Իմ դպրոց շատ տարբեր մարդիկ են եկել ստուգելու և մեր մեթոդները տեսնելու, նրանք շատ գոհ են եղել: Ես պատկերացնում եմ իմ դպրոցի ապագան շատ փայլուն, դպրոցը պետք է ծաղկի, շատ երեխաներ լինեն և էլի շատանան: Ես Իմ դպրոցը շատ-շատ եմ սիրում, որովհետև շատ լավ մեթոդներ են կիրառում, և ես շատ ուրախ եմ,որ այս դպրոցը բացվել է: Բոլոր երեխաները շատ լավ են սովորում, բայց այստեղ գնահատական չեն դնում, քանի որ գնահատականով երեխաները մրցում են: Եվ այդպես շատ լավ է, քանի որ երեխաները չեն մրցում և հանգիստ առաջ են գնում: Այստեղ բոլոր ուսուցչուհիներին լսում են և չեն բարկացնում, այստեղ ոչ ոքի չեն խփում, դուրս չեն հանում, երեխաներին չեն նսեմացնում բոլորի առջև: Մեր դպրոցում նախաճաշ և ճաշ են տալիս երեխաները շատ գոհ են: Մեր դպրոցում ամեն ինչը շատ լավ է և շատ տաք է: Մեթոդը թույլ է տալիս հանձնարարություն չտալ, որովհետև ինչ որ անում ենք, այստեղ սովորական դպրոցների նման չէ, դաս ենք անում 9-00_ից3-30_ը և մեքենայով են տանում բոլորին և մեքենայով բերում: Մենք անցնում ենք 9 դաս և շատ լավ հասցնում ենք: Իմ օրը շատ լավ ու հետաքրքիր է անցնում: Ես անհամբեր սպասում, եմ որ գնամ դպրոց և տեսնեմ իմ ընկերներին և ուսուցչուհիներին: Մեր դպրոցում բոլորը շատ են սիրում իրար և ընկերություն անում իրար հետ:
"Հզոր հասարակություն" հիմնադրամի կրթահամալիր
"Հզոր հասարակություն" հիմնադրամի կրթահամալիր
Comment