Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցի «աղբամանը»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոցի «աղբամանը»

    Մի անգամ դասարան մտավ դասընկերներիցս մեկը ու սկսեց իր փայլուն դպրոցական ժարգոնով պատմել ինչ-որ բան: Թե ինչ էր պատմում նա, ես այդպես էլ չհասկացա, բայց հիշում եմ նրա ծիծաղելի և ամոթալի, յուրօրինակ բացականչություններով համեմված արտահայտությունները` «ծո գազան կինո է»,«կայֆ բռնել»,« տոչկել»,«փսիխ մարդ»,«ես ցվրվա» և այլն: Իրոք որ նրա արտահայտությունները շատ ծիծաղելի էին, ու եթե ուսուցիչներից մեկը դասարան մտներ, մեզանից ոչ մեկը կանգնել չէր կարողանա, որովհետև բոլորս ծիծաղից թուլացած էինք: Իսկ ծիծաղի ալիքից հետո ես հասկացա, թե ինչքան ամոթ է լինել այսքան անգրագետ ու այսքան չհարգել մեր լեզուն: Ու ինչքան ամոթ է մեզ` մյուս աշակերտներիս համար, որ անմտորեն ծիծաղում էինք այս խայտառակության վրա:
    Իսկ ի՞նչ կարող ենք մենք անել նմանօրինակ տհաճ դեպքերից ու դեմքերից խուսափելու համար: Մենք, իհարկե, չենք կարող արմատապես փոփոխել բոլոր աշակերտների ու ուսանողների բառապաշարը: Բայց չէ՞ որ մեր բառապաշարն «աղբաման» դարձնողներից և դրա մեջ ամեն տեսակի «աղբ» լցնողներից մեկն էլ մենք ենք: Ու ինչո՞ւ վերջապես մի փոքր հարգանք չունենալով մեր ուսուցիչների ու դպրոցի հանդեպ: Չէ որ մենք դպրոց գնում ենք հետաքրքիր ու պետքական բաներ իմանալու և ոչ թե ամեն տեսակի ժարգոնային ու դպրոցից որ հարիր արտահայտություններ սովորելու համար:


    Վահրամաբերդի միջնակարգ դպրոց
    11-րդ դասարան
    Սարիբեկյան Մարիամ
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:57.

  • #2
    Ցավոք սրտի այդ ժարգոնը շատերն են օգտագործում,նամանավանդ դպրոցական տարիքի երեխաները:

    Comment

    Working...
    X