Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց

    Հոկտեմբերին մեր դպրոցում անց է կացվել <<Պատի թերթ>> մրցույթը: Այս մրցույթին դասարանները պատրաստվել էին մեծ ոգևորությամբ: Ամեն օր դասերից հետո նրանք պատրաստվում էին, որպեսզի իրենց դասարանը լիներ ամենալավը: Այս մրցույթում չկար հատուկ ընտրված թեմա, այլ յուրաքանչյուր դասարան ներկայացնում էր այն թեման, որն իրեն և' մտահոգում էր, և' հետաքրքրում: Ընտրված էին նաև աշակերտներ, որոնք ներկայացնում էին իրենց պատրաստած թեման: Փոքրերը շատ էին հուզվում, բայց բարձր դասարանների աշակերտները նրանց ոգևորում էին, չնայած իրենք էլ էին շատ հուզված: Բոլորը ներկայացրեցին իրենց թերթերը և դասարանները, իսկ ժյուրին անաչառ գնահատում էր նրանց: Բոլոր դասարանները ստացան պատվոգրեր: Պատվոգրերը ունեին հետևյալ անվանակարգերը` <<Լավագույն դիզայն>>, <<Լավագույն ինքնուրույն աշխատանք>>, <<Լավագույն արդիական թեմա>> և այլն:
    Աշակերտները ուրախ և ոգևորված էին:
    Մանե Զաքարյան X դասարան, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց

  • #2
    Իսկ ձեր դպրոցում այսդպիսի միջոցառումներ հաճախ են իրականացվում:

    Comment

    Working...
    X