Արսենյան-ի խոսքերից
Նայել գրառումը
Դասղեկի դաստիարակչական աշխատանքների թեմատիկ պլան
Collapse
X
-
Կարող եք ներբեռնել և կիրառել մեր դպրոցի ուսուցիչների կեղմից մշակված դասղեկի պլան օրագիրը:Կցված ֆայլեր
Comment
-
-
Հարգելի Արփինե, շնորհակալություն Ձեր կողմից կցված ֆայլի համար: Բավականին տեսանելի է ներկայացված դասղեկի անելիքներն ու առհասարակ ակնկալիքը:Կարծում եմ արդյունավետ կգործի այն:Արփինե Մ-ի խոսքերից Նայել գրառումըԿարող եք ներբեռնել և կիրառել մեր դպրոցի ուսուցիչների կեղմից մշակված դասղեկի պլան օրագիրը:Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Comment
-
-
Իսկապես բավականին հաջող պլան օրագիր է ։ Այն արդեն մի քանի տարի է օգտագործում ենք , նշեմ ,որ այս պլանի միջոցով հեշտանում է նաև հաշվետվություններ գրելը և վերլուծություն կատարելը ։ Հաջորդիվ կտեղադրեմ լրացրած օրինակ ՝ առավել մեծ պատկերացում տալու նպատակով։
Comment
-
-
Շատ շնորհակալ կլինեմ Ձեզ , հարգելի Արփինե:Արփինե Մ-ի խոսքերից Նայել գրառումըԻսկապես բավականին հաջող պլան օրագիր է ։ Այն արդեն մի քանի տարի է օգտագործում ենք , նշեմ ,որ այս պլանի միջոցով հեշտանում է նաև հաշվետվություններ գրելը և վերլուծություն կատարելը ։ Հաջորդիվ կտեղադրեմ լրացրած օրինակ ՝ առավել մեծ պատկերացում տալու նպատակով։Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Comment
-
-
Դասարանի աշակերտներին / հատկապես դեռահասներին /ավելի լավ ճանաչելու և դաստիարակչական աշխատանքներիս ուղղվածությունը պարզելու նպատակով առաջին դասղեկի ժամին հանձնարարում եմ լրացնել հարցաթերթ.
Հարցաթերթ 1
1. Ձեր գործողությունները մեծ մասամբ կախված են՝
Ծնողների դիրքորոշումից
Ձեր ընկերների դիրքորոշումից
Մեծերի խորհուրդներից
Անձնական շահից
Պատժվելու վախից
Այլ տարբերակ
2. Մարդը ունի ընտրության ազատություն՝
Ծնված օրից
7 տարեկանից
14 տարեկանից
16 տարեկանից
18 տարեկանից
Ընտանիք կազմելու պահից
Երբեք չունի ազատություն
Այլ տարբերակ
3. Իմ կարծիքով,հասարակության մեջ ազատ ընտրությունը՝
Բացակայում է
Բավարար չէ
Միշտ կա
Ավելորդ է
Այլ տարբերակ
4. Համարու՞մ եք ձեզ ազատ մարդ:
այո
ոչ
մասամբ
այլ տարբերակ
5. Կարող է արդյոք մարդն ընդդիմանալ շրջապատի ազդեցությանը:
միշտ կարող է
կարող է շատ հազվադեպ
երբեք չի կարող
կարող է,բայց ոչ միշտ
այլ տարբերակ
6. Շրջապատի կողմից ճնշման դեպքում դուք՝
հիմնականում անում եք այն,ինչ ձեզնից պահանջում են
սկսում եք կռվել նրանց հետ
ցույց եք տալիս,թե համաձայն եք,բայց անում եք ձեր ուզածը
պնդում եք ձեր դիրքորոշումը և փորձում եք բացատրել,որ այն ճիշտ է
ուշադրություն չեք դարձնում
այլ տարբերակ___________________________________________ ___________________________________________
7. Կարելի՞ է կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալ առանց բռնության:
այո
ոչ
դժվարանում եմ պատասխանել
8. Հնարավո՞ր է փոխըմբռնում տարբեր սերունդների ներկայացուցիչների միջև, օրինակ՝ծնողների և երեխաների:
այո
ոչ
դժվարանում եմ պատասխանել
9. Եթե փորձանքի մեջ ընկնեք,ու՞մ կդիմեք օգնության:
ծնողներին
ուսուցիչներին
ընկերներին
այլ տարբերակ
Comment
-
-
Օրենքներ, որոնք օգնում են մարդուն մարդ մնալ
Ձեզ եմ ներկայացնում նաև իմ դասարանի <<չգրված >> օրենքները, որոնք հենց սեպտեմբերի մեկին փակցնում եմ դասարանում և հետևում ,որ աշակերտները պահպանեն և կիրառեն դրանք:
1.Ծերության օրենք
Հիշի՛ր,ծերությունը հարգվում է բոլոր ազգերի կողմից:Եղի՛ր քաղաքակիրթ:
2.Ազատության օրենք
Ամեն մարդ ուզում է լինել ազատ:Պաշտպանելով քո ազատությունը՝մի՛ մոռացիր ուրիշի ազատության մասին:
3.Քաջության օրենք
Երեկ դու վախեցար,բայց այսօր դու մեր կոլեկտիվում ես:Եղի՛ր համարձակ:
4.Պատվի օրենք
Հիշի՛ր քո ֆիզիկական ուժի մասին միայն ինքդ քեզ հետ լինելիս:Հիշի՛ր քո հոգևոր ուժի , պարտքի,ազնվության, առաքինության մասին :
5.Ճշտի օրենք
Հիշի՛ր,ճիշտը պետք է ոչ միայն քեզ,այլև քեզ շրջապատող մարդկանց:Եղի՛ր ճշմարիտ:
6.Հոգատարության օրենք
Մինչև քո նկատմամբ ուշադրություն պահանջելը ցույց տուր այն շրջապատող մարդկանց:Հիշիր նրանց հետաքրքրությունների,կարիքների,պահանջմունքների մասին:
7.Բարության օրենք
Բարի եղիր մերձավորիդ հանդեպ,և բարին կվերադառնա քեզ:
8.Սիրո օրենք
Սերը հինավուրց և ամենահարգված զգացմունքներից մեկն է ,մի ամաչիր նրանից:
9.Գթասրտության օրենք
Այսօր դու լավ ես,բայց կողքիդ կարող են լինել մարդիկ,ում աչքերը արցունքոտ են:Մի՛ մոռացիր նրանց մասին:
10. Հարգանքի օրենք
Ուզու՞մ ես,որ քեզ հարգեն,ուրեմն հարգիր ուրիշների մարդկային արժանիքները:
Comment
-
-
Հարգելի Մարիա, հետաքրքիր հարցաթերթ և օրենքներ՝ խորհուրդների տեսքով աշխատանքներ եք ներկայացրել: Կարծում եմ այն ոչ միայն հետաքրքիր, հագեցած , բովանդակալից դասղեկի ժամ կարող է ապահովել, այլ նաև խորը դաստիարակչական աշխատանք ապահովել ամբողջ կյանքի համար: Շնորհակալություն:Մարիա Ս-ի խոսքերից Նայել գրառումըՁեզ եմ ներկայացնում նաև իմ դասարանի <<չգրված >> օրենքները, որոնք հենց սեպտեմբերի մեկին փակցնում եմ դասարանում և հետևում ,որ աշակերտները պահպանեն և կիրառեն դրանք:
1.Ծերության օրենք
Հիշի՛ր,ծերությունը հարգվում է բոլոր ազգերի կողմից:Եղի՛ր քաղաքակիրթ:
2.Ազատության օրենք
Ամեն մարդ ուզում է լինել ազատ:Պաշտպանելով քո ազատությունը՝մի՛ մոռացիր ուրիշի ազատության մասին:
3.Քաջության օրենք
Երեկ դու վախեցար,բայց այսօր դու մեր կոլեկտիվում ես:Եղի՛ր համարձակ:
4.Պատվի օրենք
Հիշի՛ր քո ֆիզիկական ուժի մասին միայն ինքդ քեզ հետ լինելիս:Հիշի՛ր քո հոգևոր ուժի , պարտքի,ազնվության, առաքինության մասին :
5.Ճշտի օրենք
Հիշի՛ր,ճիշտը պետք է ոչ միայն քեզ,այլև քեզ շրջապատող մարդկանց:Եղի՛ր ճշմարիտ:
6.Հոգատարության օրենք
Մինչև քո նկատմամբ ուշադրություն պահանջելը ցույց տուր այն շրջապատող մարդկանց:Հիշիր նրանց հետաքրքրությունների,կարիքների,պահանջմունքների մասին:
7.Բարության օրենք
Բարի եղիր մերձավորիդ հանդեպ,և բարին կվերադառնա քեզ:
8.Սիրո օրենք
Սերը հինավուրց և ամենահարգված զգացմունքներից մեկն է ,մի ամաչիր նրանից:
9.Գթասրտության օրենք
Այսօր դու լավ ես,բայց կողքիդ կարող են լինել մարդիկ,ում աչքերը արցունքոտ են:Մի՛ մոռացիր նրանց մասին:
10. Հարգանքի օրենք
Ուզու՞մ ես,որ քեզ հարգեն,ուրեմն հարգիր ուրիշների մարդկային արժանիքները:Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Comment
-
-
Հարգելի գործընկեր, շատ հետաքրքիր ու կարևոր թեմա եք ընտրել: Այսօր դասղեկական աշխատանքներին շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել, քանի որ այս գործի արդյունքում են մեր երեխաները դաստիարակվում, արտահայտվում իրենց մտքերն ու տեսակետները, անկեղծանում այս կամ այն հարցի շուրջ:
Comment
-
-
Շնորհակալություն , հարգելի Վարդիկ առաջարկը թեմայի վերաբերյալ կարևորագույնն է, որի շուրջ այնքան հաճախակի ենք զրույցներ ծավալում, որ առանձին դասաժամ զրույցի համար չէի հատկացրել:Անպայման կընդգրկեմ առաջարկված թեման:vardik-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Դիանա շատ կարևոր թեմաներ եք ընդգրկել Ձեր աշխատանքային պլանում, իմ կողմից կարող եմ առաջարկել ավելացնել «Անձնական հիգիենա» թեման: Ընդհանուր հիգիենայի կանոնների կատարումը կնպաստի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը...Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Comment
-
-
Comment
-
-
Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ գնահատանքի և , որ ամենակարևորն է՝ օգտակար խորհուրդների համար: Կարծում եմ, ինչ թեմա էլ , որ նախատեսված լինի օրվա համար, անշուշտ առաջնահերթությունը դրվում է ծագած խնդիրների լուծման, տարաձայնությունների հարթման վրա: Եթե կունենաք այլ առաջարկներ, խնդրեմ, սիրով կխորհրդակցենք :Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումըԵզակի մոտեցում եք ցուցաբերել և շատ օգտակար :Կփորձեմ կիրառել:Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Comment
-
Comment