Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշակերտական համազգեստ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Աշակերտական համազգեստ

    Հարգելի մասնագետներ, հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը աշակերտների դպրոցական համազգեստի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ պետք է, որ բոլոր աշակերտները կրեն նույն համազգեստը, թե ոչ: Ինչով կարող է դա օգնել կամ խանգարել ուսումնական գործընթացին:

  • #2
    Հարգելի Նարինե, գեղեցիկ է, երբ բոլորը կրում են միևնույն զգեստը, սակայն սև և սպիտակ հագնելուց էլ են միանման լինում. Ես ոչ մի առավելություն չեմ տեսնում, այն չի կարող խթանել կրթության որակի բարելավմանը. Այսօր մենք աշխատում ենք կրթության որակի վրա, ուստի եթե սև և սպիտակել հագնեն, էլի գեղեցիկ է, պարտադիր չէ միանման հագուստը,մանավանդ երբ կարում են մի քանի տարվա համար, սկզբում մեծ է լինում երեխաների հագով, հետո փոքրանում է. Ես անիմաստ եմ համարում.

    Comment

    • #3
      Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի մասնագետներ, հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը աշակերտների դպրոցական համազգեստի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ պետք է, որ բոլոր աշակերտները կրեն նույն համազգեստը, թե ոչ: Ինչով կարող է դա օգնել կամ խանգարել ուսումնական գործընթացին:
      Ես կարծում եմ , որ համազգեստը հանրակրթության առաջնային խնդիր չի կարող լինել : Քանզի խոսելով համազգեստից ,մենք պետք է սկսենք երկրի սոցիալական վիճակի քննարկման հարցից : Կրթության արդյունավետությունը պայմանավորված չէ համազգեստով ` սև և սպիտակ : Մի քիչ գունագեղությունը չի խանգառի :

      Comment

      • #4
        Ես նույնպես գտնում եմ, որ սև ու սպիտակ համազգեստներովելն շատ գեղեցիկ, միյան կարելի է մի քանի գույներ այո ավելացնեն, ավելի գեղեցիկ կլինի, ու այդպես նաև աշկերտին վայել տեսք են ունենում: Դպրոցներ կան տեսնում ես չես կարողանում տարբերես հատկապես բարձր դասարաներում՝ աշակերտ են թե ուսուցիչ:

        Comment

        • #5
          Հարգելի Նարինե, ես կարծում եմ, որ շատ գեղեցիկ կլինի, երբ բոլոր աշակերտները կրեն աշակերտական համազեստ:Այն նաև կարող է խթան հանդիսանալ և բարելավել կրթության որակը:

          Comment

          • #6
            Հարգելի Նարինե, ես կարծում եմ, որ շատ գեղեցիկ կլինի, երբ բոլոր աշակերտները կրեն աշակերտական համազեստ:

            Comment

            • #7
              Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի մասնագետներ, հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը աշակերտների դպրոցական համազգեստի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ պետք է, որ բոլոր աշակերտները կրեն նույն համազգեստը, թե ոչ: Ինչով կարող է դա օգնել կամ խանգարել ուսումնական գործընթացին:
              Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի մասնագետներ, հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը աշակերտների դպրոցական համազգեստի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ պետք է, որ բոլոր աշակերտները կրեն նույն համազգեստը, թե ոչ: Ինչով կարող է դա օգնել կամ խանգարել ուսումնական գործընթացին:
              Հարգելի Նարինե համամիտ եմ այն կարծիքների հետ, որ համազգեստը հանրակրթության առաջնահերթ խնդիրը չէ, և այն չի կարող ազդել սովորողի առաջադիմության վրա։ Սակայն պետք է նշել, որ եթե աշակետի միջավայրը և անմիջական շրջապատը ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա, ապա աշակետների արտաքինը, նրանց շարժուձևն ու վարքը ևս ազդում են աշակերտի դաստիարակության վրա։ Ես գտնում եմ, որ աշակերտը ոչ թե պետք է սև ու սպիտակ հագնված լինի, այլ մաքուր և համեստ, կոկիկ և գեղեցիկ, առանց աչքի ընկնող զգեստի։

              Comment

              • #8

                • #9
                  Չեմ կարծում, որ համազգեստը կարող է ազդել կրթության որակի վրա: Իսկ, ընդհանրապես, կողմ եմ միասնական համազգեստին, պարտադիր չէ սև ու սպիտակ, սակայն այստեղ առաջ է գալիս ծնողների սոցիալական վիճակի հարցը:

                  Comment

                  • #10
                    Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի մասնագետներ, հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը աշակերտների դպրոցական համազգեստի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ պետք է, որ բոլոր աշակերտները կրեն նույն համազգեստը, թե ոչ: Ինչով կարող է դա օգնել կամ խանգարել ուսումնական գործընթացին:
                    Հարգելի Նարինե,շնորհակալություն թեմայի համար:Կարծում եմ, որ այս հարցը շատ ծնողների է մտահոգում:Տարիներ առաջ,երբ դպրոցներում որոշեցին ,որ աշակերտները պետք է կրեն միանման հագուստ ,ծնողները մտահոգվեցին ,տարբեր խոսակցություններ եղան:Սակայն ժամանակի ընթացքում ծնողները հասկացան ,որ առաջին հերթին դա հենց իրենց է հարմար:Մեր դպրոցում տարրական դասարանների աշակերտները կրում են միանման հագուստ :Շատ գեղեցիկ է ,ծնողներին էլ ազատում է ավելորդ հոգսից:

                    Comment

                    • #11
                      Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի մասնագետներ, հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը աշակերտների դպրոցական համազգեստի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ պետք է, որ բոլոր աշակերտները կրեն նույն համազգեստը, թե ոչ: Ինչով կարող է դա օգնել կամ խանգարել ուսումնական գործընթացին:
                      Հարգելի՛ Նարինե,մեր օրերում հագուստին այդքան էլ պետք չէ ուշադրություն դարձնել/իհարկե,լինում են դեպքեր ,երբ ավագ դպրոցի սովորողները ուսուցիչներից չեն տարբերվում/ ,համամիտ եմ մեր կոլեգաների գրառման հետ:Երեխաները թող հագնեն կոկիկ,մաքուր,բայց սովորեն դաս:Ի վերջո մեր առաքելությունն էլ կայանում է նրանում,որ խթանենք սովորողների գիտելիքների ամրապնդմանը:

                      Comment

                      • #12
                        Հարգելի գործընկեր,շատ կարևոր թեմա եք ընտրել,քանզի այս աշակերտական խայտաբղետությունը իրոք անտանելի է:
                        Համազգեստն անհրաժեշտություն է,բայց դա պետական մակարդակի վրա պետք է իրականացնել,այլապես իրեն չի արդարացնի,եթե տվյալ դպրոցը փորձի սեփական համազգեստը մտցնել դպրոց:Կոնկրետ օրինակներ տեսել եմ և հասկացել,որ սեփական ձեռնարկումը կենսունակ լինել չի կարող:

                        Comment

                        • #13
                          Հարգելի Նարինե, պետք է նշեմ, որ մեր դպրոցում հագնում են սև ու սպիտակ համազգեստ ողջ ուսումնական տարվա ընթացքում։Ինքս այն կարծիքին եմ , որ համազգեստը կրթության որակի վրա մեծ ազդեցություն չունի։Ուղղակի հաճելի է, երբ տեսնում ես այդպես հագնված, բայց ավելացնեմ , որ միանման չեն։

                          Comment

                          • #14
                            Ցանկալի կլինի, որպեսզի ֆիզկուլտուրայի դասաժամին ևս հագնեն նախօրոք որևէ գույն ընտրած սպորտային հագուստ,ալյ ոչ թե խառնիխուռն ` ով ինչ ունի։

                            Comment

                            • #15
                              Սովորաբար տաք եղանակին բոլոր դպրոցներում աշակերտները հագնում են աշակերտական/հիմնականում սև, սպիտակ/ հագուստ:Բայց եղանակի փոփոխության հետ հագուստը դառնում է խայտաբղետ: Գիտեմ դպրոցներ, որոնց աշակերտներն ունեն միատեսակ համազգեստ:Սակայն այդ գործընթացն այնքան էլ հեշտ չէ պահպանել:Առաջ են գալիս շատ խնդիրներ, որոնց արդյունքում գործընթացը շարունակական բնույթ չի կրում: Այժմ առաջնահերթ կարևոր է այն , որ աշակերտը դպրոց հաճախի մաքուր, կոկիկ, աշակերտին վայել հագուստով:

                              Comment

                              Working...
                              X