Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի աշխատանքը աշակերտների, ծնողների հետ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՜Աննա,ես կարևորում եմ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումները,ոչ միայն տարրական դպրոցում,այլ նաև միջին և ավագ դպրոցում,քանի որ այդ միջոցառումները զարգացնում են սովորողների գեղագիտական ճաշակը,հարստացնում են ներաշխարհը,օգնում զբաղվել ինքնակրթությամբ:Պարզապես, այդ միջոցառումները պետք է նպատակաուղղված լինեն:
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Անահիտ:

    Comment

    • Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Աննա ուսուցիչը և' կրթում է, և' դաստիարակում: Դաստիարակչական աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար մեծ դեր ունեն վերը նշված միջոցառումները:
      Հարգելի Նարինե,հաճելի է,որ կիսում եք մեր կարծիքը

      Comment

      • Heghin-ի խոսքերից Նայել գրառումը

        Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, եթե ծնողներն ու դպրոցը հաջողությամբ համագործակցում են, ինչը աշակերտի կրթության վճռորոշ տարրն է: Շատ է քննարկվում ծնողներին ներգրավելու ձևի հարցը: Որոշ մարդկանց կարծիքով ծնողների դերը սահմանափակվում է երեխաների կարգապահությանը հետևելով և ուսուցիչներին աջակցելով: Մյուսներն այդ դերն ավելի ընդլայնված են ընկալում: Ըստ նրանց` ծնողներն պետք է կարդան երեխաների համար օգնել տնային աշխատանքները կատարելիս, մասնակցեն ծնող-ուսուցիչ կոնֆերանսներին, համադպրոցական ծնողական ժողովներին: Ծնողներն իրենք էլ են ցանկանում ընդգրկվել իրենց երեխաների կրթության գործում: Միայն թե շատերը չգիտեն, թե ինչպես: Կրթության գործում ծնողների ներգրավելու հնարավորություններ ստեղծելիս պետք է հարցնել նաև ծնողի կարծիքը:
        Հարգելի Հեղինե, համամիտեմ Ձեզ հետ,դասղեկը /եթե իհարկե ծնողը ցանկանում է/ ծնողներին պետք է ներգրավի դպրոցական աշխատանքների կառավարման և դասարանի գործունեության կազմակերպման գործընթացում,ինչը ենթադրում է.

        .ծնողների` երեխաների դաստիարակության հարցերի և դպրոցական կյանքի խնդիրների քննարկում, որոշումների կայացում,
        .դաստիարակչական աշխատանքի կազմակերպման մեջ ծնողների ընդգրկում, տոնակատարությունների, էքսկուրսիաների կազմակերպման աջակցություն, օգնություն դասասենյակների նորոգման, խմբակների կազմակերպման, մասնագիտական կողմնորոշման հարցում,
        .ծնողական ինքնակառավարման մարմինների և դրանց աշխատանքների կազմակերպում:
        Համագործակցության բովանդակությունն ու եղանակները հստակեցվում են ուսումնական տարվա սկզբին` ծնողների և երեխաների համատեղ գործունեության պլանավորման ընթացքում:

          Հարգելի Նարինե,շնորհակալ եմ,որ կարևորել եք թեման:Համակարծիք եմ Ձեզ հետ:

          Comment

          • Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Նարինե,շնորհակալ եմ,որ կարևորել եք թեման:Համակարծիք եմ Ձեզ հետ:
            Հարգելի Աննա որքան էլ օբյեկտիվ կազմակերպենք և անցկացնենք մեր փոխհարաբերությունները ծնող_աշակերտ _ուսուցիչ հարաբերություններում, բոլորիս հետ էլ գոնե մեկ անգամ մի անցանկալի և տհաճ միջադեպ լինում է։ Ամեն ինչին պետք է ուսուցիչը ըմբռնումով մոտենա և լինի ավելի հանդուրժող։ Շնորհակալություն։

            Comment

            • Հարգարժան գործընկեր կարևորում եմ Ձեր գրառումը։ Եվ կարծում եմ, որ դասղեկի դերի կարևորությունը բարձրացնելու համար պետք է նախապես դասղեկը նախատեսի և պլանավորի զրույցի պլանը, հետաքրքիր փաստեր ընտրի դասարանի կամ դպրոցի կյանքի փաստերի մասին: Պետք է ավելի ամուր հիմքերի վրա դրվի դասղեկ-դասարան արտադպրոցական հարաբերությունները՝ կազմակերպվեն միջանձնային հարաբերություններին վերաբերող քննարկումներ և այլն:

              Comment

              • Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Աննա որքան էլ օբյեկտիվ կազմակերպենք և անցկացնենք մեր փոխհարաբերությունները ծնող_աշակերտ _ուսուցիչ հարաբերություններում, բոլորիս հետ էլ գոնե մեկ անգամ մի անցանկալի և տհաճ միջադեպ լինում է։ Ամեն ինչին պետք է ուսուցիչը ըմբռնումով մոտենա և լինի ավելի հանդուրժող։ Շնորհակալություն։
                Հարգելի Նարինե,իհարկե եղել է:Միայն ուսուցչի հոգեբանական լուրջ պատրաստությունը հնարավորություն կընձեռնի նրան ժամանակակից բազմապիսի մեթոդներից և մեթոդական հնարներից ու միջոցներից ընտրել այն, ինչ անհրաժեշտ է կոնկրետ ծնողի հետ խնդիրների լուծման համար:

                Comment

                • Աննա Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգարժան գործընկեր կարևորում եմ Ձեր գրառումը։ Եվ կարծում եմ, որ դասղեկի դերի կարևորությունը բարձրացնելու համար պետք է նախապես դասղեկը նախատեսի և պլանավորի զրույցի պլանը, հետաքրքիր փաստեր ընտրի դասարանի կամ դպրոցի կյանքի փաստերի մասին: Պետք է ավելի ամուր հիմքերի վրա դրվի դասղեկ-դասարան արտադպրոցական հարաբերությունները՝ կազմակերպվեն միջանձնային հարաբերություններին վերաբերող քննարկումներ և այլն:
                  Հարգելի Աննա,շնորհակալություն թեման կարևորելու և Ձեր կարծիքով կիսվելու համար:Ողջունում եմ Ձեր մուտքը Ֆորում

                  Comment

                  • Հարգելի Ֆլորա կխնդրեի երկու խոսք առաջին դասարանի առաջին ծնողական ժողովի մասին։
                    Ինչպե՞ս կազմակերպել և անցկացնել։

                    Comment

                    • Հարգելի ընկերներ, կողմ եք արդյոք այն հանգամանքին, որ աշակերտները կարող են ներկա գտնվել որոշ ծնողական ժողովներին?

                      Comment

                      • Հարգելի Աննա, ես կողմ եմ, որ ծնողական ժողովների ժամանակ քննարկվեն արդիական հարցեր։ Ծնողներն իրենք էլ ունեն խորհրդատվության կարիք։ Պետք է աշխատել ծնողական ժողովները համապատասխանեցնել ծնողների կարիքներին։

                        Comment

                        • qnarikavetisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի ընկերներ, կողմ եք արդյոք այն հանգամանքին, որ աշակերտները կարող են ներկա գտնվել որոշ ծնողական ժողովներին?
                          Սիրելիներս,ըստ իս,երեխաները չպետք է մասնակցեն ժողովներին:Միգուցե լինեն բացառիկ ժողովներ,որոնց անհրաժեշտ է նրանց ներկայությունը կոնկրետ նպատակով,իսկ առհասարակ դեմ եմ դրան:

                          Comment

                          • Ես էլ եմ համամիտ Անահիտ Չոմարյանի հետ:Աշակերտները չպետք է մասնակցեն ծնողական ժողովներին:

                            Comment

                            • Պետք է աշխատել ծնողական ժողովների ժամանակ ընտրել այպիսի թեմատիկա, որը հետաքրքիր կլինի ծնողների համար: Շատ պետք է անդրադառնալ դաստիարակության խնդիրներին: Կարելի է ամեն անգամ հանձնարարել ծնողներից որևէ մեկին որև թեմա, տալ գրականությունը, որ ինքը հաջորդ ծնողական ժողովին հանդես գա զեկուցումով: Նշեմ, որ այս դեպքում ծնողները ավելի ոգևորվում են:

                              Comment

                              Working...
                              X