Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օհանյան կրթահամալիրի ներքին անցուդարձը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Օհանյան կրթահամալիրի ներքին անցուդարձը

    Անիմաստ և տաղտկալի բաներ չգրելու համար կիրթ և կոնկրետ կներկայացնեմ մեր դպրոցի անցուդարձը: Այս փոքրիկ դպրոցի պատերի ներսում ինչեր ասես չեն կատարվում: Մասնակցում ենք տարբեր մրցույթների , ծրագրերի և մեր ուսուցումը ավելի հետաքրքիր դարձնում: Զերծ չենք մնում սպորտային մրցույթներից, որոնք առավել շատ ենք սիրում, չէ որ դրանք շատ ոգևորեցնող են և հետաքրքիր: Ստանում ենք նաև էկոլոգիական կրթություն,սովորում ենք սիրել և հարգել բնությունը:
    Ի դեպ`վերջերս բնապահպանական մրցույթի ենք մասնակցել և գրավել առաջին տեղը, նվեր ստացել մանրադիտակ: Շատ ոգևորեցնող են այն մրցույթները, որոնք կապված են մեր և մեր հայրենիքի ապագայի հետ`հիմա մենք նման մի մրցույթի ենք մասնակցում:
    Չմոռանամ նշել մեր ուսուցիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում մեզ կրթելու համար: Իսկ դպրոցում միշտ խաղ մրցույթների ենք մասնակցում և միշտ ստանում խրախուսական նվերներ: Շատ տպաորիչ էր «eco –ecspo» մրցույթին մեր մասնակցությունը, որը մեզ շատ մեծ բավականություն պատճառեց և, իհարկե շատ գիտելիքներ:
    Երբեք չեմ մոռանա «Կարմիր Խաչի» միջազգային օրը նշելը հենց մեր դպրոցում,այդ օրը ի~նչ լավ անցավ: Շատ ուրախացանք մենք և ուսուցիչները, նաև տնօրինությունը` նման պատվի արժանանալու համար:
    Իսկ հիմա դպրոցի անցուդարձից մեկ հուշ, որը ի դեպ վերջերս եղավ:
    Ահա պատմում եմ և առաջարկում եմ շատ ուշադիր կարդալ, որովհետև շատ հետաքրքիր է:
    Ամեն ինչ սկսվեց չորեքշաբթի օրը չորրորդ դասաժամից: Չորրորդ դասաժամի սկզբից մենք ուղևորվեցինք «Երկրաբանական» թանգարան: Հենց այնտեղից էր սկսվում մեր էքսկուրսիան, որից հետո մենք սկսեցինք քայլել երևանյան փողոցներով, զրուցել և ուրախանալ: Քայլեցինք մինչև Կասկադի հուշահամալիր, արագ քայլերով բարձրացանք աստիճաններով մինչև վերջ, իսկ ետդարձին հաշվում էինք բոլոր աստիճանները: Ամեն զույգ թվին հասնելիս ծափահարում էինք և ուրախանում: Կասկադի հուշահամալիրի աստիճանները, ի դեպ հինգհարյուր հիսունմեկն են: Մեր մյուս կանգառը «Պոնչիկանոցն» էր, այնտեղ լավ բկլիկացանք և շուտով արդեն դպրոց վերադառնալու ժամանակն էր: Ետդարձն էլ շատ ուրախ և հետաքրքիր անցավ, ժպիտներով և կատակներով լի:
    Ի դեպ, այս էքսկուրսիայի կազմակերպիչը մեր շատ սիրելի ընկեր Բարսեղյանն էր` աշխարհագրության ուսուցչուհին: Ահա թե ինչպիսին է մեր դպրոցի անցուդարձը, գրեթե ամեն օր:
    Կարծես թե վերջ, հույս ունեմ գոհացրեցի իմ շարադրանքով:
Working...
X