Եթե սա ձեր առաջին այցելությունն է, ծանոթացեք Հաճախ Տրվող Հարցերին (ՀՏՀ): Գրառումներ անելու համար պետք է գրանցվել: Քննարկումներին հետևելու համար ընտրեք բաժինը:
Կան այնպիսի աշակերտներ, որոնք մտածում են թե ուսուցիչը իրենց թշնամին է: Եվ այդ մտածելակերպը հնարավոր չէ հանել այդ աշակերտնեի միջից, եթե նույնիսկ ուսուցիչը իր հետ շատ լավ վարվի:
Ինչքան էլ որ ուսուցիչը ասի, թե բոլորին էլ հավասարաչախ է սիրում ---չհավատաք, սիրելի աշակերտներ, միևնույն է, նա լավ սովորող աշակերտին ավելի շատ է սիրում:
Ինչքան էլ որ ուսուցիչը ասի, թե բոլորին էլ հավասարաչախ է սիրում ---չհավատաք, սիրելի աշակերտներ, միևնույն է, նա լավ սովորող աշակերտին ավելի շատ է սիրում:
Լիովին համաձայն եմ ձեզ հետ , քանի որ ուսուցիչը լավ սովորող աշակերտին հնարավորություն է տալիս ուղղել իր սխալները, իսկ վատ սովորողին ՝ ոչ:
Ինչքան էլ որ ուսուցիչը ասի, թե բոլորին էլ հավասարաչախ է սիրում ---չհավատաք, սիրելի աշակերտներ, միևնույն է, նա լավ սովորող աշակերտին ավելի շատ է սիրում:
Կարծում եմ, որ եթե վատ սովորող աշակերտը միայն վատ սովորի, ուսուցիչը իրեն էլ կսիրի:
Ցավոք, շատ աշակերտներ բացի վատ սովորելուց, նաև իրենց «լավ չեն պահում դասաժամերին» Իսկ ուսուցիչն էլ, բնականաբար, չի սիրի այնպիսի աշակերտի, որն իր դասը խանգարում է:
Ուսուցիչը ավելի շատ սիրում է այնպիսի աշակերտի, որն հարգում է տվյալ առարկան և պարտաճանաչ սովորում է իր դասերը, սակայն եթե աշակերտը չի էլ սովորում, համենայն դեպս չի խանգարում դասը ու վերը նշված, առարկան հարգող աշակերտներին: Ես չեմ ցանկանում վատաբանեմ կամ վիրավորեմ որևէ աշակերտի, միայն մեկնաբանում եմ իրականությունը...
Շատ կուզենայի, որ շատ աշակետրներ ունենային քո աշխատասիությունը, պատրաստակամությունը, ուսուցչի նկատմամբ հարգանքը: Հպարտանում եմ, որ քեզ նման աշակերտ ունեմ:
Ռուզան Ստեփանյան
ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր
Ուսուցչի համար կարևոր չէ աշակերտը վատ է սովորում,թե լավ:Բոլոր աշակերտներն էլ նախ և առաջ երեխաներ են,իսկ վատ երեխաներ չկան,դրա համր էլ համամիտ չեմ ձեզ հետ,որ ուսուցիչը տարբերություն է դնում աշակերտների մեջ,և մեկին հնարավորություն տալիս է մյուսին՝ոչ:Հարգելի ANUL եթե ուսուցիչը տեսնի,որ եթե վատ սովորող աշակերտին հնարավորություն տա,նա կշտկի իր սխալները և պարտաճանաչորեն ներկայանա դսաին ապա հաստատ կտա այդ հնարավորությունը,բայց աշակերտ կա հնարավորություն էլ են տալիս նույնն է/նկատի ունեմ չի սովորում/,չեն էլ տալիս նույնն է:Չեմ ցանկանում վիրավորել որևէ աշակերտի,բայց կարծում եմ ,որ այն աշակերտները որունց ուսուցիչը հնարավորություն է տալիս,գոնե պետք է ինքնքասիրություն ունենան և օգտվեն դրանից՝գոնե հորգելով ուսուցչին:
Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥
Երեխան երբ չի լսում դասը կամ ընդհանրապես չի ուզում սովորել, նա ինչ որ բանով պետք է զբաղվի և ինքնստինքյան ստացվում է, որ խանգարում է դասը: Իսկ կա աշակերտների խումբ, որոնք ամբողջ դասի ընթացքում ակտիվ են: Դե արի ու մի սիրիր ակտիվ աշակերտին մի քիչ ավելի շատ......Դա մեզնից անկախ է ստացվում:
Փորձում եմ գրավել բոլորի ուշադրությունը և մաթեմատիկան կապում եմ մեր առօրյա կյանքին: Տեսնում եմ, որ համակ ուշադրությամբ լսում են, բայց հենց նորից անցնում եմ բուն նյութին/ որը չես կարող չանել/ ,նորից մտնում են սեղանի տակ ու քչփչում:
Սա գալիս է նրանից, որ մեր մատաղ սերունդը համոզված չէ, որ իր սեփական գիտելիքները նրան կկերակրեն: Այ երբ որ համոզված լինեն , ամեն ինչ կփոխվի:
Պետությունը այստեղ գործ ունի անելու, բայց չի անում.......Սպասենք.........
Կան աշակերտներ որոնք ուսուցչին համարում են իրենց թշնամի: Նրանք մտածում են որ ուսուցիչները իրենց դեմ են գործում: Դա շաաաաաա~~~աաատ վատ է և արի ու տես, որ ոմանք խրախուսում են դա:
Կան աշակերտներ որոնք ուսուցչին համարում են իրենց թշնամի: Նրանք մտածում են որ ուսուցիչները իրենց դեմ են գործում: Դա շաաաաաա~~~աաատ վատ է և արի ու տես, որ ոմանք խրախուսում են դա:
Այդ խրախուսողները հաճախ լինում են հենց ծնողները:Շատ ծնողներ կան որոնց համար կարևոր է միայն թե ինչ գնահատական է ստանում իրենց երեխան,իսկ թե արդյոք արժանի է այդ երախան բարձր գնահատականի նրանց արդեն չի հուզում:Կարծում եմ այս առումով կրթական մակարդակի բարելավման գործում մեծ դեր ունեն ծնողները,նրանք պետք է իրենց երեխաների մեջ սերմանեն ուսման նկատմամբ սեր և առաջին հերթին հետաքրքրվեն իրենց երեխայի ստացած գիտելիքներով,այլ ոչ թե՝ գնահատականներով:Իհարկե կան շատ ծնողներ որոնք հենց այդպես էլ վարվում են,ի վերջո շատերն են հասկանում,որ աշակերտը մի օր կարող է դասին լավ պատրաստված չլինել և ցածր գնահատական ստանալ,բայց հաջորդ դասին շտկի իր սխալը և նախորդ դասին ստացած գնահատականը ոչ մի կերպ չազդի նրա գիտելիքների վրա:Այդ գնահատականները սինվոլիկ բնույթ են կրում և չարժէ դրանց համար կռիվ անել,ինչպես անում են շատ ծնողներ և աշակերտներ,հատկապես գյուղերի դպրոցներում:
Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥
Ծնողներ կան, որ հարցի խորությունը չհասկանալով ասում են, թե մի հատ թվանշան է էլի , ի՞նչի համար չես դնում: Եթե փորձես բացատրել, թե այդ սիմվոլիկ գնահատականը դատարկ է, ասում են, թե ամբողջ երկիրն է դատարկ, իսկ դու..........
Comment