Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իմ հրաշք դպրոցը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Իմ հրաշք դպրոցը

    Ես Մարիամ Հակոբյանն եմ, սովսրում եմ <<Հզոր հասարակություն>> հիմնադրամի Սևանի կրթահամալիրի միջին թևի 7-րդ դասարանում: Սովորել եմ 3 դպրոցներում, իսկ այս կրթահամալիրը իմ վերջին դպրոցն է: Ես կպատմեմ նրա մասին,քանի որ շատ եմ սիրում և ուզում եմ այնտեղ հավերժ սովորեմ: Բոլոր` մարդիկ թե մեծերը, և թե փոքրերը գիտեն, որ աշխարհում կան շատ դպրոցներ, և այդ դպրոցները շատ տարբեր են: Տարբեր են նաև Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները: Բայց կան հանրակրթական դպրոցներ որոնք միմյանց շատ նման են իրենց հատկանիշներով: Բացի հանրակրթական դպրոցներից կան նաև մի շարք այլ մասնավոր դպրոցներ: Այդպիսի դպրոցներում ավելի լավ մեթոդներով են աշխատում ևավելի լավ սովորեցնում: Այդպիսին է նաև իմ դպրոցը, որի անունն է <<Հզոր հասարակություն>> հիմնադրամի: Ինձ Թվում է, որ յուրաքանչյուր ոք կգովի իր դպրոցը,բայց ես ընդհանրապես չեմ գովում, ուղղակի ներկայացնում եմ դպրոցիս առօրյան,մեթոդները և առավելությունները: Իմ դպրոցում կան մի շարք նոր մեթոդներ,որոնք չեն օգտագործվում հանրակրթական դպրոցներում դրանցից են` Րիվինի հակադարձ, փոխստուգման, համագերծակցային և այլ մեթոդներ: Ամեն մեկը իր նյութն է յուրացնում` չսպասելով մյուսին, իսկ հարկ եղած դեպքում առաջ անցած աշակերտը բացատրում է մյուս աշակերտին,կա ևս մի տարբերակ, երբ երկու կամ ավելի աշակերտներ սովորում են մի դաս միասին, միմյանց օգնելով: Կան նաև այլ տարբերակներ դասերը յուրացնելու համար` Րիվինի` վերնագրման մեթոդը կատարում են երկու հոգով առանձին դասերով և սկզբւմ վերնագիր են ընտրում առաջին աշակերտի դասի մի մասի համար, իսկ հետո երկրորդ աշակերտինը և այդպես շարունակ մինչև որ դասերն ավարտվեն,իսկ փոխստուգման մեթոդը կատարում են տեստերի օգնությամբ գրավոր: Մեր դպրոցը առավել է այլ դպրոցներից նրանով, որ այստեղ կատարվում է անհատական ուսուցում, տալիս են ճաշ օրական երկու անգամ, իսկ երեխաները ունեն ազատ լինելու իրավունք: Մեր դպրոցում կա մի լավ խոսք <<Սովորեցրու,որ սովորես>>, այսինքն, եթե դու քո իմացած դասը սովորեցնես մյուսին դու այն կհիշես և կամրապնդես, մեզ մոտ դա իրականացվում է շատ հաճախ: Մեր դպրոցում կան քիչ աշակերտներ, բայց կրթությունը բարձրագույն է: ՈՒսուցիչները և ուսուցչուհիները շատ կիրթ են և մեզ սովորեցնում են շատ պարզ, այնպես որ անհնար է չհասկանալ: Այսպիսին է իմ դպրոցը:


    Մարիամ Հակոբյան
    Հզոր Հասարակություն Հիմնադրամի կրթահամալիր, 7-րդ դասարան
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:49.

  • #2
    Ճիշտ ես ասում, էլի որ:

    Comment

    Working...
    X