Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Մասնագիտություն»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Գյուլնարա հետաքրքիր թեմա եք քննարկում։
    Կարծում եմ,որ դպրոցում անպայման պիտի ընդգրկվի <<Մասնագիտական կողմնորոշում>>առարկան,որպեսզի
    աշակերտները հեշտությամբ կարողանան ընտրել իրենց մասնագիտությունը։

    Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութը՝
    http://armpositive.com/hy/news/165
    Ի սկզբանե որոշված էր, որ <<Մասնագիտական կողմնորոշում>> պետք է տար ավագ դպրոցը, սակայն այդ գործառույթը բնավ էլ չիրականացավ: Ավելին, մասնագիտորեն քիչ թե շատ կողմնորոշված երեխան դիմում է ավագ դպրոց, սակայն նրան տնօրենն ուղղորդում է այն հոսքը, որտեղ աշակերտ քիչ կա, կամ այդտեղ պետք է դասավանդի իր համակրած ուսուցիչը:Ու այդ հոսքը բնավ կապ չունի աշակերտի կողմնորոշման հետ: Ստացվում է, որ ավագ դպրոցը ոչ միայն չի տալիս մասնագիտական կողմնորոշում, այլև երբեմն, կարելի է ասել, ապակողմնորոշում է:

    Comment


    • #17
      star1-ի խոսքերից Նայել գրառումը
      Ի սկզբանե որոշված էր, որ <<Մասնագիտական կողմնորոշում>> պետք է տար ավագ դպրոցը, սակայն այդ գործառույթը բնավ էլ չիրականացավ: Ավելին, մասնագիտորեն քիչ թե շատ կողմնորոշված երեխան դիմում է ավագ դպրոց, սակայն նրան տնօրենն ուղղորդում է այն հոսքը, որտեղ աշակերտ քիչ կա, կամ այդտեղ պետք է դասավանդի իր համակրած ուսուցիչը:Ու այդ հոսքը բնավ կապ չունի աշակերտի կողմնորոշման հետ: Ստացվում է, որ ավագ դպրոցը ոչ միայն չի տալիս մասնագիտական կողմնորոշում, այլև երբեմն, կարելի է ասել, ապակողմնորոշում է:
      Շնորհակալություն նյութի համար, հետաքրքիր մտքեր են ներառված,սակայն ուշադրություն դարձնենք այս տողերի վրա, որը կարևոր եմ համարում՝

      Հաճախ պատահում է այնպես, որ մասնագիտության ընտրությունն եղել է ոչ բավարար մտածված և գիտակցված: Հայտնի է, որ մասնագիտական ինքնակողմնորոշման հաջողությունը կախված է անհատի ընդհանուր զարգացվածությունից: Իսկ հոգեբանական զարգացվածության այնպիսի ցուցիչներ ինչպիսիք են՝ ինքնավերլուծությունը, կամային ինքնակարգավորումը, մոտիվացիայի մակարդակը և այլն, հաճախ բավարար չեն շրջանավարտի մոտ, նրանք ավելի ինֆանտիլ են, պատրաստ չեն լուրջ դժվարություններ հաղթահարելու:

      Comment


      • #18
        Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
        Ժամանակակից աշխարհում շատ մեծ դժվարություն է «Մասնագիտություն» ընտրել,որը կարող է լինել միայն քոնը: Այդ շատ կարևոր գործընթացում կարևոր դեր ունեն ուսուցիչները իրենց նվիրյալ աշխատանքով:
        Այզեկ Ազիմովի «Մասնագիտություն» պատմվածքը: Մի շատ հետաքրքրական դիտարկում էր արել հեղինակը. եթե ուզում ես, որ երեխան որևէ բան սովորի և ստեղծագործ լինի, ապա ամեն ինչ միանգամից չի կարելի լցնել նրա գլուխը, այլ փոքր չափաբաժիններով' կաթիլ առ կաթիլ: Կարևորը' երեխան սովորի սովորել ու սովորի մտածել: Իսկ այսօրվա մեր ունեցած ծրագրերի մասին դա երբեք չես ասի: Գուցե պատճառներից մեկն էլ անցումային շրջանն է, երբ ուսուցման հին մեթոդներն արդեն չեն բավականացնում, իսկ նորերը դեռևս վերջնականապես չեն արմատավորվել: Այսօր մենք կամա-ակամա դեմ ենք համակարգչին, պաշտպանում ենք գիրքը, սակայն լավագույնը դրանց զուգակցումն է: Երեխան գրքի դժվարությունը հակադրում է համակարգչի հեշտությանը, և գիրքը տուժում է, և երեխան տուժում է: Չէ՞ որ սովորելը չի կարող հեշտ լինել, սովորելը դժվարագույն ընթացք է. սա պետք է գիտակցի երեխան, և ոչ թե համակարգչի ընձեռած հեշտությունը կրթություն ստանալու պատրանք ստեղծի նրա մեջ:
        Ի վերջո, գիրքը երեխային ինքնուրույն է դարձնում, աշխարհընկալման յուրօրինակ դուռ է բացում, մինչդեռ համակարգիչն առայժմ (գուցե ընդհանրապես) չի կարող դա անել:
        Ջերոմ Բրուները 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենահայտնի և ազդեցիկ հոգեբան- մանկավարժներից է: Նա անգնահատելի ներդրում է ունեցել ժամանակակից հոգեբանության և մանկավարժության, մասնավորապես ուսուցման և կրթության տեսությունների զարգացման գործում: Ըստ նրա՝ իրական ուսուցումը անհատական որոնումների արդյունք է, որ սովորողները նոր մտքեր կամ գաղափարներ են կառուցում՝ հիմնվելով իրենց ներկա և մինչ այդ ունեցած գիտելիքների վրա: Նա դեմ էր՝ երեխային դիտարակելու որպես ուղղակի ինֆորմացիա ընկալող փոքր մարդ: Նրա համար երեխաներն ինքնուրույն խնդիր լուծողներ են, ինքնուրույն են ճանաչում աշխարհը և պատրաստ են հետազոտել «բարդ» առարկաներ:

        Comment


        • #19
          Եթե մանկությունից ու պատանեկությունից չեն ձևավորվել հստակ նախընտրություններ, ապա շատ մեծ է հավականությունը սխալվելու և ընտրելու մասնագիտություն, որը հաստատող դիպլոմը այդպես էլ կմնա փոշոտվելու դարակի մեջ:

          Չէ՞ որ եթե մասնագիտությունը քեզ համապատասխան չէ, առաջին իսկ կուրսում սովորելու ընթացքում կարելի է այնպիսի հիասթափություն ապրել, որ կորցնես սովորելու հանդեպ հետաքրքրությունն առհասարակ:

          Շատ մարդիկ միայն հասուն տարիքում են հասկանում, որ սխալ ընտրություն են արել մասնագիտության հարցում: Բայց նոր հմտություններ ձեռք բերել ու նոր մասնագիտություն յուրացնել երբեք ուշ չէ:

          Այս հրաշալի սխեման կօգնի ձեզ գտնել ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ի՞նչ մասնագիտություն ընտրել: Այն ցույց է տալիս, թե որ մասնագիտությունն է ամենից լավ համապատասխանում ձեր բնավորությանը:
          Սխեման ըստ Փոլ Թեյգերի «Արա այն, ինչ դու կաս իրականում» գրքի:

          Comment

          Working...
          X

          Debug Information