Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մենք ենք ու մեր դպրոցը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մենք ենք ու մեր դպրոցը

    Ողջույն,սիրելի հետաքրքրասեր)Մենք մեր քաղաքի ամենալավ դպրուցի աշակերտուհիներն ենք:Ինչու ամենալավը,դուք կիմանաք հետագա մեր պարզաբանումների ժամանակ
    Մեր դպրոցի առօրյան չի սահմանափակվում սովորական 45 րոպեանոց դասաժամերով,նախաձեռնվում են բազում միձոցառումներ,որոնց ընթացքում աշակերտները շփվում են միմյանց հետ,մասնակցում են բազմաթիվ մրցույթների,ստանում են նոր տեղեկություններ և ձեռք են բերում նոր ծանոթներ:Այդ միջոցառումները նպաստում են աշակերտների բազմակողմանի և մտավոր զարգացմանը:Այս ամենը իրագործվում է մեր դպրոցի ուսուցչական և կազմակերպչական կազմի անվերապահ նվիրումի շնորհիվ:Նրանք միշտ մեր կողքին են և ամեն հարցով աջակցում են մեզ:
    Արդեն նշել ենք,որ մեր դպրոցական կյանքը համեմվում է բազում միջոցառումներով,որոնցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը:Բայց եթե սկսենք թվել և նկարագրել յուրաքանչյուրը,ապա հնարավոր է,որ դու,սիրելի հետաքրքրասեր, այսօր համակարչի առջևից չհեռանաս:Այդ պատճառով մենք ուզում ենք ներկայացնել մեր դպրոցում տեղի ունեցող միջոցառումներից ամենահետաքրքիրը,որն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին:Այն կոչվում է <<Տոնավաճառ>>:Իր բնույթով մրցույթային է:Մասնակցում են 7-11 դասարանները:Յուրաքանչյուր մասնակցող դասարան ներկայացնում է իր ձեռքով զարդարված սեղանը`համալրված բազմաթիվ ուտեստներով:Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր մասնակից դասարան պետք է ձգտի վաճառել ավելի շատ ուտեստ և կուտակի ավելի մեծ գումար:Հաղթանակ է տանում այն դասարանը,ով իր գեղեցիկ սեղանով գրավում է բոլորին և կուտակում է ավելի մեծ գումար,քան մյուսները:
    Այս տարի,ինչպես և բոլորին տարիներին,օրը շատ հետաքրքիր անցավ:Չնայած արտաքին մրցակցությանը,դպրոցում տիրում էր ջերմ և ընկերական միջավայր:Դպրոցը հյուրընկալել էր տարբեր մասնագիտության տեր մարդկանց:Մեր հյուրերը հիացել էին աշակերտների կազմակերպվածությամբ,նվիրվածությամբ և հմտությամբ...
    Մի խոսքով այդ օրը դասվեց դպրոցի ամենահետաքրքիր օրերի շարքին:Եվ իսկապես,<<Տոնավաճառը>> դարձել է դպրոցի ավանդական տոներից մեկը,որն ամեն տարի նշվում է մեծ շուքով
    Ահա այսքանը մեր դպրոցի առօրյաից:Հուսով ենք ,որ քեզ,սիրելի հետաքրքրասեր,դուր եկավ մեր պատրաստած նյութը

    Գավառի ավագ դպրոց
    9-րդ դասարան
    Շանոյան Քրիստինե,Մխիկյան Հեղինե

  • #2
    Շատ ուրախ եմ, որ գոհ եք ձեր դպրոցից և ձեր անցկացրած ժամերից: Կուզենայի ես էլ տեսնել ձեր դպրոցը:

    Comment


    • #3
      Լավ է, որ Հայաստանում նման դպրոցներ կան:
      Տաթև Դերզյան
      derzyan@mail.ru

      Comment


      • #4
        Ինձ թվում է,որ մեր դպրոցները շատ նման են

        Comment

        Working...
        X