ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի «Հովիտի հիմնական դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը
հայտարարում է բաց մրցույթ գործադիր տնօրենի թափուր
պաշտոնի համար.

Մրցույթը տեղի կունենա 2011թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 12-ին, Հովիտի հիմնական դպրոցում:
Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
բ ) բարձագույն կրթությունը,
գ ) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը/հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեվյալ փաստաթղթերը.
 Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
 Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
 Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
 Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ)
 Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը ( դրանց առկայության դեպքում),
 Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Հովիտի հիմնական դպրոցի կառավարման խորհրդին ամեն օր,բացի կիրակի օրերից,ժամը 1000-ից 1600:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2011 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ:
Մանրամասների հետ ծանոթանալ Հովիտի դպրոցում (հասցեն գ. Հովիտ,հեռ. 6-00-49) կամ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եվ սպորտի վարչությունում ( Գայի 14,0312 5-05-10):


ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ