Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մենք բոլորս ենք մեր հայրենիքի զինվորն ու պաշտպանը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մենք բոլորս ենք մեր հայրենիքի զինվորն ու պաշտպանը

    Մենք բոլորս ենք մեր հայրենիքի
    զինվորն ու պաշտպանը

    Երբեմն հաճելի է խոսել միայն լավ տպավորությունների մասին, բայց մոռանում ենք, որ ցավալի երևույթները ավելի մեծ ազդեցություն են թողնում ու հիշողության մեջ մնում` որպես լուսանցքում արված բացթողման ուղղում:
    Ուզում եմ պատմեմ գրականության դասերից մեկի մասին, որի ավարտը անգամ դասամիջոցների զանգերը չկարողացան սահմանել: Թվում է` դասը մտավ մեր կյանքի մեջ ու շարունակվում է հետներս` ստվերի պես համաքայլ:
    Օրեր առաջ էր ուսուցչուհին հանձնարարել էր թեման: Դիմել էինք նաև մեր դասղեկի ու դպրոցի կազմակերպչի օգնությանը:Այնպես էինք պատրաստվել, որ կարողանայինք հետո ոչնչի համար չափսոսալ: Դասը սկսվեց. դասարանում գրականության ուսուցչուհին էր ու դասղեկը: Դժվար լռություն էր. սպասված թանկ վայրկյանը ժամ էր թվում: Լիլիթն ու Նարեկը տեսախցիկով նկարահանում էին ընթացքը: Դասասեղաններից մեկի վրա թարմ ծաղիկներ էին, մի քանի հետմահու շոնրհած մեդալներ ու շքանշաններ և Մնացականի դպրոցական ու զինվորական տարիքի լուսանկարներ:
    -Երկու-երեք տարի առաջ այս սեղանի շուրջ նստում էր Մնացական Գասպարյանը` միշտ ամոթխած կիսաժպիտը դեմքին, դասերը պարտաճանաչորեն կատարած, - ներկայացրեց ընկեր Մեսրոպյանը,-իսկ հիմա նա ցավալիորեն հիշողություն է դարձել. թերևս այսօր կլրանար նրա ծննդյան 20-րդ տարեդարձը...
    Այնուհետև ամբողջ դասը վարեցինք ինքներս. Մարիամը, Արփին ու Անահիտը պատմեցին նրա կենսագրությունը: Լյովան, Սարգիսն ու Սպանդարը ներկայացրեցին ծնողների հուշերը....
    Ծանր էր խոսելը, առավել ևս` լսելը: Ասես դասասենյակի օդը անգամ լցված էր համամարդկային ցավով, անարդարության դեմ ցասումնալից զայրույթով:
    Շատերը կարծում են, թե մենք դեռ երեխա ենք և շատ բան չենք կարող հասկանալ: Գուցե ճիշտ են: Բայց միթե անհասկանալի բան կա այստեղ` խաղաղ օրերի` հայրենիքի սահմանը Արցախում պաշտպանող, դիրքում կանգնած զինվորի թափված արյան կաթիլներում: Ի~նչ լեզու է պետք, որ հասկանալի դարձնի աշխարհի մարդկությանը` բռնե'ք հայ քնած սպային կացնահարող թուրքի ձեռքը, կանգնեցրե'ք գիշերով գաղտագողի դավադիր թուրքի` հայ անմեղ զինվորի վրա ուղղված գնդակը....
    Բոլորն են հիշում ամռան ողբերգական դեպքը, երբ չորս զինվորների դիակներ բերվեցին Արցախից.... նրանցից մեկն էր և մեր համագյուղացին` Մնացական Գասպարյանը:
    Դասը տեղափոխվեց գյուղի կենտրոն, ուր հավերժի անմնացորդ ճամփորդներն են` հայրենիքի համար զոհված ազատամարտիկների հուշախաչքարերը: Նրանց գումարվեց ևս մեկը` Մնացականինը:
    Մի բան հասկացանք. մեր գյուղի սրբատեղին է այս հուշահամալիրը, այստեղ է մեր ցավը, մեր ուժը, մեր հպարտությունը..... ու որ հայրենասիրությունը հենց լուռ խաչքարից է սկսվում:
    Դասն ընթանում էր: Աննկատելիորեն բազմություն էր գումարվել 31- հոգանոց մեր դասարնին: Գալիս էին բոլորը` սիերլի <Զինվորի> ծնողները, հարևանները, համագյուղացիները, գյուղապետը..... բոլորը, ովքեր լսել էին յուրահատուկ դասի մասին:
    <Դասալսողները> իրենց միջամտություններով օգնում էին բոլորիս: Դասղեկ ընկ. Սահակյանի օգնությամբ կարողացել էինք <գտնել> մահից ընդամենը 2 ժամ առաջ հեռախոսազանգի ձայնագրությունը. զինվորը խոսում էր ծնողների հետ.
    <Նալբանդյան գյուսիղ բոլոր-բոլորին ջերմ բարևեք, մամ ջան, պապ ջան, ես լավ եմ, դուք լավ մնացեք: Սիորւմ եմ բոլորիդ, ձեր ցավը տանեմ>:
    ..... Դասը չէր վերջանում: Բոլորն ասելիք ունեին..... իսկ արցունքները խաչքարին դրված թարմ ծաղիկների հետ չապրված հրաշք- հեքիաթի ոսկեշող հյուսքեր էին հորինում:
    Մի' սպանեք հայրենիքի անմեղ զինվորին, մի' հրահրեք նոր պատերազմ.... մենք խաչքարի դաս ենք անցնում, ու այդ դասը դառնում է ողջ համայնքինը հենց գյուղի կենտրոնում....Կանգ առե'ք, թուրքե'ր......




    Արգիշտի Դարբինյան
    Արմավիրի մարզի Նալբանդյանի միջն. դպրոց, 9-րդ դասարան
    <Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ> կազմակերպության <Լուսաշող> ակումբի լրագրող սան
Working...
X

Debug Information