Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թիվ 4 արհեստագործական ուսումնարանը իմ աչքերով

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Թիվ 4 արհեստագործական ուսումնարանը իմ աչքերով

    Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի ուսումնարան, առաջին իսկ հայացքից ինձ շատ դուր եկավ: Թե բակը, թե ուսումնարանի ներքին հարդարանքը շատ գեղեցիկ են: Այստեղ ամեն ինչ ստեղծել են ուսանողությանը լիարժեք կրթություն ստանալու և բազմակողմանի զարգանալու համար: Ուսումնարանի ներսում պատերը զարդարված են գեղեցիկ նկարներով և երեխաների ձեռքի աշխատանքներով, որոնք <<Ընտանիք>> ԲՀԿ –ի արհեստի և արվեստի խմբակների կատարած փայլուն աշխատանքներն են: Ես սիրում եմ իմ կրթօջախը և մեծ սիրով հաճախում եմ դասերին: Մեր առօրյան անցնում է հետաքրքիր և բազմաբովանդակալից: Արդեն սովորական է դարձել մեզ համար ամեն վայրկյան զգոն լինելը և պատասխանատվության զգացում կրելը: Միջին մասնագիտություն ստանալուց զատ, մենք պարտադիր կարգով հանրակրթություն դասեր ենք ստանում և գիտակցում ենք, որ ամեն դասը մեզ տալիս է հսկայական գիտելիքներ, և որևէ բաց թողում կհանգեցնի գիտելիքների անվերադարձ կորստի: Քաղաքակիրտ երկիր և քաղաքակրիտ կրթություն ասելով ` ես հասկանում եմ ունենալ հստակ գիտելիքների պաշար, նպատակասլաց ձգտում և կայուն զարգացման հայեցակարգ: Մեր ուսումնարանի տնօրինության կողմից վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ օրինակելի ուսանող լինելու դեպքում, կունենանք փայլուն ապագա և մեր երկիրը մենք կկառուցենք մեր հմուտ ձեռքերով:Արդեն երկու ամիս է անցել ,բայց ես զգում եմ, հաճախելով թիվ 4 արհեստագործական ուսումնարան`հասուն եմ դարձել իմ աշխարհայացքի տեսանկյունից և լուրջ մտքեր ու գաղափարներ կարող եմ արտահայտել կյանքի նկատմամբ:


    Թիվ 4 արհեստագործական ուսումնարան
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:44.
Working...
X