Հարգելի Վալերի կարող եք ներկայանալ Դուք ով եք? Ես հպարտ եմ, որ ունենք աշակերտներ, որ կարող են կայքեր ստեղծել: Դա շատ գովելի է, բայց ինչու հենց ուսուցիչների թերությունները? Ավելի արդարամիտ կլիներ, որ գրեիք` <Մեր առավելություններն ու թերությունները>, որն ավելի գլոբալ իմաստ կունենար: Այդ թեմայի տակ կարող էինք գրել և' ուսուցիչների, և' աշակերտների, և' հայի ու, ընդհանրապես, մարդ կոչվածի թերությունները: Թե չէ հատուկ կայք ստեղծել, որ բացահայտի միայն ուսուցիչների թերությունները, աբսուրդ է:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Ժողովուրդ. Ձեր կարծիքնա պետք
Collapse
X
-
Բեր ու ստեղծի այդ կայքը, դու գործ ունես <Հրեշտակների դպրոցով> ու բազմաթիվ հումորային կսմիթներով կոփված հայ ուսուցիչների հետ, մենք մեր բաժին խայթոցները այնքան ենք ստացել վերին ատյաններից, որ իմունիտետ ենք ձեռք բերել
Ես կարծում եմ հետաքրքիր գաղափար է /սա արդեն լուրջ/, ժամանակն է ուսուցիչների ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ ձևավորել` ըստ աշակերտների: Միայն մեկ մտավախություն կա, որ աշակերտները հիմա ավելի շատ համակրում են քիչ պահանջկոտ, գնահատականներ շռայլող ու դասերի ժամանակ սերիալներ քննարկող ուսուցիչների* Լ *
Comment
-
Ֆորումում ժամանակին բավական լուրջ թեմաներ էին քննարկվում, որոնք մնացին անարձագանք:
Հիմա մի ....., մի ախմաղ մտահաղացում ունի, թող իրականացնի:
Համացանցը լցված է նման հիմարություններով, թող մեկն էլ լինի:
Կարծում եմ չարժե շարունակել քննարկումը:
Comment
-
Չնայած այն հանգամանքի, որ համաձայն եմ չշարունակել այս թեման, այնուամենայնիվ կցանկանայի ասել նաեւ իմ կարծիքը որպես աշակերտ: Այս թեմայում քնարկում ենք Վալերիի ցանկությունն ստեղծել կայք, որտեղ կգրվեն ուսուցիչների թերությունները, բայց պետք է հաշվի առնել, որ այժմ շատ աշակերտներ սկսում են քննադատել խիստ ուսուցիչներին, ովքեր ոչ մի ջանք չեն խնայում աշակերտին տալ բավական շատ գիտելիքներ: Այժմ շատերը սիրում են այն ուսուցիչներին ում դասը կարողանում են վարել իրենց ցանկությամբ(գուցե չհամաձայնեք, բայց այդպիսի ուսուցիչներ ամեն տեղ կան): Այնուամենայնիվ հարգելի Վալերի հարգելով նաև քո կարծիքը, ցանկանում եմ ասել, որ քո այս նախաձեռնությունից կօգտվեն կա'մ անլուրջ, կա'մ չսովորող աշակերտները, իսկ սովորող աշակերտի համար վատ ուսուցիչ գտնելը դժվար է: Խնդրում եմ որևէ նախաձեռնություն իրականացնելուց և ուրիշների հետ խորհրդակցելուց առաջ ինքդ երկար մտածիր, քննարկելով դրա դրական ու բացասական կողմերը:
Comment
-
Իրինա-ի խոսքերից Նայել գրառումըԱպրես:Տղա ջան ,էլ ինչի՞ էր պետք քո բացած թեման. <<Ժողովուրդ. Ձեր կարծիքնա պետք>>, երբ արդեն կայքը պատրաստ էր:Անցյալը երբեք չես կարող ջնջել,
Ինչպես չես կարող տեսնել ապագան:
Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:
Comment
-
Հարգելի Վալերի, ոչ մեկը վախեցնելու նպատակ չունի, ավելի շուտ այստեղ վախենալու հարց էլ չկա...Ինչ վերաբերվում է այս թեմայի քննարկմանը, կարծում եմ ձանձրանալու առիթ չկար, ինչ ասվեց քեզ համար էր ասվում, չեմ մանրամասնում: Եթե խոսքը վերաբերվում է ընդհանրապես ֆորումի մնացած քննարկումներին, ինչ որ չափով ճիշտ եք, կան նաև ձանձրալի գրառումներ, քննարկումներին չվերաբերվող գրառումներ, մի խոսքով անհարկի զրույց:Կարծում եմ ֆորումում շփվելու մեր այսօրվա մշակույթով Ձեր "կայքում" վիճակը ավելի վատ կլինի:Լավ է, գովելի, որ կարողանում ես կայքեր պատրաստել: Խորհուրդս է պատրաստել օգտակար, գիտելիք տվող, ֆորումում շփվելու կուլտուրա ձևավորող կայքեր...
Comment
-
Համենայն դեպս կայքի պատրաստումն անօգուտ է, ես նույնպես կարողանում եմ կայքեր պատրաստել, բայց դա չի նշանակում, որ պիտի այդ գիտելիքներս օգտագործեմ սխալ ձեւով: Անձամբ ես միայն լավ բաներ կարող եմ գրել իմ ուսուցիչների մասին, առանց որեւէ չափազանցման ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ գիտակ ուսուցիչներ, ովքեր չեն խնայում ոչ մի ջանք մեզ գիտելիք տալու համար:
Comment
-
Իրինա-ի խոսքերից Նայել գրառումըԱպրես:Տղա ջան ,էլ ինչի՞ էր պետք քո բացած թեման. <<Ժողովուրդ. Ձեր կարծիքնա պետք>>, երբ արդեն կայքը պատրաստ էր:
Comment
Comment