեպ ասեմ, իմ աշակերտները սիրով ու մեծ աշխուժությամբ քննարկեցին այս հարցը ։

          Comment


          • Հարգելի Գոհար,թեմաներում կարող եք ներառել <<Էթիկայի կանոններ>>։Իմ աշակերտները սիրով ու աշխուժությամբ են քննարկում այս թեման։

            Comment


            • Հանրահայտ ֆրանսուհին. Կոկո Շանել

              «Ես սիրում եմ, երբ նորաձևությունը դուրս է գալիս փողոց, բայց թույլ չեմ տալիս, որ այն այնտեղից գա»:
              Կոկո Շանել

              Հարգելի՛ գործընկերներ

              Ներկայացնում եմ դասղեկի թեմատիկ դաս-միջոցառման /ֆրանկոֆոնյան օրերի շրջանակում կազմակերպված դասղեկի ժամ/ համար նախատեսված ցուցադրում և պլան: Այն նվիրված էր հանրահայտ մոդելյոր, Chanel նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելի կյանքին ու գործունեությանը, ով անգնահատելի ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության մեջ։

              Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/27230

              «Կոկո Շանել-ցուցադրում».pptx ֆայլը բեռնելուց հետո դիտելու համար բացված պատուհանում ընտրել “Read Only” կոճակը, իսկ ռուսերեն տարբերակում՝ „Только для чтения” կոճակը:

              Հաջողություն եմ մաղթում:
              Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
              https://lib.armedu.am/user/profile/462

              Comment


              • Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                «Ես սիրում եմ, երբ նորաձևությունը դուրս է գալիս փողոց, բայց թույլ չեմ տալիս, որ այն այնտեղից գա»:
                Կոկո Շանել

                Հարգելի՛ գործընկերներ

                Ներկայացնում եմ դասղեկի թեմատիկ դաս-միջոցառման /ֆրանկոֆոնյան օրերի շրջանակում կազմակերպված դասղեկի ժամ/ համար նախատեսված ցուցադրում և պլան: Այն նվիրված էր հանրահայտ մոդելյոր, Chanel նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելի կյանքին ու գործունեությանը, ով անգնահատելի ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության մեջ։

                Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/27230

                «Կոկո Շանել-ցուցադրում».pptx ֆայլը բեռնելուց հետո դիտելու համար բացված պատուհանում ընտրել “Read Only” կոճակը, իսկ ռուսերեն տարբերակում՝ „Только для чтения” կոճակը:

                Հաջողություն եմ մաղթում:
                Այսօր Շանել (Chanel) բառն ասոցացվում է նրբագեղության, շքեղության և անկրկնելիության հետ: Կոկո Շանելը ոճի խորհրդանիշն է, ով հեղախոխեց նորաձևության աշխարհը: Նրան հաջողվեց հասնել մեծ բարձունքների և ստեղծել նորաձևության հրաշալի մի կայսրութուն`բերելով մի շարք նորություններ ու նորարարություններ: 1.Իսկական նրբագեղությունը պարզության մեջ է: 2.Ազատության զգացումը միշտ նորաձև է: 3.Կնոջ ձեռքերը նրա այցեքարտն են, իսկ վիզը և կուրծքը` անձնագիրը: 4.Օծանելիքը թեև անտեսանելի, բայց պարտադիր և անկրկնելի աքսեսուար է: Այն ազդարարում է կնոջ մուտքը և հիշեցնում նրա մասին, երբ նա արդեն հեռացել է: 5. Աշխարհի ամենալավ գույնն այն է, որը սազում է ձեզ: 6. Նորաձևությունն անցողիկ է, միայն ոճն է մնայուն: 7. Ոչինչ այնքան չի ծերացնում կնոջը, որքան մշտապես երիտասարդ երևալու հուսահատ ջանքերը: Կոկո Շանել

                Comment


                • Հարգելի Գայանե, ինչպես միշտ, Դուք անկրկնելի եք Ձեր ստեղծականգործական մտքով և տաղանդով:
                  Կոկո Շանելն իր կյանքում շատ քիչ է ապրել երջանիկ պահեր, բայց երբեք չի կորցրել իր կանացի հմայքն ու գեղեցկությունը: Ավելին, նա կարողացել է նույնիսկ հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն ու գեղեցկությունը:
                  Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է:
                  Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 01-05-19, 20:56.

                  Comment

                  Working...
                  X