Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշխատանքի առաջարկ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Աշխատանքի առաջարկ

    Հարգելի բարեկամներ, այս թեմայում կտեղադրվեն աշխատանքի առաջարկներ, թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Ստորև կարող եք ծանոթանալ «Այբ» կրթական հիմնադրամի հայտարարությանը.

    Հարգելի «Այբ» բարեկամներ,


    «Այբ» կրթական հիմնադրամը փնտրում է հմուտ և փորձառու թեկնածուի` հասարակայնության հետ կապերի և ֆոնդահայթայթման համակարգողի պաշտոնում աշխատելու համար:

    Սա «Այբ»-ի թիմին միանալու հրաշալի հնարավորություն է փորձառու մասնագետի համար` ֆոնդահայթայթման ռազմավարության և ինֆորմացիոն արշավի մշակման այս նոր փուլում: Միանալով մեզ այս վճռական պահին` Դուք առաջնային դերակատարում կունենաք «Այբ ավագ դպրոցի» ֆոնդահայթայթման ու խթանման ծրագրերի զարգացման և ընդալայնման գործում:


    Վերջին նորություններին ծանոթացեք «Այբ»-ի www.ayb.am կայքում:
    Վերջին խմբագրողը՝ manush; 26-10-10, 12:00.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      Աշխատանքի տոնավաճառ Կոտայքում

      Հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շախմատի տանը կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: Այն կազմակերպում է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:

      Ինչպես տեղեկացրեց գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, տոնավաճառին կմասնակցի շուրջ 40 գործատու։ Տոնավաճառի նպատակն է կազմակերպել աշխատանք փնտրողների հանդիպում գործատուների հետ, ծանոթացնել գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, իսկ գործատուներին հնարավորություն տալ գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ:Տոնավաճառում կներկայացվեն արտադրության, առեւտրի, սպասարկման, շինարարության, բանկային և կրթության ոլորտների թափուր աշխատատեղեր:

      Ա. Սիմոնյանի խոսքով, նման միջոցառումները լավ հնարավորություն են ե’ւ գործատուի, ե’ւ աշխատանք փնտրողի համար: «Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը բավական արդյունավետ է»,-ասաց նա: Այս տարվա ընթացքում Գավառում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել շուրջ 100, Վանաձորում` 40, Իջեւանում մոտ 20, Գյումրիում` 40 մարդ: Նշենք, որ նախնական տվյալներով, նոյեմբերի 6-ին աշխատանքի տոնավաճառ կանցկացվի նաեւ Երեւանում:

      Աղբյուր՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն
      Վերջին խմբագրողը՝ Սայի; 18-09-11, 00:03.
      Մարիետա Դումիկյան
      ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #4
        «Այբ» կրթական հիմնադրամի նոր հայտարարությունը.

        Հարգելի «Այբ» բարեկամներ,

        «Այբ» կրթական հիմնադրամը փնտրում է ուսուցիչների, երիտասարդ գիտնականների և իրենց մասնագիտության նվիրյալների, ովքեր երեխաների հետ աշխատանքը համարում են իրենց կոչումը, «Այբ ավագ դպրոցի» (www.armenianschool.am) հոսքային դասարաններում 2011 թ. սեպտեմբերից դասավանդելու համար:

        Մեզ միանալով այս պահից սկսած` Դուք հնարավորություն կունենաք դառնալու «Այբ ավագ դպրոցի» թիմի անդամ` Ձեր ներդրումն ունենալով դպրոցի բովանդակության ձևավորման գործում:
        Մանուշակ Ավետիսյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

        Comment


        • #5
          Աշխատանքի առաջարկ

          ՀՀ ԿԳ նախարարության Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցը հայտարարում է <<Ռուսաց լեզու և գրականություն>> առարկայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ

          Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անց է կացվում 2 փուլով` գրավոր և հարցազրույցով.
          ա) Գրավոր ստուգման դեպքում` ուսումնական ծրագրերին համապատասխան առաջադրանք (թեստ):
          բ) Հարցազրույցի դեպքում` մանկավարժական, մասնագիտական գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներ:

          Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
          1.Դիմում (լրացվում է տեղում)
          2. Կրթության մասին համապատասխան դիպլոմ
          3. Աշխատանքային գրքույկ
          4. Անձնագիր
          5. Ինքնակենսագրական
          6. Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր, հավաստագրեր (առկայության դեպքում)
          7. Մեկ լուսանկար` 3 X 4 չափի:

          Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են մինչև 2011թ. հունվարի 15-ը ներառյալ Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում: Մրցույթը տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին` ժամը 12-ին` նույն դպրոցում:

          Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0322) 4-93-31

          Մրցութային հանձնաժողով
          Անի Համբարձումյան
          Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

          Comment


          • #6
            Երկու նոր աշխատատեղ

            «Այբ» կրթական հիմնադրամը փնտրում է փորձառու մասնագետների՝ Գնումների համակարգողի և տեղեկատվական համակարգերի ու Տեխնոլոգիաների համակարգողի երկու նոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

            Հրաշալի հնարավորություն` միանալու «Այբ» թիմին և ներգրավված լինելու 21-րդ դարի հայկական դպրոցի ստեղծման աշխատանքներում:

            Դիմելու և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
            Մանուշակ Ավետիսյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

            Comment


            • #7
              «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է աշխատանքի


              Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մրցութային կարգով աշխատանքի է հրավիրում գեղարվեստի ավագ դպրոցում «Քանդակ» դասավանդողի, «Հեռուստառեժիսուրա» դասավանդողի:


              Ներկայացվող պահանջներն են.

              * բարձրագույն կրթություն
              * հետազոտական աշխատանքի հմտություններ
              * ինտերնետի և էլեկտրոնային փոստի, օտար լեզվի գործածում
              * մասնագիտական աշխատանքով զբաղվելու սովորություն:

              Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2011թ. հունվարի 24-ը, ժամը 16.00:

              Մրցույթի պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք http://www.mskh.am/1164 , Ա. Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց, զանգեք 73-52-10:
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment


              • #8
                Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցը» հայտարարում է ուսուցիչների թափուր տեղերի մրցույթ

                Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատությունը հայտարարում է անգլերեն, քիմիա, տեխնոլոգիա և հայոց լեզու առարկաների ուսուցիչների թափուր տեղերի մրցույթ:

                Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել.

                • ինքնակենսագրություն
                • դիմում
                • դիպլոմ /այլ վկայականների առկայության դեպքում կցել դրանց պատճենները/

                Դիմող թեկնածուն պետք է.

                • ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն,
                • տիրապետի մանկավարժական նորարարական մեթոդներին,
                • իմանա, թե ինչ կրթական բարեփոխումներ են ընթանում ՀՀ-ում,
                • ունենա համակարգչային գիտելիքներ (ցանկալի է):

                Գործերը ներկայացնել մինչև 2011թ. փետրվարի 18-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:
                Մրցույթը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ում ս/թ փետրվարի 19-ին.
                Անգլերեն - ժամը 10:00-ից
                Քիմիա - ժամը 11:00-ից
                Տեխնոլոգիա - ժամը 11:30-ից
                Հայոց լեզու - ժամը 12:00-ից:

                Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0231) 5 24 28, (010) 517 199 հեռախոսահամարներով:

                Դպրոցի տնօրինություն

                Աղբյուր՝ «Հայկական կրթական միջավայր» պորտալ
                Վերջին խմբագրողը՝ Սայի; 21-09-11, 21:25.
                Մանուշակ Ավետիսյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                Comment


                • #9
                  Հարգելի գործընկերներ,

                  «Կրթություն» շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակն 2011թ. առաջին համարից սկսած տեղադրվում է «Հայկական կրթական միջավայր» պորտալում՝


                  Պարբերականի 5–րդ համարում տպագրված է Երևանի հ.62 ավագ դպրոցի հայտարարությունը՝ ֆիզիկայի և ֆրանսերենի ուսուցիչների թափուր տեղերի համար («Կրթություն», 2011թ, հ. 5, էջ՝ 15)։
                  Մանուշակ Ավետիսյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                  Comment


                  • #10
                    Աշխատանքի երկու առաջարկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից.


                    Հրավիրում ենք աշխատանքի մարմնամարզիկ-կազմակերպչի

                    Կրթահամալիրում ստեղծվում է 12մx30մx5մ չափսերի մարմնամարզական դահլիճ` կահավորված և բոլոր հարմարություններով:
                    Աշխատանքի ենք հրավիրում մարմնամարզիկ-կազմակերպչի: Ներկայացվող պահանջներն են.
                    • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
                    • մարմնամարզական գործունեության փորձ։

                    Աշխատանքի պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար այցելե՛ք Ա. Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոց, զանգե՛ք 73-54-40:

                    Դասավանդողի մրցույթ

                    Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում ավագ դպրոցի օտար լեզուների-թարգմանության խորացված ուսուցման դասարաններում անգլերեն և իսպաներեն դասավանդողի լրիվ աշխատաժամանակով: Հիմնական աշխատավարձը՝ հարյուր հազար դրամ:
                    Ներկայացվող պահանջներն են.
                    • բարձրագույն կրթություն
                    • հետազոտական աշխատանքի հմտություններ
                    • ինտերնետի և էլեկտրոնային փոստի, օտար լեզուների գործածում:

                    Մրցույթն անցկացվում է գրավոր և բանավոր:
                    Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են info@mskh.am հասցեով մինչև 2011թ. մարտի 15-ը, ժամը 16.00:
                    Մրցույթի, աշխատանքի պայմաններին և իրականացվող ծրագրերին ծանոթանալու համար այցելեք www.mskh.am, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, զանգեք 73-54-40:
                    Քայլ առ քայլ՝ դարից դար

                    Արտակ Հարությունյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                    Comment


                    • #11
                      ՀՀ ԿԳՆ «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցը» հրավիրում է աշխատանքի

                      ՀՀ ԿԳՆ «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` Նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության (ՆԶՊ), ֆիզկուլտուրա, ռուսաց լեզու և անգլերեն առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար: Մրցույթը կիրականացվի երեք փուլով`գրավոր, փորձնական դասերի անցկացում և հարցազրույց: Մրցույթին մասնակցելու համար դպրոցի հանձնաժողովին ներկայացնել.
                      1. դիմում,
                      2. զինվորական (ՆԶՊ ուսուցչի) և մանկավարժական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթեր,
                      3. աշխատանքային գրքույք,
                      4. անձնագրի պատճենը,
                      5. ինքնակենսագրություն,
                      6. Մեկ լուսանկար 3x4 չափի:


                      Գործերը ներկայացնել մինչև 2011թ.-ի մարտի 17-ը, ժամը 16.00: Մրցույթը կմեկնարկի 2011.թ-ի մարտի 22-ին ժամը 15.00-ին` ՆԶՊ և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար, մարտի 23-ին ռուսաց լեզվի և անգլերենի ուսուցիչների համար, Ֆրունզեի 56 հասցեում գտնվող հ.65 ավագ դպրոցում, հեռախոս` 010-48-09-22
                      Քայլ առ քայլ՝ դարից դար

                      Արտակ Հարությունյան
                      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                      Comment


                      • #12
                        ՀՀ ԿԳՆ «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցը» հրավիրում է աշխատանքի

                        ՀՀ ԿԳՆ <<Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` Պատմություն քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար: Մրցույթը կիրականացվի երեք փուլով`գրավոր, փորձնական դասերի անցկացում և հարցազրույց: Մրցույթին մասնակցելու համար դպրոցի հանձնաժողովին ներկայացնել. 1.դիմում, 2. զինվորական (տղամարդկանց համար) և մանկավարժական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթեր, 3. աշխատանքային գրքույք, 4.անձնագրի պատճենը, 5.ինքնակենսագրություն, 6. մեկ լուսանկար 3x4 չափի: Գործերը ներկայացնել մինչև 2011թ.-ի մարտի 24-ը, ժամը 16.00: Մրցույթը կմեկնարկի 2011.թ-ի մարտի 29-ին ժամը 15.00-ին` քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների համար, մարտի 30-ին պատմության ուսուցիչների համար, Ֆրունզեի 56 հասցեում գտնվող հ.65 ավագ դպրոցում, հեռախոս 010-48-09-22,
                        Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                        Comment


                        • #13
                          ՀՀ ԿԳՆ «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցը» հրավիրում է աշխատանքի

                          ՀՀ ԿԳՆ «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` հայոց լեզու և ֆիզիկա առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար: Մրցույթը կիրականացվի երեք փուլով`գրավոր, փորձնական դասերի անցկացում և հարցազրույց: Մրցույթին մասնակցելու համար դպրոցի հանձնաժողովին ներկայացնել.

                          1.դիմում,
                          2. զինվորական (տղամարդկանց համար) և մանկավարժական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթեր,
                          3. աշխատանքային գրքույք,
                          4.անձնագրի պատճենը,
                          5.ինքնակենսագրություն,
                          6. մեկ լուսանկար 3x4 չափի:

                          Գործերը ներկայացնել մինչև 2011թ.-ի մարտի 31-ը, ժամը 16.00: Մրցույթը կմեկնարկի 2011.թ-ի ապրիլի 5-ին ժամը 15.00-ին` հայոց լեզվի ուսուցիչների համար, ապրիլի 6-ին ֆիզիկայի ուսուցիչների համար, Ֆրունզեի 56 հասցեում գտնվող հ.65 ավագ դպրոցում, հեռախոս 010-48-09-22։
                          Արաբո Մարգարյան
                          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                          ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                          Comment


                          • #14
                            Հայտարարվում է մրցույթ` Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի

                            1. հայոց լեզու և գրականություն շաբաթական 16 ժամ
                            2. քիմիա և կենսաբանություն շաբաթական 19 ժամ
                            ուսուցիչների թափուր տեղերի համար:

                            Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

                            Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
                            1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1)
                            2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից
                            3. Անձնագրի պատճենը
                            4. Ինքնակենսագրություն (ձև 4)
                            5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում)
                            6. Մեկ լուսանկար` 3x4 չափի
                            7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք
                            8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

                            Մրցույթն անցկացվելու է Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցում ս/թ ապրիլի 12-ին` ժամը 10։00-ին:

                            Հասցե` Շիրակի մարզ, գ. Վահրամաբերդ, 16 փ. 2 շենք:

                            Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ ապրիլի 7-ը` ժամը 16։00-ը:

                            Փաստաթղթերի ընդունումն ու հայեցակարգը կանցկացվի ըստ կարգի:

                            Տեղեկությունների համար զանգահարել 093 444211 հեռախոսահամարով, բացի կիրակի օրերից, ժամը 900 1600-ը:
                            Վերջին խմբագրողը՝ manush; 04-03-11, 14:35.
                            Մանուշակ Ավետիսյան
                            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                            Comment


                            • #15
                              Շիրակի մարզի Գտաշենի միջնակարգ դպրոցը հայտարարում է մրցույթ


                              «ՀՀ Շիրակի մարզի Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրա առարկայի ուսուցչի թափուր տեղի համար (շաբաթական 9 դասաժամ):

                              Մրցույթը տեղի կունենա Շիրակի մարզի Գտաշենի միջնակարգ դպրոցում ապրիլի 25-ին ժամը 12:00-ին:

                              Մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

                              1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1)
                              2. Բարձրագույն մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից:
                              3. Անձնագրի պատճենը:
                              4. Ինքնակենսագրություն (ձև 4)
                              5. Թափուր աշխատատեղի զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեխքում)
                              6. Մեկ լուսանկար 3x4 չափի
                              7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
                              8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ

                              Փաստաթղթերը ընդունվում են Գտաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում մինչև սույն թվականի ապրիլի 19-ը, ժամը` 16:00:

                              Հիմնական պարտականությունները.
                              - աշխատել հանրակրթական միջնակարգ դպրոցի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական պարտադիր ծրագրի պահանջներով:
                              Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 094 87 10 33 հեռախոսահամարով։
                              Մանուշակ Ավետիսյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                              Comment

                              Working...
                              X