Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայ ասպետը հինգ տարեկան է

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայ ասպետը հինգ տարեկան է

    Հոկտեմբերի 23-ին՝ Մոսկվայի տանը, տեղի ունեցավ Հայ Ասպետի հիմնարման հինգ ամյակին նվիրված հաշվետու համերգ:Ի թիվս բարձրաստիճան շատ հյուրերի, մենք՝ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներս, ևս առիթ ունեինք մասնակցելու այդ միջոցառմանը:Մեր մասնակցութությունը պատահական չէր: Ինչպես շատերին է հայտնի այս ուսումնական տարում Հայ Ասպետ հեռուստախաղին միմյանց հետ մրցեցին 81 դպրոցներ՝ Երևանից,Հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև ԼՂՀ-ից: Մասնակից թիմերի նպատակը մեկն էր արժանանալ բաղձալի մրցանակին, որն էր՝ 7 օրյա ուղևորություն Արևմտյան Հայաստան:Մենք՝ իբրև հեռուստախաղի հաղթողներ, և Հայ Ասպետ հիմնադրամի հիմնական անդամներ միջոցառմանը ներկայացանք «Մենք պետք է կռվենք» հայրենասիական երգով և մեծ ոգևորությամբ պարեցինք հաղթական «Իշխանաց պարը»: Հայ Ասպետի տարեդարձը չտարբերվեց մյուս ծննդյան տոներից, և ավանդական տորթը եկավ զարդարելու օրվա վառ ու անմոռանալի տպավորությունները:
    Ավելի քան վստահ եմ , որ առանց մեր հմուտ ու բազմափորձ ուսոցիչների այս օրը կարող էր չլինել այսքան հագեցած ու տպավորիչ, քանի որ անուրանալի է նրանց դերը մեր հազթանակի գորցում:


    Արագածոտնի մարզ, գյուղ Արագածավան, թիվ 1 միջնակարգ դպրոց
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:33.
Working...
X