Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Այսպես են ծնվում օրինապահ քաղաքացիները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Այսպես են ծնվում օրինապահ քաղաքացիները

    <<Եթե չգիտես քո իրավունքները, համարիր, որ դրանք չունես>>: Այս կարգախոսն էր կրում վերջերս Արարատի մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած <<Օրենք, իրավունք, պարտականություն>> մրցույթը, որը մի հարկի տակ էր հավաքել նույն մարզի Շահումյանի և Մրգավանի միջնակարգ դպրոցների թիմերին` <<Պատանի իրավաբան>>(Շահումյան) և <<Ֆեմիդա>>(Մրգավան): Ժյուրիի կազմը ներկայացուցչական էր` ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյան, ՀՀ Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան, <<Օգոստոսի 23, Ազգային դաշինք>> իրավապաշտպան կազմակերպության նախագահ, <<Զորավիգ>> թերթի խմբագիր Պուշկին Սերոբյան, Հայկական մանկավարժական ասոցիացիայի անդամ Հակոբ Հակոբյան, Արարատի մարզի փոխմարզպետ Սամվել Մինասյան, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ամահիտ Հակոբյան, Շահումյանի համայնքապետ Սերժիկ Բաբայան, Մրգավանի համայնքապետ Արմեն Հարությունյան: Թիմերին ուղղված հարցերը բովանդակալից էին և ընդգրկուն ` ՀՀ նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ՀՀ իշխանության ճյուղերը, ՀՀ հողերի տեսակները, դատական իշխանության համակարգի գործառույթները: Նախ թիմերը ողջունեցին միմյանց, ապա սկսվեց թեժ ու համառ պայքար: Երկու թիմերն էլ տալիս էին համոզիչ պատասխաններ` հաճելիորեն զարմացնելով խստաբարո ժյուրիի անդամներին: Ժյուրիի կողմից հնչեցին նաև ոչ մրցութային հարցեր Շահումյան և Մարգավան համայքների վերաբերյալ: Դահլիճում տիրում էր ջերմ, բարեկամական մթնոլորտ: Թիմերի տված սպառիչ պատասխանները խոսում էին <<Իրավունք>> առարկան դասավանդող ուսուցիչների հետևողական աշխատանքի մասին: Ակնհայտ էր, որ այդ առարկայի դասավանդման մակարդակը երկու դպրոցներում էլ դրված է բարձր հիմքերի վրա (ուսուցիչներ` Աիդա Մարգարյան` Մրգավան, Մարգարիտա Կարապետյան` Շահումյան): Անգնահատելի է Շահումյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանի ջանքերը, ում շնորհիվ և անմիջական նախաձեռնությամբ մրցույթն անցավ հետաքրքիր ու բարձր մակարդակով: Մրցույթում հաղթողներ ու պարտվողներ չեղան: Հաղթեց օրվա խորհուրդը, այն է` <<Աստծուց հետո պետք է հարգել ծնողներին և օրենքները>>: Իսկ ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչայը հավելեց. << Ես կասեի ոչ միայն ծնողներին և օրենքները, այլև ինքդ քեզ պետք է հարգես, որովհետև ինքն իրեն հարգող մարդը օրինազանց չի լինի, չի բռնանա ուրիշի իրավունքներին և կգործի օրենքի սահմաններում>>: Նա հույս հայտնեց, որ մրցույթը դուրս կգա մարզային սահմաններից ու կդառնա հանրապետական: Մրցույթը կոչ-ուղերձով եզրափակեց Շահումյանի դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանը. <<Եկեք' տեր կանգնենք մեր իրավունքներին, կատարենք մեր պարատականությունները և միշտ հիշենք, որ` <<Ազատ լինելու համար պետք է օրենքի ստրուկը լինենք>> :

    ՀՀ Արարատի մարզ գ. Շահումյանի միջն. դպրոց
    10 ա դասարանի աշակերտուհի Ռիմա Ֆահրադյան
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:40.
Working...
X

Debug Information