Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշակերտի ձայնը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Աշակերտի ձայնը

    Առաջարկում եմ բացել <Աշակերտի ձայնը> խորագրով թեմա:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  • #2
    2009-10 ուս. տարում մեզ շատ ծանրաբեռնեցին... Թեստային աշխատանքները բավականին հոգնեցուցիչ և ձանձրալի են մեզ համար, բայց մենք մեր բարձր գնահատականները պահպանելու համար ստիպված ենք այն լրացնել:

    Comment


    • #3
      Ապրես nazelka : Վերջապես մի աշակերտ իր ձայնը հնչեցրեց այս խորագրում:Գիտե՞ս , Նազելկա , մեզ`ուսուցիչներիս, համար էլ շատ դժվար տարի էր: Կարծում ես հե՞շտ է թեստեր կազմել:

      Comment


      • #4
        Շնորհակալություն արձագանքի համար: Գիտեմ, որ թեստ կազմելը շատ դժվար, որովհետև ես ինքս եմ բազմաթիվ թեստեր կազմել` օգնելով ուսուցիչներին .....

        Comment


        • #5
          Թեստերի միջոցով այսպես ասած ամրապնդում ենք մեր գիտելիքները, սակայն որոշ դեպքերում, երբ մտածում ենք քարորդային գնհատականի մասին, թեստը մի փոքր աչքի անցկացնելով, նույնիսկ պատահում է, որ մոռանում ենք այն ինչ գիտենք, կարելի է ասել, որ դա մտածմունքից է, երբ մենք մտածում ենք միգուցե չհասցնենք ամբողջությամբ լրացնել, ինչ-որ հարցի վրա կենտրոնանալով: Ես կարծում եմ, որ թեստերը կրում են արհեստական բնույթ, համենայն դեպս դա իմ սյուբեկտիվ կարծիքն է:
          http://dproc.armweb.info
          http://hayschool.yolasite.com
          http://vpmivarj-s.blogspot.com
          http://english.your-talk.com

          Comment


          • #6
            Սահականուշ ջան, թեստերը ավելի գլխացավանք են պատճառում քան օգուտ են տալիս: Ես ինքս գերազանց սովորող աշակերտ եմ, բայց երբ լսում եմ թեստերի մասին ջղայնանում եմ, հատկապես ԳԹԿ-ի կողմից տրվող թեստերի ժամանակ: Ի?նչ են իրարից ներկայացնում թեստերը: Դրանց նպատակը գիտելիքի ի մի բերելն է, բայց ոչ սթրեսի ենթարկելը աշակերտին: Մեր մոտ ամեն ինչ թարս է արվում:
            Տաթև Դերզյան
            derzyan@mail.ru

            Comment


            • #7
              Տաթև ջան-ի խոսքերից Նայել գրառումը
              Սահականուշ ջան, թեստերը ավելի գլխացավանք են պատճառում քան օգուտ են տալիս: Ես ինքս գերազանց սովորող աշակերտ եմ, բայց երբ լսում եմ թեստերի մասին ջղայնանում եմ, հատկապես ԳԹԿ-ի կողմից տրվող թեստերի ժամանակ: Ի?նչ են իրարից ներկայացնում թեստերը: Դրանց նպատակը գիտելիքի ի մի բերելն է, բայց ոչ սթրեսի ենթարկելը աշակերտին: Մեր մոտ ամեն ինչ թարս է արվում:
              Ես աշակերտներ գիտեմ, որոնք չեն համաձայնվի, որ թեստերը գլխացավանք են:
              Իմ կարծիքով թեստերը չեն ամրապնդում գիտելիքները, դրանք օգուտ գրեթե չեն բերում: Աշակերտները պատահական նշելով կարող են բարձր գնահատական ստանալ:
              Իսկ մաթեմատիկայի թեստերում երբ տեսնում եմ հավասարումներ, բարկանում եմ: Աշակերտը տեղադրելով գտնում է հավասարման լուծումը և չի սովորում հավասարումներ լուծել:

              Comment


              • #8
                Այսպիսի իրավիճակ: Երկու աշակերտ, որոնցից մեկը պետք է հաղթի: Նրանք մեկը մյուսից արտագրում են: Զավեշտալիէ, բայց իրականություն:

                Comment


                • #9
                  LEVON-ի խոսքերից Նայել գրառումը
                  Այսպիսի իրավիճակ: Երկու աշակերտ, որոնցից մեկը պետք է հաղթի: Նրանք մեկը մյուսից արտագրում են: Զավեշտալիէ, բայց իրականություն:
                  Իսկապես իրականություն է, բայց ուրախ չէ` տխուր ու անհասկանալի:

                  Comment


                  • #10
                    Դպրոցում մի կերպ հասկանալի է, երբ ընկերը օգնում է իր տարիների ընկերոջը, բայց անհասկանալի է,երբ ընդունելության քննություններում դիմորդը օգնում է բոլորովին իրեն անծանոթ դիմորդին` չգիտակցելով, որ վաղը նա կարող է զբաղեցնել իր իսկ տեղը; Հիվանդություն է, ուրիշ ոչինչ: 1-ին տարվա հայոց լեզվի թեստային քննություններն են...ես կազմակերպիչ եմ, բայց ԳԹԿ-ի ներկայացուցիչը ոչ մի կազմակերպչի թույլ չի տալիս անցնել շարքերով և հսկում է անձամբ, դահլիճում 120 դիմորդ; Մի աղջիկ քննություն հանձնեց և իր և իր դիմաց նստած աղջկա փոխարեն:Սա էլ թեստային համակարգը, հիմա մի քիչ լավ է;

                    Comment


                    • #11
                      Դպրոցում մի կերպ հասկանալի է, երբ ընկերը օգնում է իր տարիների ընկերոջը, բայց անհասկանալի է,երբ ընդունելության քննություններում դիմորդը օգնում է բոլորովին իրեն անծանոթ դիմորդին` չգիտակցելով, որ վաղը նա կարող է զբաղեցնել իր իսկ տեղը; Հիվանդություն է, ուրիշ ոչինչ
                      Ինձ համար էլ անհասկանալի է , թե ինչպես կարելի է քննություններին օգնել մի բոլորովին անծանոթ մարդու, բայց այդ պահին դու նույնիսկ չես էլ մտածում, որ նա իրոք որ կարող է զբաղեցնել քո տեղը(ընդունելության քննություններին) , իսկ ինչպես կարող ես մերժել այդ "ինչ-որ մեկի "խնդրանքը:Դա անհնարին է ...
                      Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                      Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                      Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                      Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                      Comment


                      • #12
                        Ինձ համար էլ մի այլ անհասկանալի բան կա…
                        Այս ուստարում մեր ուսուցիչները մի քանի անգամ տարբեր թեմաներով շարադրություններ հանձնարարեցին ու ասացին, որ մրցանակային է, քաղաքապետարանն է հանձնարարել, լավագույնները կարժանանան մրցանակի: մենք էլ ջանասիրաբար գրեցինք այդ շարադրությունները, լավագույնները ուղարկվեցին ուր որ պետք էր , ու վերջ: Թե ինչ եղան այդ շարադրությունների ճակատագրերը , այդպես էլ չիմացանք: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ գտնում, որ հենց մերն է լավագույնը եղել, բայց եղել են չէ՞ լավագույններ: Ինչո՞ւ մենք չծանոթանանք մեր հասակակիցների լավագույն շարադրություններին: Մեր ուսուցիչներից տեղեկացանք, որ երկու թեմյի անդրադարձել են. մեկը Արաբկիրի մասին էր / մեր 8-րդ դասարանցու շարադրությունը խրախուսական մրցանակի էր արժանացել/, մյուսն էլ մայրենիի մասին գրված շարադրությունն էր, որ ամփոփել ու առաջին, երկրորդ տեղեր էին որոշել: Բայց հարցը միայն տեղերը որոշելն ու մրցանակ տալը չի, մենք ուզում ենք ծանոթ լինել դրանց բովանդակությանը, իմանալ, թե ինչպիսին են մեր ընկերների գրած շարադրությունները: Ինչպես ֆորումում արվեց, ծանոթ էինք բոլորի թղթակցություններին,նաև իմացանք որ աշխատանքը ինչ գնահատանքի արժանացավ:
                        Ես կուզեի, որ շարադրությունների մրցույթները կազմակերպողները մի օր հրավիրեին բոլոր այն դպրոցների աշակերտներին, ովքեր շարադրություններ են ներկայացրել ու նրանց ներկայությամբ ամփոփեին արդյունքները, կարելի էր կարդալ նաև մրցանակային տեղեր գրաված շարադրությունները: Իմ կարծիքով դա մեզ շատ բան կտար ու մենք ավելի ոգևորությամբ հաջորդ անգամ կգրեինք շարադրություն և ավելի հաջող:



                        Մարտիրոսյան Մարինե
                        հ. 37 դպրոց 11-րդ դասարան
                        Վերջին խմբագրողը՝ marara; 09-04-11, 16:15.

                        Comment


                        • #13
                          Ով է մեղավոր արտագրողը, ումից արտագրում են, թե ուսուցիչը: Իմ կարծիքով այստեղ մեղավոր է նա ումից որ արտագրում են:Հետո տեսեք նա ումից որ արտագրում են պատճառ է հանդիսանում չսովորելուն:Եթե մի քանի անգամ չթողնի որ արտագրեն արտագրողը հույսը կկտրի և կսկսի սովորել :

                          Comment


                          • #14
                            Ռուզանկա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ինձ համար էլ անհասկանալի է , թե ինչպես կարելի է քննություններին օգնել մի բոլորովին անծանոթ մարդու, բայց այդ պահին դու նույնիսկ չես էլ մտածում, որ նա իրոք որ կարող է զբաղեցնել քո տեղը(ընդունելության քննություններին) , իսկ ինչպես կարող ես մերժել այդ "ինչ-որ մեկի "խնդրանքը:Դա անհնարին է ...
                            Ռուզանկա ջան արտագրության ցանկացած ձև անընդունելի է :Նորմալ մարդը իրեն թույլ չի տա յուրացնել ուրիշի աշխատանքը: Այսօր նա յուրացնում է քո աշխատանքը, վաղը կյուրացնի մյուսի աշխատանքը, մյուս օրը նրա մոտ ուրիշի աշխատանքը յուրացնելը դառնում է պայմանական ռեֆլեքս և նրա մոտ ձևավորվում է < տզրուկի > մտածողություն: Այս որակավորումից շատերը կարող են իրենց վատ զգալ, բայց կներեք , իրականությունը սա է :
                            Գուցե չափազանցություն համարեք, բայց մեր կատարած աշխատանքը ուրիշներին հրամցնելով մենք նրանց լավություն չենք անում , ընդհակառակը, մենք նրանց արջի ծառայություն ենք մատուցում........Միայն դրա մասին նրանք հետո են հասկանում:

                            Հ.Գ......Գուցե չհավատաք, բայց մինչև հիմա մեղադրում եմ ռուսաց լեզվիս ուսուցչուհուն նրա համար, որ նա ինձ ձևական հինգեր էր նշանակում, բայց ես արժանի չէի այդ գնահատականին: Տարիներ հետո այդ ձևական հինգերի պատճառով ես լուրջ խնդիրներ ունեցա..............Ժամանակի ընթացքում ես հաղթահարեցի ամեն ինչ և մի բան հասկացա, որ ես խորշում և արհամարհում եմ ցանկացած ձևականություն և նման բաներ, որոնք կապ ունեն այդ <ախտի> հետ:
                            Վերջին խմբագրողը՝ LEVON; 27-04-11, 17:10.

                            Comment


                            • #15
                              Լավ կլիներ, որ բոլորը ձեզ նման մտածեն և արտագրությունը համարեն արատավոր երևույթ: Իսկապես դրա տակ թաքնված է վտանգավոր երևույթ. ուրիշի աշխատանքի արդյունքը յուրացնելը դառնում է բնավորություն: Պետք է սկզբունքորեն պայքարել դրա դեմ, երևույթը կանխել, թե չէ միայն ոստիկանի նման հսկելով և արտագրել թույլ չտալով ոչինչ չի փոխվի: Բոլորը պետք է այդպես մտածեն, առաջին հերթին ուսուցիչը: Ցավոք, կան ուսուցիչներ, որոնք իրենք են թույլ տալիս արտագրել, աչք են փակում, որպեսզի... գրավորը արդյունքները ցածր չլինեն:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information