Եվրոպական դպրոցների Իթվինինգ համայնքին անդամակցելու մրցույթի հրավեր

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Yeritsyan
    Ավագ մասնակից
    • May 2010
    • 164

    Եվրոպական դպրոցների Իթվինինգ համայնքին անդամակցելու մրցույթի հրավեր

    Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու մրցույթի հրավեր


    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Հայաստանի հանրակրթական դպրոցներին հրավիրում է մասնակցելու Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու մրցույթին։
    Իթվինինգը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։
    Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին օգտակար կլինի և կնպաստի դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։
    Իթվինինգի համայնքին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը պետք է դիտարկել Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են մի կողմից Եվրամիության անդամ երկրները, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Թունիսը, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը և Հայաստանը։
    Հայաստանի դպրոցների՝ Իթվինինգ համայնքին մասնակցության ծրագրի տևողությունը 1 տարի է, կրում է փորձնական բնույթ, և դրա շարունակականությունը կախված է այս փուլի հաջողությունից։ Լավագույն ծրագրեր իրականացրած դպրոցները տարեվերջին կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով և կստանան «Որակի ազգային հավաստագիր»։
    Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր դպրոցները՝ լրացնելով կից մասնակցության հայտը և մինչև փետրվարի 15-ը ուղարկելով այն etwinning@ktak.am հասցեին։
    Մրցույթին մասնակցության պայմաններն են.
    1. Դպրոցում գործող համակարգչային՝ սարքին համակարգիչներով և ընդունելի ծրագրային ապահովմամբ ուսումնական կենտրոնի առկայությունը։
    2. Համակարգչային կենտրոնում համացանցի հուսալի հասանելիությունը։
    3. Թիմային աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը (թիմում պետք է ընդգրկված լինեն առնվազն 1 ՏՀՏ մասնագետ, 1 օտար լեզվի մասնագետ, 1 մասնագետ այն առարկայից, որի շուրջ պետք է իրականացվի համագործակցության ծրագիրը, և 8-10 աշակերտներ)։

    ԿՏԱԿ–ի աշխատակիցներից ստեղծվել է Իթվինինգի «Աջակցող գործընկեր գործակալություն», որը նախնական ընտրությունն անցած դպրոցների ներկայացուցիչների համար կիրականացնի տեղեկատվական հանդիպումներ, կիրականացնի մասնակիցների գրանցումը, կօժանդակի տեխնիկական կամ մեթոդական դժվարությունները հաղթահարելու գործում։ Եթե ունեք այլ հարցեր կարող եք կապվել մեզ հետ.
    1. Էլեկտրոնային փոստ՝ etwinning@ktak.am
    2. Հեռախոս՝ /37410/ 578453։


    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

    Մրցույթին մասնակցության հայտ
    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 11-02-13, 13:49.
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ
  • Shoghik Kalashyan
    Սկսնակ մասնակից
    • Feb 2013
    • 3

    #2
    Ուզում եմ ողջունել ծրագրի մեկնարկն այն նկատառումով, որ հայ աշակերտները և ուսուցիչները կարող են համագործակցել Արևելյան գործընկերության պետությունների իր հասակակից աշակերտների հետ: Ինձ հետաքրքիր է առցանց դասերը միայն ուսումնական պլանում ներառված առարկաների գծով են, թե հնարավոր է նաև առցանց դասեր կազմակերպել հենց Արևելյան գործընկերության չորս հիմնարար ուղենիշերի շուրջ:

    Comment

    • Kajaran 1
      Սկսնակ մասնակից
      • Feb 2013
      • 1

      #3
      Մենք ողջունում ենք Իթվինինգ ծրագրի նախաձեռնությունը:Խնդրում ենք նշել համագործակցության համար սահմանված ոլորտները և թեմատիկան :

      Comment

      • Yeritsyan
        Ավագ մասնակից
        • May 2010
        • 164

        #4
        Հարգելի գործընկերներ, Իթվինինգ ծրագրով համագործակցությունը չի սահմանափակվում լոկ Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակներում համագործակցում են մի կողմից Եվրամիության անդամ երկրները, մյուս կողմից Արևելյան գործընկերության երկրները և Թունիսը Շողիկ ջան։ Այսինքն Իթվինինգի շրջանակներում իրականացված ցանկացած ծրագրին մասնակցելու է առնվազն 1 Եվրամիության անդամ երկիր և մեկ գործընկեր երկիր։ Լիաննա ջան, համագործակցության թեմատիկան և ոլորտները ընտրում եք Դուք։

        Կարգը այսպես է.

        Ընտրված դպրոցները Աջակցող գործընկեր գործակալության կողմից կգրանցվեն eTwinningplus պորտալում։ Մինչ այդ ընտրված դպրոցների համար կիրականացվի հեռավար դասընթաց, որտեղ կներկայացվեն պորտալի հնարավորություներն ու գործիքները։ Եվրամիության երկրների համար արդեն գործող eTwinning պորտալում կտեղադրվի հայտարարություն eTwinningplus պորտալի մասին։
        Քանի որ այս տարի ծրագիրը գտնվում է փորձնական փուլում, մեր դպրոցները իրենք չեն կարողանա առաջարկել ծրագրեր, այլ կարող են միայն միանալ դրանց։
        Այսինքն գրանցված դպրոցները կմտնեն պորտալ, կտեսնեն օրինակ, որ Լեհաստանի Վարշավա քաղաքաի հ.1 դպրոցը ներկայացնող պարոն Զբիգնև Բժեսինսկին (Անունը հորինված է) առաջարկում է ծրագիր 6 ամիս տևողությամբ, որի շրջանակներում աշակերտները պետք ուսումնասիրեն միմյանց մշակույթը և տեսաֆիլմեր պատրաստեն, կցանկանան համագործակցել պարոն Բժեսինսկու հետ, հայտ կուղարկեն, մի փոքր կզրուցեն, և, փոխադարձ ցանկության դեպքում կսկսեն ծրագիրը։

        Այսինքն ամեն բան թողնված է մանկավարժների ինքնաարտահայտմանն ու երևակայությանը։
        Կարծում եմ պատասխանեցի հարցիդ Լիաննա ջան։
        Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

        Comment

        • gayane0803
          Մոդերատոր
          • May 2010
          • 573

          #5
          Բարև Վահե ջան ինձ հետաքրքիր է դպրոցներն ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվեն: Համակարգիչներ համարյա բոլորս ունենք: Ինտերնետ կապը դուք եք ապահովում: «Համակարգչային կենտրոնում համացանցի հուսալի հասանելիությունը»։ Այս հարցին մենք հաստատ չենք կարող պատասխանել:
          Շնորհակալություն
          Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
          Էլենբակս

          Comment

          • Shoghik Kalashyan
            Սկսնակ մասնակից
            • Feb 2013
            • 3

            #6
            Հարգելի Վահե, եթե կարելի է ևս մի քանի պարզաբանում: Եթե դասընթացն առնչվելու է ինֆորմատիկային կամ մաթեմատիկային կամ օտար լեզվին՝ հնարավոր է, որ երկու CV կցվի

            Comment

            • Yeritsyan
              Ավագ մասնակից
              • May 2010
              • 164

              #7
              Բարև Գայանե ջան, Ես իհարկե տեղյակ եմ, որ դպրոցների համացանցային կապն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Բայց ես տեղյակ եմ նաև, որ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով որոշ դպրոցներում «համացանցի հուսալի առկայությունը» այդքան էլ այդպես չէ։ Ասեմ, որ շատ մեծ արագություններ անհրաժեշտ չեն, ուղղակի անհրաժեշտ է Էլ. փոստից, տարբեր Վեբ–էջերից և ակնթարթային հաղորդակցման ծրագրերից օգտվելու հնարավորություն։ Իսկ դպրոցներն ընտրելու ենք մենք ըստ լրացրած հայտերի։ Չափանիշները կլինեն 1. սարքին համակարգիչներով լսարանի առկայությունը, համացանցային կապի առկայությունը, դպրոցների՝ տարբեր տեղական և միջազգային ծրագրերին մասնակցելու փորձը (ոչ պարտադիր) և այլն։
              Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

              Comment

              • Yeritsyan
                Ավագ մասնակից
                • May 2010
                • 164

                #8
                Շողիկ ջան, եթե ուշադիր կարդաս վերևում նշված պարզաբանումս, կտեսնես, որ հնարավոր ծրագրերը կարող են լինել ցանկացած թեմայով։ Ես, որքան որ հասկանում եմ, շատերին շփոթության մեջ է գցել նամակի՝ CV–ների մասը։ Դրանք մեզ անհրաժեշտ են որպեսզի կարողանանք մոտավոր գնահատել ՏՀՏ կամ օտար լեզվի ուսուցիչների փորձը։
                Այս պահին առաջնային հայտատուն դպրոցն է և ոչ ուսուցիչը կամ աշակերտը։ Ընտրված դպրոցների գրանցումից հետո արդեն, ըստ ցանկության, կգրանցվեն նաև այն ուսուցիչները և աշակերտները, որոնք կուզենան մասնակցել այս կամ այն (ըստ նախասիրության) ծրագրին։
                Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                Comment

                • Shoghik Kalashyan
                  Սկսնակ մասնակից
                  • Feb 2013
                  • 3

                  #9
                  Սրբազան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շողիկ ջան, եթե ուշադիր կարդաս վերևում նշված պարզաբանումս, կտեսնես, որ հնարավոր ծրագրերը կարող են լինել ցանկացած թեմայով։ Ես, որքան որ հասկանում եմ, շատերին շփոթության մեջ է գցել նամակի՝ CV–ների մասը։ Դրանք մեզ անհրաժեշտ են որպեսզի կարողանանք մոտավոր գնահատել ՏՀՏ կամ օտար լեզվի ուսուցիչների փորձը։
                  Այս պահին առաջնային հայտատուն դպրոցն է և ոչ ուսուցիչը կամ աշակերտը։ Ընտրված դպրոցների գրանցումից հետո արդեն, ըստ ցանկության, կգրանցվեն նաև այն ուսուցիչները և աշակերտները, որոնք կուզենան մասնակցել այս կամ այն (ըստ նախասիրության) ծրագրին։
                  Շնորհակալությունյ

                  Comment

                  • Chuk
                    Ավագ մասնակից
                    • Apr 2010
                    • 567

                    #10
                    Ավարտվեց Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու մրցույթը




                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Հայաստանի հանրակրթական դպրոցներին հրավիրել էր մասնակցելու Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու մրցույթին։

                    Մրցույթին մասնակցության հայտ էին ուղարկել Երևանից և Հայաստանի 8 մարզերից ավելի քան 60 դպրոցներ։

                    Իթվինինգի «Աջակցող գործընկեր գործակալության» աշխատակիցներից կազմված հանձնաժողովը, խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ, ընտրել է 20 դպրոցն, որոնք ներկայացնելու են Հայաստանը ծրագրի փորձնական փուլում։
                    Ընտրված 20 դպրոցներն են՝
                    1. «Օհանյան» կրթահամալիր, Երևան
                    2. Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց, Երևան
                    3. Երևանի «Անանիա Շիրակացու անվան» ճեմարան, Երևան
                    4. Միսաք Մանուշյանի անվան հ.48 հիմնական դպրոց, Երևան
                    5. Հ.198 ավագ դպրոց, Երևան
                    6. «Քվանտ» վարժարան, Երևան
                    7. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Երևան
                    8. «Բյուրակն» կրթահամալիր, Երևան
                    9. Վանաձորի հ.8 հիմնական դպրոց, Լոռու մարզ
                    10. Վանաձորի Րաֆֆու անվան հ.19 միջնակարգ դպրոց, Լոռու մարզ
                    11. Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց («Էվրիկա»), Լոռու մարզ
                    12. Կապանի հ.2 ավագ դպրոց, Սյունիքի մարզ
                    13. Սիսիանի ավագ դպրոց, Սյունիքի մարզ
                    14. Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 միջնակարգ դպրոց, Արարատի մարզ
                    15. Նոր Հաճնի ավագ դպրոց, Կոտայքի մարզ
                    16. Վաղարշապատի Մ. Գորկու անվան հ.5 ավագ դպրոց, Արմավիրի մարզ
                    17. Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան հ.6 հիմնական դպրոց
                    18. Ջերմուկի ավագ դպրոց, Վայոց Ձորի մարզ
                    19. Գյումրու Ղ. Ալիշանի անվան հ.8 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ
                    20. Գյումրու «Ֆոտոն» վարժարան, Շիրակի մարզ


                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում հայտեր ուղարկած բոլոր դպրոցներին և հավաստիացնում, որ ծրագրի ընդլայնման առաջին իսկ հնարավորության դեպքում բոլոր մասնակիցները կընդգրկվեն ծրագրի հետագա փուլերում։
                    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 20-02-13, 17:40.
                    Քայլ առ քայլ՝ դարից դար

                    Արտակ Հարությունյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                    Comment

                    Working...
                    X

                    Debug Information