Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեր դպրոցը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մեր դպրոցը

    Վանաձորի հ.19 միջնակարգ դպրոցում սովորում են բազմաթիվ երեխաներ, ովքեր իսկապես հպարտանում են իրենց դպրոցով: Այո', մենք հպարտանում ենք մեր դպրոցով և մեր հպարտությունը արտահայտում ենք գործով` քաղաքում կազմակերպվող մրցումներում դպրոցի անունը բարձր պահելով:
    Դպրոցի սրտում գտնվում է մեր դպրոցի ամենագեղեցիկ զարդը` երփներանգ պարտեզը: Պարտեզ, որի ամեն մի ծաղիկը մենք` դպրոցի աշակերտներս, դրել ենք մայր հողի մեջ մեծ խնամքով, ջրել ենք ծաղիկներին և հիանում ենք նրանց գեղեցկությամբ: Միջանցքները զարդարված են գեղեցիկ պաստառներով, իմաստուն մարդկանց խոսքերով,հաջողությունների հասած աշակերտների նկարներով,...
    Մեր դպրոցը իրականում մի մեծ ընտանիք է: Ընտանիք, որտեղ , իհարկե', լինում են կոնֆլիկտներ, տարբեր իրավիճակներ, բայց որտեղից անպակաս է սերն ու ուրախությունը, հարգանքն ու բարությունը: Ընտանիքի ավագ անդամները` մեր սիրելի ուսուցիչները, մեր ընտանիքը դրել են ամուր հիմքերի վրա` երկաթե ամուր սյուներ, որ նայելով կարծում ես, որ երբեք այն չի քանդվի: Մեր ուսուցիչները մեզ սովորեցնում, պատրաստում են ապագա դժվար կյանքի անսպասելի իրավիճակներին, նրանք միևնույն ժամանակ և' մեր ընկերներն են, և' մեր ուսուցիչները: Եվ դժվար չէ պատկերացնել, թե մեր ընտանիքում ապրած մարդիկ կյանքում ինչերի են հասնում, քանի որ սիրո, ջերմության մեջ մեծացած մարդը կարող միայն բարիք գործել:
    Մենք սիրում ենք մեր դպրոցը:
    Սյուզաննա հարությունյան
    Վանաձորի հ. 19 դպրոց
    10-րդ դասարան

  • #2
    Ես շատ կուզենայի,որ Հայաստանում լինեին միայն այդպիսի դպրոցներ:

    Comment

    Working...
    X