Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրադարանը` մեր երկրորդ տուն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գրադարանը` մեր երկրորդ տուն

    Թե ինչքան հարազատ է դարձել մեզ համար գրադարանը, մի փոքր դժվար է խոսքերով բացատրել:Այն, որ այս կրթահամալիր տեղափոխվելուց հետո սկսել եմ շատ կարդալ, անժխտելի փաստ է:Մինչ այս չէի մտածել, թե ինչու:Հիմա հանկարծ այդ հարցը տվեցի ինձ ու հասկացա, որ դա «Տիգրան Հայրապետյան» գրադարանի, նրա գրադարանավարների, այստեղից շատ օգտվողների, մի խոսքով` բոլոր-բոլորի շնորհիվ է: Գրադարանից շատ-շատ ենք օգտվում, հաճախ գրադարանում ենք մնում մինչև ուշ երեկո ու հոգում ենք նաև այն մասին, որ գրադարանում մաքրություն պահպանվի: Այսպիով, անընդհատ հանրօգուտ աշխատանքներ ենք կատարում նաև գրադարանում: Այսօր էլ բացառություն չէր: Որոշեցինք, որ գրադարանում նույնպես պետք է հանրօգուտ աշխատանք կատարենք: Մաքրում էին թե′ տղաները, թե′ աղջիկները: Մաքրում էինք այնպես, ինչպես մեր տունն ենք մաքրում (ի՞նչ կապ ունի` առաջի՞ն տունն է, թե՞ երկրորդ): Այսպիսով, մեր երկրորդ տունը մաքրված է, կարող եք գալ ու ծանոթանալ մեր գրադարանի հետ, ինչպես նաև չմոռանալ մաքուր պահել ու մաքրել այն, որովհետև մենք կիրթ ենք ու մաքուր, երբ մեր շրջապատն էլ մեզ նման է:
    Լիանա Առաքելյան
    11-րդ դասարան
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Working...
X

Debug Information