Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության մեր անկյունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Կրթության մեր անկյունը

    Արդեն գրեթե 1 դար է ինչ Սարահարթ(մինչև 1950թ.` Քյուլուջա) համայնքում գործում է դպրոց: Սակայն 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը կործանեց համայնքի լուսավորության այս կետը: Աշակերտները դասերն անցկացնում էին տնակներում: Եվ ահա 1991թ. համայնքում կառուցվեց ներկայիս դպրոցի շենքը` Ռուսաստանի կողմից: Եվ արդեն 19 տարի անտեղ իրենց նախնական կրթությունն են ստանում համայնքի երեխաները:Դպրոցի տնորենն է Ռուդիկ Խումարյանը:

    Սարահարթի միջն. դպրոցում սովորում են 181 աշակերտ: Աշակերտների կրթական մակարդակը միջին է: Դա չի նշանակում, որ չկան գերազանց սովորող աշակերտներ: Դպրոցի շրջանավարտները սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, աշակերտները լավ են մասնակցում հանրապետական օլիմպիադաներին` տարբեր առարկաներից: Աշակերտների ակտիվություն կա <<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթին: Իսկ 11-րդ (ա) դասարանի աշակերտուհի Ոսկանյան Անին մասնկցելով Եղիշե Չարենցին նվիրված ասմունքի փառատոնին մարզում ճանաչվել է լավագույններից:

    Դպրոցում անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ և վիկտորինաներ, որոնց աշակերտները մեծ սիրով են մասնակցում: Նոյեմբերի 11-ին դպրոցում անցկացվեց ծանրամարտի, պտտաձողի վրա ձգումներ կատարելու և բազկամարտի մրցումներ, որը մեծ հետաքրքրություններ առաջացրեց աշակերտների շրջանում: Ի դեպ Նոյեմբերի 15-19 դպրոցում հայտարարված է մաթեմատիկայի շաբաթ, որի ընթացքում կկազմակերպվեն վիկտորինաներ ու տարբեր միջոցառումներ:

    Սարահարթի միջն. դպրոցում գործում է աշակերտական խորհուրդ, որն ունի բավականին մեծ իրավասություններ: Նոյեմբերի 16-ը նշանակվել է աշակերտական խորհրդի նախագահի ընտրության օր: Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուներն են` Մանուկյան Սլավիկը, Բարիկյան Տիգրանը և Ոսկանյան Անին:

    Դպրոցում անվտանգության կանոները ապահովված են:

    Դպրոցում գործում է համակարգչային կապբինետ` 4 համակարգիչներով: Գործում է գրադարան, մարզադահլիճ` անհրաժեշտ գույքով:

    Դպրոցի բակը կանաչապատ է, որն ապահովում է հաճելի միջավայր:

    Դպրոցում կան մի շարք հիմնախնդիրներ: Չկա կաթսայատուն, որի հետևանքով դպրոցը ջեռուցվում է փայտի և նավթի վառարաններով, ինչը գրեթե անարդյունավետ է ցուրտ ձմռանը:

    Եվ չնայած եղած խնդիրներին դպրոցում օրն անցնում է ուրախ և բովանդակալից:




    ՀՀ Լոռու Մարզի Սարահարթի միջն. դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ
    Մանուկյան Սլավիկ



    Նյութը նկարներով կարող եք բեռնել այստեղից:
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 15-11-10, 13:30.
Working...
X