Վեց տարեկան մի փոքրիկ աղջիկ` դեռ միամիտ ու վախեցած, կանգնել էի դպրոցի բակում ու հեկեկում էի սասափելի գազան տեսած մարդու նման:
Անցավ երեք տաի ու կարծես ամեն ինչ լավ էր, բայց... տարրական դպրոցի ավարտական հանդեսի ժամանակ նորից լաց եղա: Նորից լաց եղա, երևի այն զգացողությունից, որ մեծացել եմ ու այլևս չեմ տեսնելու բարեհամբույր դասվարիս:
Անցավ ևս երկու տարի ու իմ առաջ ծառացան դպրոցական նոր դժվարություններ: Մաթեմատիկայից գլուխ չի հանում ու հիշում եմ, թե ինչպես էի հոնգուր-հոնգուր լաց լինում, երբ ուսուցչուհիս սպառնաց 2 նշանակել, եթե հաջորդ դասին չպատասխանեմ: Սրանից երկու տարի անց ութերորդ դասարանի ավարտական քննությունների ժամանակ նույն դպրոցի բակում նորից լաց եղա մաթեմատիկայից ցածր գնահատական ստանալու համար:
Այսօր արդեն ես սովորում եմ տասնմեկերորդ դասարանում ու միայն ժպիտով, նույնիսկ ծիծաղով եմ հիշում այս բոլոր արցունքներով համեմված պատմությունները: Համոզված եմ, որ մեկ տարի անց վերջին զանգիս նորից կսկսեմ լաց լինել, իսկ դասընկերներս նախ կկրկնեն արդեն անգիր արած «Մարիամը նորից լաց եղավ» արտահայտությունը, հետո կմիանան ինձ: Բայց այս` վերջին արցունքները արդեն կլինեն երջանկության ու նոր կյանք ազդարարող արցունքներ, և իմ դպրոցը վերջապես կազատվի իր «լացկան» աշակերտուհուց:
Վահրամաբերդի միջնակարգ դպրոց
11-րդ դասարան
Սարիբեկյան Մարիամ

Comment