Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Այնքա~ն ուրախ, այնքա~ն հետաքրքիր անցավ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Այնքա~ն ուրախ, այնքա~ն հետաքրքիր անցավ...

    Ողջույն... Ես Լիլիթն եմ Ոսկանյան: Սովորում եմ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 8 դպրոցում, 9-րդ <<Բ>> դասարանում: Մեր դպրոցում հաճախ են կազմակերպվում զանազան ու հետաքրքիր դասեր և միջոցառումներ: Մի քանի օր առաջ էլ ես էի մասնակցում մի շա~տ հետաքրքիր դաս-միջոցառման. 1-ին <<Բ>> դասարանում <<Ա>> հնչյուն-տառի մուտքն էր: Իսկ ուսուցչուհին իմ սիրելի դասվարն էր` ընկեր Սարիբեկյանը: Ես <<Ա>> տառն էի` <<Այբբենարան հրաշք քաղաքի>> տերն ու տիրակալը: Մի կախարդական ու շքեղ քաղաք էր <<Այբբենարանը>> : Վերևում շողում էր մեծ ու ոսկե արևը: Առաստաղից կախված փուչիկները կապույտ երկինքն էին, իսկ երկնքում լողում էին ճերմակ ամպերը: Գրատախտակի աջ կողմում երևում էր սպիտակագագաթ Արարատը, իսկ ամպերի մեջ ճախրում էր արծիվը: Արարատի դիմաց իմ տնակն էր` զարդարված գույնզգույն տառերով: Տնակի կողքին ոսկեգույն արևածաղիկներ կային, իսկ կտուրին թառել էր կարմրակատար աքաղաղը: Ծառի ճյուղին նստած էին աղավնիները, իսկ ներքևում` առյուծը: Մի քանի գերանների մոտ խաղում էր մայր արջն իր քոթոթների հետ: Պատկերացնու±մ եք, այս ամենն իրական էր` խաղալիքներից ու նկարներից սարքված:
    Դասն սկսվեց Անգետիկի այցելությամբ: Նա զարմացած մտավ ներս ու երեխաներին հարցրեց, թե ինչ աշխարհ է սա: Ես դուրս եկա իմ գեղեցիկ տնակից ու պատմեցի, թե ով եմ ես: Երգեցի մի գեղեցիկ երգ <<Ա>> տառի մասին: Հետո Անգետիկն անընդհատ հարցեր էր տալիս տառերի, նրանց ստեղծողի մասին, իսկ աշակերտները սիրով պատասխանում էին: Ապա նրանք պատմեցին հրաշալի պատմություն իմ քաղաքի մասին:
    Դասարանի աշակերտները բաժանված էին 3 խմբի` <<Արևածաղիկ>>, <<Աղավնի>>, և <<Աստղիկ>>: Յուրաքանչյուր խումբ աշխատում էր համախմբված և կոկիկ: Աշակերտները գծեցին նախադասության գծապատկերը, միավանկ ու բազմավանկ շատ բառեր ասացին, կազմեցին Արարատ, աղավնի, աքաղաղ բառերի գծապատկերները, նշեցին ձայնավոր հնչյունները և կոր գծերով բառերը բաժանեցին վանկերի:
    Հաղթող խմբի անդամները պարգևատրվեցին դրոշներով և աստղիկներով: Ապա աշակերտները <<Ա>> հնչյունով սկսվող բազմաթիվ բառեր ասացին, նույնիսկ մայրցամաքների ու հեթանոս աստվածների անուններ էլ գիտեին:
    Ես այնքան զարմացած ու հիացած էի: Անգետիկն էլ ոգևորվեց և խոստացավ դպրոց հաճախել ու տառաճանաչ դառնալ: Իսկ փոքրիկներից մեկը նրան խրատեց.
    _ Ա’յ անգրագետ Անգետիկ,
    Առավոտ շու’տ արթնացիր,
    Մարզանք արա’, լվացվի’ր,
    Ապա դպրոց շտապի’ր,
    Դասերդ լավ պատրաստիր,
    Որ քեզ չասեն` <<Անգե’տ տղա>>,
    ՈԻրեմն ինձ ականջ արա:
    Վերջում աշակերտներն իմ քաղաքին արևածաղիկ, աղավնի և աստղիկ նվիրեցին: Ես էլ նրանց <<Ա>> տառիկ թխվածքբլիթներ նվիրեցի:
    Այնքա~ն ուրախ, այնքա~ն հետաքրքիր անցավ...


    Ոսկանյան Լիլիթ
    Վանաձորի թիվ 8 դպրոց
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:29.
Working...
X