Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչ լավ է, որ չենք մոռանում սպորտի մասին

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինչ լավ է, որ չենք մոռանում սպորտի մասին

    Անընդհատ ստուգում ենք մտքի արագությունը, հիմա էլ որոշել ենք ստուգել ոտքերի արագությունը: Ստուգելու համար ֆուտբոլից լավ տարբերակ չկա, և մեր պատմության ուսուցիչ ընկեր Արտակը հայտարարեց ֆուտբոլի առաջնություն` 9-11-րդ դասարանցիների միջև:
    Առաջնության առաջին խաղերը տեղի ունեցան նոյեմբերի 12-ին: Պատկերացրեք դպրոցում տիրող իրարանցումն ու ակտիվությունը, որն առաջացրել էին խաղերը. ամենուրեք խաղացողներին ոգևորող պաստառներ, բարձր բղավոցներ ու մարտական տրամադրվածություն: Բոլորս լարված էինք ու լի սպասումներով: Շատերն ասում են, թե սա ընդամենը խաղ է ու պետք չէ այդքան հուզվել: Բայց չէ՞ որ եթե կա խաղ, ապա կան նաև հաղթողներ: Իսկ հաղթելու համար միայն մասնակցությունը բավական չէ:
    Այսօր տեղի ունեցավ վեց խաղ, եղան հաղթողներ ու պարտվողներ, եղան լավ խաղացողներ և ավելի լավ խաղացողներ։
    Բայց երկրպագուներն անկրկնելի էին վերջապես թույլատրված իրենց աղմկարարությամբ։
    Իսկ խաղը մնում է խաղ` հետաքրքիր ու լի բացահայտումներով:
    Խաղերից հետո բոլորը շտապեցին տուն` ուժերը վերականգնելու ու հանգստանալու համար. չէ՞ որ առջևում դեռ շատ խաղեր կան. խաղացողներին պատրաստվել է հարկավոր, բղավողներին` ավելի շատ:

    Մանե Գևորգյան
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    «Օտար լեզվի և թարգմանության» խորացված ուսուցմամբ դասարան

  • #2
    Սպորտը առողջ ապրելակերպի միջոց է: Մեր վարժարանում թե' աղջիկները, թե' տղաները ամեն երկուշաբթի 6-րդ ժամին ներդնում են իրենց ողջ էներգիան քանի որ 6-րդ ժամը ֆուտբոլ է, և պետք է պատրասվենք առաջնությանը:
    http://dproc.armweb.info
    http://hayschool.yolasite.com
    http://vpmivarj-s.blogspot.com
    http://english.your-talk.com

    Comment

    Working...
    X

    Debug Information