Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինքնակառավարման օր Վանաձորի Անուշ Մաթևոսյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ինքնակառավարման օր Վանաձորի Անուշ Մաթևոսյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում

    Հոկտեմբերի 5, 2010թ.
    Վանաձորի թիվ 8 դպրոցում արդեն ավանդույթ դարձած ( շուրջ 9 տարի) ինքնակառավարման օրը նվիրված էր ամենագեղեցիկ ու շնորհակալ տոներից մեկին` ուսուցչի օրվան:
    Դպրոցը տոնական էր: Նախապես դպրոցում հայտարարվել էր <<Ինքնակառավարման օր>>:
    Տնօրենի հրամանով տնօրենի և փոխտնօրենների պարտականությունները հանձնարարվել էին 11-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին:
    տնօրեն` Երվանդ Սարդարյան – 11-րդ դասարան
    փոխտնօրեններ` Մանե Միքայելյան – 11 – րդ դասարաԱգապի Խալաթյան – 9 – րդ դասարան
    Բոլոր դասերը այդ օրը վարում էին աշակերտները, որոնք մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել յուրաքանչյուր դասի: Ինչպես զրույցի ժամանակ նշեց մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ա. Զալյանը, այդ օրը մեծ նշանակություն ունի աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունների զարգացման, աշակերտի ինքնահաստատման և աշակերտամետ ուսուցման համար: Ինքնակառավարման օրն ավարտվեց մի գեղեցիկ միջոցառմամբ, որին մասնակցում էին գրեթե 80 աշակերտ: Միջոցառումն իր բնույթով աշնանային էր, որը համահունչ էր այդ օրվան:
    Աշակերտների գեղեցիկ տեսքը, երգն ու պարը, միջոցառման բարձր մակարդակը գեղեցիկ նվեր էր բոլոր ուսուցիչներին և ներկաներին:


    Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցի
    8-րդ դասարանի աշակերտուհի` Ռիմա Դումանյան

  • #2
    Շատ հետաքրքիր և ուրախ նվեր է,ինձ թվում է որ այդ նվերը դուր է եկել բոլորին

    Comment

    Working...
    X