Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իմ յուրահատուկ դպրոցը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Իմ յուրահատուկ դպրոցը

    Ես Նարե Հակոբյանն եմ, սովորում եմ 6-րդ դասարանում: Սովորել եմ 2 դպրոցներում` Վանաձորում և հիմա սովորում եմ “Հզոր հասարակություն” հիմնադրամի Սևանի կրթահամալիրում: Ես գիտեմ, որ էլ չեմ գնա այս դպրոցից, որովհետև շատ-շատ-շատ եմ սիրում և ունեմ մեծ հիշողություններ, նպատակներ կապված այս դպրոցի հետ: Այստեղ ես անցնում եմ տարբեր առարկաներ: Առարկաներից ամենաշատը սիրում եմ “հայոց լեզու”, “անգլերեն” և “աշխարհագրություն”:
    Ես ունեմ շատ գեղեցիկ, խելացի ընկերներ, ընկերուհիներ: Ունեմ շատ բարեհամբույր, գիտակ և բանիմաց ուսուցիչներ:
    Սովորական դպրոցները շատ տարբերություններ ունեն մեր դպրոցի համեմատ:
    Մեր դպրոցի կարգախոսներից է “ՍՈՎՈՐԵՑՐՈՒ, ՈՐ ՍՈՎՈՐԵՍ” արտահայտությունը, այդ պատճառով ամեն մի աշակերտ յուրացնում է իր նյութը` չսպասելով մյուսին, իսկ առաջ ընկած երեխան աշխատում է իր մյուս ընկերոջ հետ և սովորեցնում է այդ նյութը նրան:
    Մեր դպրոցը յուրահատուկ դպրոց է: Այստեղի մեթոդները ոչ մի դպրոցում չեն գործում: Կան շատ մեթոդներ, օրինակ փոխստուգման մեթոդը, որը կատարվում է քարտերի միջոցով:
    Ամենակարևորը այն է, որ ուսուցիչները անհատական սովորեցնում են յուրաքանչյուր աշակերտի: Կարծում եմ, որ այդպես ավելի արդյունավետ է, և երեխաները շատ մեծ գիտելիքներ են ստանում:
    Այստեղ օրը երկու անգամ մենք սնվում ենք մեր խոհարարի պատրաստած համեղ ուտելիքներով:
    Բոլորս շատ գոհ ենք մեր դպրոցից: Այսպիսին է իմ յուրահատուկ դպրոցը:


    Նարե Հակոբյան
    "Հզոր հասարակություն" հիմնադրամի կրթահամալիր, 6-րդ դասարան
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:55.

  • #2
    Ինձ թվում է որ մենք միակարծիք ենք,բայց մի բան հաստատ գիտեմ որ մենք ճիշտ ենք

    Comment

    Working...
    X