Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշնանային մեկ օր բանաստեղծի հետ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Աշնանային մեկ օր բանաստեղծի հետ

    Երբ ուսուցչուհիս ասաց <<Թղթակցում են աշակաերտները>> մրցույթի մասին,ես անչափ ուրախացա,քանի որ մասնագիտության ընտրության հարցում հաստատ կողմնորոշվել եմ:
    Մայիս ամսին հարցազրույց եմ անցկացրել հայրենական պատերազմի վետերանների հետ,<<Արարատ>> մարզային թերթում լուսաբանել եմ մեր դպրուցում տեղի ունեցող միջոցառումները:
    Ուշ աշուն է:Նոյեմբեր ամիսը:Շահումյանի միջնակարգ դպրոցի դահլիճը լեփ-լեցուն է`հյուրեր,մարզպետարանի աշխատակիցներ,ուսեւցիչներ,աշակերտներ...
    <<Բանաստեղծ`աշունը սրտում>> - այս խորագիրն է կրում այսօրվա գրական-երաժշտական ցերեկույթը`նվիրված Վ.Տերյանի ծննդյան 125-ամյակին:
    Բեմ է բարձրանում իմ համադասարանցի Արա-Տերյանը
    -Կարծես թե դարձել եմ ես տուն,
    Բոլորն առաջվանն է կրկին...
    Եվ ծավալվում է Վանիկ-Վահանի կյանքի ոդիսականը,տեսնում ենք փոքրիկ Վանիկին և արցունքից կարմրած աչքերով նրա մորը`վեռջի հույս ու ապավենին օտար աշխարհ ճամփելիս.
    -Ես մի պուճուր տղա եմ,
    Հորս տանը աղա եմ...
    Երգում է Վանիկը`մոր ղնդրանքով և հուզվում ու հուզում ողջ դահլիճը:
    Տերյանը նստաց է իր գրասեղանի մոր,գրում է,ջնջում:
    Բեմ է բարձրանում <<Տխրություն-աղջիկը>> և խորքից լսվում է Դավիթի թավ ձայնը.
    -Սահուն քայլերով աննշմար,
    Որպես քնքուշ մութի թև...
    Ջութակի սրտամորմոք ելևէջները տարածվում են տերյանական շնչով հագեցած դահլիճում,և լսվում են մեկը մյուսից հրաշալի տողերը`ոգեղեն,նուրբ,գրավիչ:
    Երփնավառ զամբյուղը ձեռքին`շրջում է << Աշուն-Լենան>> դահլիճում`շաղ տալով տերևներ,գույներ,տրամադրություն:
    -Շար եմ սիրում աշունը,այն ասես իմ սեփական հոգու լացը լինի,ասես իմ պատմությունն է անօգուտ ու տխուր կյանքի մասին,-խոսում է Տերյանը,իսկ դրսում սուրող քամին և պատուհանը ծեծող անձրևը հաստատում են նրա խոսքերը:
    Գնալով ջերմանում և հասունանում է երեկոն,լսվում են Տերյանի խոսքերով գրված երգեր,իսկ երբ <<Կարուսել>> բանաստեղծության Լառիսայի հրաշալի մատուցումից հետո վալսի հնչյուններն իրենց պտույտի մեջ են առնում պարող զույգերին,դահլիճը պայթում է ծափերից:
    Ավարտվում է երեկոն,արևը թեքվում է մայրամուտ.օրը աշնանն է,օրը Տերյանով է հագեցած:
    Դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և կազմակերպիչներին`ներկաներն անկրկնելի պահեր պարգևելու համար:


    Շահումյանի միջն.դպրոցի 10 -րդ Բ դասարանի աշակերտուհի Սայադյան Գոհար
Working...
X