Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Դպրոցները ապագայի պարտնյորներ»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «Դպրոցները ապագայի պարտնյորներ»

    Հոկտեմբերի 7-ը նշանավոր էր Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի համար: Բանը կայանում էր նրանում, որ ՙԴպրոցները ապագայի պարտնյորներ՚ ծրագրի շրջանակներում, դպրոցի մանկավարժական և աշակերտական հանրույթն իրենց հարկի տակ ընդունեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին եւ Գյոթեի ինստիտուտի աշխատակիցներին: Պարտնյոր դպրոցների միջեւ կնքվեց պայմանագիր: Դռներ, որոնք թվում էին անհասանելի, այս պայմանագրի շնորհիվ այժմ բաց են հայ աշակերտների առջեւ : Գյոթեի ինստիտուտի կողմից դպրոցում բացվեց գերմաներենի կահավորված դասարան: Այս դասարանի բացումը նպաստում է գերմաներեն լեզվի յուրացման եւ ամրապնդման գործին : Դասարանի բացմանը մասնակցում էին նաեւ գերմանացի աշակերտներ, որոնք հրավիրվել էին մեր դպրոց եւ շուրջ մեկ շաբաթ մասնակցում էին դպրոցի առօրյային:
    Այս ամենը շատ գովելի է ու պարտավորեցնող: Միաժամանակ ապացույցն այն բանի, որ դպրոցը սկիզբն է ու հիմքը այն ապագայի, որ կերտում է աշակերտը: Դպրոցն աջակցում ու խթանում է յուրաքանչյուրի վերելքին եւ հնարավորինս իր ներդրումն ունի նրանց ապագայի կերտման գործում: Իսկ այդ ամենի վառ ապացույցը Գյումրու թիվ 3 ավագ դպրոցն է, որն աջակցում է իր աշակերտներին, նախապատրաստում նրանց նոր կյանք մտնելուն եւ իրենց ապագան հնարավորինս ամուր հիմքերի վրա կերտելու գործում, որպեսզի գալիքը ավելի խոստումնալից լինի, իսկ նոր հորիզոններ բացելու հեռանկարները` հասանելի:
    Այս հիանալի օրն էլ ունեցավ իր ավարտը եւ եզրափակվեց գերմանացի երգիչ Դայկոյի մենահամերգով: Իսկ Դուք հավատացած եղեք, որ յուրաքանչյուր ավարտ խորհրդանշում է մի նոր լավ գործի սկիզբ:

    Գյումրու N3 ավագ դպրոց
    11-րդ դասարան
    Մուրադյան Մոնիկա

  • #2
    Արի ծանոթանանք:

    Comment

    Working...
    X