Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշակերտական համազգեստ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Շնորհակալ եմ բոլորիդ կարծիքի համար: Իհարկե, ես էլ եմ կարծում, որ համազգեստն առանձնապես մեծ ազդեցություն չի կարող ունենալ բուն ուսումնական գործընթացի վրա:

    Comment

    • #17
      Առաջարկում եմ այն տեսանկյունից քննարկել հարցը, որ միանման (սև ու սպիտակ կամ համատեղ որոշած գույնի) հագնվելու դեպքում աշակերտները կարծես ՙՙհավասարՙՙ են դառնում և սոցիալական տարբեր խավերին պատկանելու, մեկը մյուսի հագուստը քննարկելու խնդիրը դուրս է մղվում: Ի՞նչ կարծիքի եք:

      Comment

      • #18
        Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Կարծում եմ,հարգելի Նարինե,որ միանման համազգեստ կրելը առաջին հերթին լուծում է Ձեր նշած խնդիրները:

        Comment

        • #19
          Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի մասնագետներ, հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը աշակերտների դպրոցական համազգեստի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ պետք է, որ բոլոր աշակերտները կրեն նույն համազգեստը, թե ոչ: Ինչով կարող է դա օգնել կամ խանգարել ուսումնական գործընթացին:
          Հարգելի Նարինե,համազգեստը առաջնային խնդիր չէ, դրանով չի պայմանավորված ուսման որակը: Այն երբեք չի կարող օգնել կամ խանգարել ուսումնական դործընթացին:Սակայն հաճելի է, երբ գույնզգուն համազգեստի փոխարեն,երեխաները նստած են միևնույն համազգեստով: Արդեն 3-րդ տարին է, որ իմ դասարանի երեխաները հագնում են սպիտակ վերնաշապիկ՝սև ժիլետով: Շատ կոկիկ է ու գեղեցիկ:

          Comment

          • #20
            Նորա ջան, պատկերացնում եմ, թե ինչ սիրուն տեսք ունեն երեխաները, ապրե՛ք բոլորդ...

            Comment

            • #21
              Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Ցանկալի կլինի, որպեսզի ֆիզկուլտուրայի դասաժամին ևս հագնեն նախօրոք որևէ գույն ընտրած սպորտային հագուստ,ալյ ոչ թե խառնիխուռն ` ով ինչ ունի։
              Միանգամայն իրավացի ես Ֆուզելինա ջան, բա ինչի նման է առանց մարզակոշիկների ու մարզահագուստի անցկացրած դասը:Ո՞նց կարող է այդպիսի դասը լուրջ համարվել:

              Comment

              • #22
                Անահիտ Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՛ Նարինե,մեր օրերում հագուստին այդքան էլ պետք չէ ուշադրություն դարձնել/իհարկե,լինում են դեպքեր ,երբ ավագ դպրոցի սովորողները ուսուցիչներից չեն տարբերվում/ ,համամիտ եմ մեր կոլեգաների գրառման հետ:Երեխաները թող հագնեն կոկիկ,մաքուր,բայց սովորեն դաս:Ի վերջո մեր առաքելությունն էլ կայանում է նրանում,որ խթանենք սովորողների գիտելիքների ամրապնդմանը:
                Իրավացի ես սիրելի Նարինե, ավելացնեմ նաև այն, որ մեր մենք սովորողների մեջ պիտի ներարկենք նաև գեղեցիկ և ճաշակով հագուստ կրելու կուլտուրա:

                Comment

                • #23
                  Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Նորա ջան, պատկերացնում եմ, թե ինչ սիրուն տեսք ունեն երեխաները, ապրե՛ք բոլորդ...
                  Հարգելի Հովհոննիսյան, շհորհակալ եմ, որ դուր է եկել:Իսկապես շատ գեղեցիկ է ու հաճելի:

                  Comment

                  • #24
                    Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Նարինե,համազգեստը առաջնային խնդիր չէ, դրանով չի պայմանավորված ուսման որակը: Այն երբեք չի կարող օգնել կամ խանգարել ուսումնական դործընթացին:Սակայն հաճելի է, երբ գույնզգուն համազգեստի փոխարեն,երեխաները նստած են միևնույն համազգեստով: Արդեն 3-րդ տարին է, որ իմ դասարանի երեխաները հագնում են սպիտակ վերնաշապիկ՝սև ժիլետով: Շատ կոկիկ է ու գեղեցիկ:
                    Համաձայն եմ ՁԵզ հետ: Պատկերացնում եմ՝ որքան գեղեցիկ և ակնահաճո տեսք ունեն երեխաները:

                    Comment

                    • #25
                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Միանգամայն իրավացի ես Ֆուզելինա ջան, բա ինչի նման է առանց մարզակոշիկների ու մարզահագուստի անցկացրած դասը:Ո՞նց կարող է այդպիսի դասը լուրջ համարվել:
                      Իհարկե, առանց համապատասխան մարզահագուստի անհնար է արդյունավետ ֆիզկուլտուրայի դաս անցկացնել: Մարզազգեստը կարևոր է ոչ միայն հարմարավետության, այլև հիգիենայի և այլ տեսանկյուններից: Կարծում եմ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչները կհաստատեն:

                      Comment

                      • #26
                        Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Իրավացի ես սիրելի Նարինե, ավելացնեմ նաև այն, որ մեր մենք սովորողների մեջ պիտի ներարկենք նաև գեղեցիկ և ճաշակով հագուստ կրելու կուլտուրա:
                        Միանգամայն համաձայն եմ ՁԵզ հետ, հարգելի Հովհաննիսյան: Ուսուցիչը ոչ միայն գիտելիքներ է փոխանցում աշակերտին, այլև ճաշակ, համապատասխան վարքագիծ և այլ կարևոր արժեքներ:

                        Comment

                        • #27
                          Ոստիկանը, բժիշկը, զինվորականն ու խոհարարը ՝ գրեթե բոլոր <<կարևոր>> մարդիկ, ունեն իրենց համազգեսը։ Կարծում եմ շատ լավ կլինի, որ նաև աշակերտներն ունենան իրենց համազգեստը, չէ որ նրանք էլ կարևոր գործունեություն են ծավալում։

                          Comment

                          • #28
                            Anahit Meliqyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ոստիկանը, բժիշկը, զինվորականն ու խոհարարը ՝ գրեթե բոլոր <<կարևոր>> մարդիկ, ունեն իրենց համազգեսը։ Կարծում եմ շատ լավ կլինի, որ նաև աշակերտներն ունենան իրենց համազգեստը, չէ որ նրանք էլ կարևոր գործունեություն են ծավալում։
                            Հարգելի Անահիտ, շնորհակալ եմ կարծիքի համար: Նշեցիք, որ գոյություն ունեն մասնագիտական համազգեստներ: Իսկ ինչ եք կարծում՝ գուցե ուսուցիչներն էլ պետք է ունենան համազգեստ կամ, օրինակ, ինչ-որ աքսեսուար, որը կընդգծի նրանց՝ ուսուցիչ լինելը:

                            Comment

                            • #29
                              Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Միանգամայն համաձայն եմ ՁԵզ հետ, հարգելի Հովհաննիսյան: Ուսուցիչը ոչ միայն գիտելիքներ է փոխանցում աշակերտին, այլև ճաշակ, համապատասխան վարքագիծ և այլ կարևոր արժեքներ:
                              Ճիշտ ես Նարինե ջան, կարող եմ ավելացնել նաև ՝ջերմություն, գեղեցկություն, վստահություն, հավատ բառերը:

                              Comment

                              • #30
                                Այո, ճիշտ եք նկատում: Ուսուցչից շատ բան է կախված, ուստի նա պետք է շատ ուշադիր լինի իր աշխատանքում և դրան մոտենա ամենայն պատասխանատվությամբ:

                                Comment

                                Working...
                                X