Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի ժամերի կարևորությունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դասղեկի ժամերի կարևորությունը

    Բարոյական թեմաներով դասղեկական ժամերին պետք է մանրակրկիտ պատրաստվել.չէ որ այն պետք է նախապատրաստի երեխաներին հասուն կյանքին:Ձևավորված բարոյական արժեքները պետք է դառնան աշակերտների հասունության ու վարքի հիմքը:
    Բարոյական դասղեկական ժամերի նպատակն է.
    .աշակերտների բարոյական հայացքների,նորմերի ձևավորումը
    .սերունդների բարոյական փորձի,գնահատականների,հանճարների մտքերի ուսուցանումը
    .սեփական,ինչպես նաև հասակակիցների բարոյական արարքների քննադատական վերլուծությունն ու գնահատումը
    .այնպիսի բարոյական հատկանիշների զարգացումը,ինչպիսիք են բարությունը,ուրիշներին օգնելու ցանկությունը,սեփական սխալները գիտաքցելու,ներեյու,սեփական իրավացիությունն ապացուցելու և ուրիշների ճշմարտացիությունն ընդունելու կարողությունը
    Բարոյական թեմաներին դասղեկական ժամերին պատրաստվելիս դասղեկը պետք է նախապես ընտրի դասղեկի ժամի թեման:
    Պետք է նշել,որ բարոյական թեմաներով դասղեկական ժամերը չի կարելի հաճախակի անցկացնել,քանի որ տվյալ դեպքում այն դադարում է հետաքրքրել երեխաներին և կորցնում է իր նշանակությունը:Դրա համար նպատակահարմար է դրանք անցկացնել կիսամյակը երկու անգամ:Եվ որ ամենակարևորն է,այն պետք է հետաքրքրի երեխաներին և նրանց մոտ ցանկություն առաջացնի մասնակցելու նմանատիպ միջոցառումներին:

    Հարգելի կոլեգաներ՛համաձայնեք իմ հետ

  • #2
    Դասղեկի կողմից ճիշտ կազմակերպված դասղեկական ժամերը կնպաստեն դեռահասի ձևավորմանը։ Կարծում եմ փորձառու բոլոր ուսուցիչները արդեն լավ հոգեբաններ են, կարողանում են մտերմության ու վստահության դաշտ ստեղծել, որն էլ հնարավորություն է տալիս դաստիարակել աշակերտին բարոյապես, գեղագիտորեն, ազդում է աշակերտի աշխարհայացքի ընդլայնմանը։ Ճիշտ է, շատ դժվար է յուրաքանչյուր աշակերտին յուրովի մոտեցում ցուցաբերել, բայց դա է դասղեկի աշխատանքը․ այն պահանջում է նվիրում, համբերություն, ամուր նյարդեր։
    Ի․ Մարգարյան

    Comment


    • #3
      Սիրելի՛ գործընկերներ, առաջարկում եմ դիտեք նաև դասղեկի բաց դասերը- http://forum.armedu.am/showthread.ph...A4%D5%A1%D5%BD

      Comment


      • #4
        Հարգելի Մարյամ,ծանոթացա Ձեր կողմից առաջարկած բաց դասի հետ:Շատ հետաքրքիրեր:Եսել եմ անցկացնում նմանատիպ դասեր,որոնք որոնք զարգացնում են երեխայի աշխարհայացքը,դարձնում են ավելի բարի և պիտանի մարդ:

        Comment


        • #5
          Իրինա ջան,շնորհակալ եմ պատասխանելու համար:Արդյոք ուսուցիչը պետք է բացի լավ մասնագետ լինելուց,լինի հոքեբան,որ կարողանա մտերմություն և վստահություն առաջացնի երեխաների կողմից:Եթե լավ դասղեկի ժամերի թեմաներ ունես,խնդրում եմ առաջարկի:

          Comment


          • #6
            Mariamsargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Սիրելի՛ գործընկերներ, առաջարկում եմ դիտեք նաև դասղեկի բաց դասերը- http://forum.armedu.am/showthread.ph...A4%D5%A1%D5%BD
            Հարգելի Մարիամ, բավականին լավ քննարկված, հետաքրքիր ու արդյունավետ նյութերով ու հղումներով հարուստ է ձեր նշած թեման:
            Լուսինե Ավագյան

            Comment


            • #7
              Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարոյական թեմաներով դասղեկական ժամերին պետք է մանրակրկիտ պատրաստվել.չէ որ այն պետք է նախապատրաստի երեխաներին հասուն կյանքին:Ձևավորված բարոյական արժեքները պետք է դառնան աշակերտների հասունության ու վարքի հիմքը:
              Բարոյական դասղեկական ժամերի նպատակն է.
              .աշակերտների բարոյական հայացքների,նորմերի ձևավորումը
              .սերունդների բարոյական փորձի,գնահատականների,հանճարների մտքերի ուսուցանումը
              .սեփական,ինչպես նաև հասակակիցների բարոյական արարքների քննադատական վերլուծությունն ու գնահատումը
              .այնպիսի բարոյական հատկանիշների զարգացումը,ինչպիսիք են բարությունը,ուրիշներին օգնելու ցանկությունը,սեփական սխալները գիտաքցելու,ներեյու,սեփական իրավացիությունն ապացուցելու և ուրիշների ճշմարտացիությունն ընդունելու կարողությունը
              Բարոյական թեմաներին դասղեկական ժամերին պատրաստվելիս դասղեկը պետք է նախապես ընտրի դասղեկի ժամի թեման:
              Պետք է նշել,որ բարոյական թեմաներով դասղեկական ժամերը չի կարելի հաճախակի անցկացնել,քանի որ տվյալ դեպքում այն դադարում է հետաքրքրել երեխաներին և կորցնում է իր նշանակությունը:Դրա համար նպատակահարմար է դրանք անցկացնել կիսամյակը երկու անգամ:Եվ որ ամենակարևորն է,այն պետք է հետաքրքրի երեխաներին և նրանց մոտ ցանկություն առաջացնի մասնակցելու նմանատիպ միջոցառումներին:

              Հարգելի կոլեգաներ՛համաձայնեք իմ հետ
              Հարգելի Օլգա, նայեք http://forum.armedu.am/showthread.ph...անկյուն և http://forum.armedu.am/showthread.ph...A4%D5%A1%D5%BD թեմաները, որոնք ստեղծվել են ավելի վաղ: Կարելի էր այս թեմաներում գրառումներ կատարել: Չե՞ք գտնում, որ զուգահեռաբար նմանատիպ թեմա ստեղծելն այնքան էլ նպատակային չէ:
              Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
              https://lib.armedu.am/user/profile/462

              Comment


              • #8
                Հարգելի Գայանե,նմանատիպ ասելով,ես նկատի ունեմ այն թեմաները,որոնք նպաստում են աշակերտների բարոյական հայացքների,նորմերի ձևավորմանը:Այդ թեմաները այնքան շատեն:

                Comment


                • #9
                  Հարգելի կոլեգաներ,ես 9-րդ դասարանում դասղեկի ժամին հանձնարանել եմ համեմատական թեստ<<Հասկանանք մեկս մյուսին>>:Աշակերտներին հանձնարարվում է կատարել զուգորդություններ բառակապակցությունների՛ բոլոր ուսուցիչնեչի և բնության երևույթների(արևի,անձրև և այլ)դրական և բացասական զգացողությունների միջև:
                  Եթե աշակերտի մոտ առաջանում են դրական զգացմունքներ,օրինակ՛ տաք,արև,ժպիտ,լույս ուրախություն,ծաղիկներ,ուրեմն փոխհարաբերությունն այդ ուսուցչի հետ դրական է:Իսկ եթե ուսուցիչը զուգորդվում է ամպրոպի,կայծակի,անձրևի,քամու հետ,նշանակում է՛ ուսուցչի և աշակերտի միջև գոյություն ունեն հակասություն:

                  Comment


                  • #10
                    Բաց դաս, դասղեկի ժամ 8-րդ դասարանի համար

                    http://lib.armedu.am/resource/18541

                    Comment


                    • #11
                      Օլգա ջան կառաջարկեմ նաև դասեր կազմակերպել հետևյալ թեմաներով ՝ երեխայի իրավունքները, խտրականություն, խաղաղության մշակույթ, կարծրատիպեր, անհանդուրժողականություն։
                      Ես շատ հաճախ հարցաթերթիկներ էի կազմում, բաժանում, որ անհատական գրեն , չամաչեն դասընկերոջ քննադատությունից և ում հարցաթերթիկը հոգեբանական ընկվաճություն էր պարունակում, նրա հետ խոսում էի առանձին։ Սա եղանակ է, որ ավելի է մտերմացնում դասղեկ-աշակերտ կապը։
                      ներկայացնեմ մի հարցաթերթիկի նմուշ <<Անհանդուրժողականություն>> թեմայից

                      1․Ի՞նչ կարող է տեղի ունենալ, թեթ մենք լռենք՝ ականատես լինելով անհանդուրժողական վերաբերմունքի (ծաղր, արհամարհանք, բռնություն) մեկ այլ անձի հանդեպ։
                      -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
                      2․Երբևէ միջամտել ե՞ս փողոցում տեղի ունեցող վեճերի, ինչպե՞ս ես քեզ պահել։
                      -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
                      3․Ի՞նչ ներքին կամ արտաքին մղումներ կամ զգացումներ են մեզ ստիպում ձեռնպահ մնալ, երբ ականատես ենք լինում անհանդուրժողական դրսևորումների, որո՞նք են այդ պատճառները։
                      -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
                      Ի․ Մարգարյան

                      Comment


                      • #12
                        Հարգելի Օլգա, կառաջարկեմ դաս կազմակերպել "Լիդերություն" թեմայով։
                        Լիդերության հասկացության քննարկում, քննարկման ընթացքում պետք է շեշտադրել դասարանում, խմբում, ընտանիքում իշխելու ու ենթարկելու փոխհարաբերությունները, քննարկել լիդերների արտոնությունները, որոշումներ իրականացնելու , պատասխանատվություն կրելու, ազդեցություն ունենալու նրանց ընդունակությունները։Կարելի է բարձրացնել մի սեռի՝ մյուսին իշխելու հարցը եւ թե ինչպես է դա արտացոլվում որոշումներ ընդունելու հնարավորության ու ընդունակության վրա։
                        Կարելի է քննարկման դնել հետեւյալ հարցերը.
                        1. Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի լիդերը։
                        2.Որտե՞ղ եւ ո՞ր ասպարեզում մարդ կարող է լիդեր լինել։
                        3.Ի՞նչն է խանգարում ձեզ ինքնաիրացվել։

                        Քննարկման համար առաջարկում եմ հետևյալ մտքերը.
                        Լիդերի հատկանիշները
                        1. Լիդերներ այն մարդիկ են, որոնք իրենց բարձր են գնահատում ու ունեն ինքնահարգանք։
                        2. Զարգանալու եւ որեւէ ոլորտում լիդեր դառնալու համար պետք է գիտակցել , որ քո արարքները ճիշտ են ու հասարակության կողմից հավանության կարժանանան։
                        3. Այն ինչ անում ես , պիտի բավարարություն պատճառի։
                        4. Լիդերը պետք է ձգտի նորը ճանաչել։
                        5.Լիդերությունը մեծ պատասխանատվություն է։
                        6.Լիդերը պետք է գնահատի ու հասկանա մարդկանց։
                        7.Լիդերը պետք է ի վիճակի լինի տեսնել իր սխալները, ընդունել դրանք , ուղղել։
                        "Մարդը կոտորակ է։Համարիչը , ուրիշների հետ համեմատած , մարդու արժանիքներն են։Հայտարարը մարդու ինքնագնահատականն է։ Ավելացնել համարիչը, այսինքն ՝ արժանիքները , ոչ ոք ի վիճակի չէ, բայց ամեն մեկը կարող է բարձրացնել իր հայտարարը՝ կարծիքն իր մասին, եւ այսպիսով մոտենալ կատարելությանը։
                        Լ.Տոլստոյ
                        Վերջին խմբագրողը՝ Թեհմինե Սահակյան; 28-06-17, 08:52.

                        Comment


                        • #13
                          Հարգելի Օլգա, կառաջարկեմ դաս կազմակերպել "Լիդերություն" թեմայով։
                          Լիդերության հասկացության քննարկում, քննարկման ընթացքում պետք է շեշտադրել դասարանում, խմբում, ընտանիքում իշխելու ու ենթարկելու փոխհարաբերությունները, քննարկել լիդերների արտոնությունները, որոշումներ իրականացնելու , պատասխանատվություն կրելու, ազդեցություն ունենալու նրանց ընդունակությունները։Կարելի է բարձրացնել մի սեռի՝ մյուսին իշխելու հարցը եւ թե ինչպես է դա արտացոլվում որոշումներ ընդունելու հնարավորության ու ընդունակության վրա։
                          Կարելի է քննարկման դնել հետեւյալ հարցերը.
                          1. Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի լիդերը։
                          2.Որտե՞ղ եւ ո՞ր ասպարեզում մարդ կարող է լիդեր լինել։
                          3.Ի՞նչն է խանգարում ձեզ ինքնաիրացվել։

                          Քննարկման հ

                          Comment


                          • #14
                            Հարգելի Օլգա, կառաջարկեմ դաս կազմակերպել "Սեր և սիրո խոստովանություն" թեմայով։
                            Վերջին խմբագրողը՝ anahitgeorgyan; 28-06-17, 20:31.

                            Comment


                            • #15
                              կարևոր թեմա է նաև <<Բարոյական արժեքներ>> թեման։
                              Նպատակները կարելի է ձևակերպել այսպես՝
                              1․Օգնել գիտակցելու միջավայրի և շրջապատի վերաբերմունքի դերը երեխայի ձևավորման գործում։
                              2․Օգնել հստակեցնելու և վերարժևորելու սեփական պատկերացումները բարոյական արժեքների վերաբերյալ։
                              3․Խթանել անձի ինքնադաստիարակման և ինքնակատարելագործման ձգտումը։
                              4․Ծանոթացնել համաշխարհային գրականության փայլուն էջերին։
                              Մեթոդները՝
                              Համագործակցային խմբերով աշխատանք և քննարկում։
                              Ի․ Մարգարյան

                              Comment

                              Working...
                              X