Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար

    Մի անգամ, երբ սովորականի նման դասերս էի սովորում ու մտքերով ճախրում երկնքում, հանկարծ, չգիտես որտեղից հիշեցի աշխագրության ուսուցչուհուս խոսքերը.«Անիմաստ կյանքով եք ապրում ու չունեք ոչ մի հետաքրքրություն»: Ինձ և դասընկերներիս ուղղված այս խոսքերը արդեն երկար ժամանակ է մնացել էին հիշողությանս մեջ: Ինչ-որ բան պետք էր անպայման անել ու հետաքրքրություն մտցնել իսակպես անհետքրքրիր կյանքներումս: Բայց ի՞նչ անել` կազմակերպել մի շքեղ խնջույք, դասարանով գնալ համերգ ու մի լավ ուրախանալ, թե գնալ կինոթատրոն: Ու հանկարծ մտածեցի իրագործել երազանքս ու վերջապես փոորձել ուժերս լրագրության բնագավառում: Ինքս ինձ որոշեցի.«Ամսագիր կտպագրենք, և՛ երազանքս կիրագործեմ, և՛ օրերս կհետաքրքրանա, և՛ փող կաշխատենք»: Բայց ինչպե՞ս անել, չէ՞ որ ոչ միջոցներ ունենք, ոչ էլ աշխատակազմ: Բայց միևնույն է` օգնողներ գտնվեցին: Առաջարկից հետո կարծես թե բոլորը համաձայն էին: Դպրոցի տնօրենն էլ դեմ չէր առաջարկիս: Այսպիսով` տանջվեցինք, չարչարվեցինք, փնտրեցինք, ուսումնասիրեցինք ու կարողացանք: Կարողացանք, մեր կարծիքով ստեղծել գեղեցիկ, գունեղ ու հետաքրքիր դպրոցական ամսագիր: Իսկ ամսագիրը կոչեցինք«Դպրոցում»:


    Ջուլիետա Պողոսյան
    Վահրամաբերդի միջնակարգ դպրոց
    Last edited by Chuk; d.m.Y, H:i.

  • #2
    Հետաքրքրություն ստեղծելու համար ես էլ աշակերտներին առաջարկեցի ստեղծագործել: Հավաքեցի նրանց գրածները, խմբագրեցի և մի փոքրիկ գրքույկ ստեղծեցինք: Տվեցինք տպագրության : Մինչև հիմա աշակերտները հպարտությամբ են խոսում այն մասին, որ իրենց անունները տպվել են գրքույկում :

    Comment

    Working...
    X