Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տասը անհայտով հավասարումներ, որոնք ինքներս, ցավոք սրտի, լուծել չենք կարող:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Տասը անհայտով հավասարումներ, որոնք ինքներս, ցավոք սրտի, լուծել չենք կարող:

    Ես իմ ,,Եթե խոսեին շատ ու շատ դպրոցներ” նյութում արծարծել էի մի շարք խնդիրներ, որոնց, որքան հասկանում եմ, այնքան էլ լուրջ չեն վերաբերվել: Շատ լավ, եթե չեք հավատում դպրոցներին, ուրեմն հարցերս կհնչեցնեմ միայն ի՜մ անունից:
    1. Առողջ մարմնում առողջ հոգի: Իսկ արդյոք պատրա՞ստ է մեր պետությունը առողջ սերունդ մեծացնել:
    Միշտ ինձ հարց էի տալիս , թե ինչո՞ւ մեր դպրոցում չեն անցկացվում մարզական միջոցառումներ: Հարցերս գտան իրենց պատասխանները, երբ ընդգրկվեցի դպրոցի աղջիկների հավաքականի մեջ, և գնացինք ուրիշ դպրոցներ՝ մասնակցելու մրցույթներին: Բանն այն է, որ մեր սպորտդահլիճը ստանդարտի մեկ երկրորդին էլ չի համապատասխանում: Էլ չասեմ գնդակների և այլ պարագաների բացակայության մասին: Դա էլ մենք պետք է գնենք: Կամ ինչու չունենք ֆիզկուլտուրայի համազգեստներ, միանման համազգեստներ:
    Ամեն անգամ էլ մասնակցում ենք Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում անցկացվող միջոցառումներին միանման շապիկներով, և լավ կլիներ, որ մեզ մնային դրանք, ու բոլորս միասին միանման մարզահագուստով կկարողանայինք ֆիզկուլտուրա անել: Բայց շապիկներն ամեն տարի հետ են հավաքվում: Հետաքրքիր է, ո՞ւր են գնում դրանք: Չէ՞ որ մեր քաղաքը կրկին 2791 կամ 2792 տարեկան չի լինելու: Իսկ դաջվածքները դժվար թե մաքրվեն՝ հաջորդ տարի ծառայելու համար: Հա՜, ոչ ոք էլ դրա կարիքը չունի, ինձ ճի՜շտ հասկացեք: Ուղղակի հաճելի չէ՞ արդյոք, երբ բոլորը միանման են հագնված, ու աղջիկները հատկապես չեն մտածում, թե այսօր ինչ հագնեն, որ և՜ հարմար լինի, և՜ ընկերուհին զարմանա: Ինչու պետությո՞ւնը: Որովհետև դպրոցը, որքան գիտեմ, պետական հաստատություն է: Ուրեմն ինչո՞ւ այն կարող է պահել բանակ և մինչ այդ չմտածել առողջ սերունդ ունենալու մասին:

    2. Ձեզ կարդացած ու ինտելլեկտով սերո՞ւնդ է պետք, պարոնա՜յք: Խնդրեմ, ՀՀ տարածքում հանդիպում են միայն տեսողությունը փչացրած երեխաներ:
    Ասենք թե համակերպվեցինք, որ սպորտդահլիճ չունենք… բայց մեր ազգը գոնե ուղեղով միշտ պետք է փայլի: Հարգելի՜ պետական գործիչներ, խոսքս ձեզ եմ ուղղում, չնայած չեմ հավատում, թե կհասնի: Ե՞րբ եք վերջին անգամ եղել գրադարաններում կամ հետաքրքրվել դրանց որպիսությամբ: Ինչո՞ւ պետք է մենք գրադարանից վերցրած գրքի վրա կարդանք <<Սովետական գրադարան 1962 թ.>>: Դա, եթե հնարավոր լինի կարդալ: Գրքերը մաշվում են ոչ այն պատճառով, որ ընթերցողն է անփույթ կամ անշնորք, այլ մաշվում են , որովհետև պիտի մաշվեն, նրանց պետք է գան փոխարինելու նորերը: Իմ կարծիքով, իրականում դուք պետք է ուրախանայիք, որ դրանք մաշվում են: իսկ ես տխրում եմ, որովհետև դժվար է կարդալ պոկված ու մաշված էջերով գիրքը: Էլ խոսք չկա նոր գրականության մասին: Ռիչարդ Բախ, Բրեդբերի, Վերբեր կամ Կոլեյո դժվար թե գտնեք Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանում: Իսկ ինքս այս դեպքում նախընտրում եմ էլեկտրոնային տարբերակով կամ հեռախոսով գիրք կարդալով՝ փչացնել տեսողությունս, քան չկարդալ: Իսկ դպրոցի գրադարանում անգամ արտադասարանային գրականությամբ մեզ պատշաճ կերպով չեն կարողանում ապահովել: Իսկ <<Համացանցով ամեն ինչ հասանելի է>> արտահայտությունը չի արդարացվում: Չեմ հավատա դրան, եթե իմ խոսքը ձեզ չի հասնելու: Բացի այդ էլ մի բան է կարդալ ինտերնետից, մեկ այլ բան՝ գրքից: Առաջին դեպքում մենք երբեք էլ այն զգացողությունը չենք ունենում, ինչ դուք ունեցել եք կարդալով գրքից: Ինձ հետ, վստահ եմ, համաձայն են շատ ու շատ իմ տարեկիցներ, որովհետև միայն ես չէ, որ ակնոց եմ կրում ու երթուղայիններում հեռախոսով գիրք եմ կարդում: Հավատացե՜ք` <<Օդնոկլասսնիկի.ռու>>-ով հաղորդագրություններ չեմ գրում:

    3.Ավագ դպրոցն իրեն դեռ չի արդարացնում:

    Ինչի՞ համար են ավագ դպրոցները. նախնական մասնագիտական կրթություն ստանալու համա՞ր: Տեսական գիտելիքը միջնակարգ դպրոցներում էլ կարող ենք ստանալ, իսկ փորձնականի հնարավորություն` կրկին չունենք: Այո՜, կան լաբորատորիաներ, տեխնիկա…Բայց որքնով են դրանք օգտագործվում: Իսկ որտեղ ենք լրացնելու փորձի պակասը: Տանը ինձ հաստատ թույլ չեն տա բրոմը լուծել ջրում կամ քառաքլորաջրածնում, որ տեսնեմ գո՞րշ գույն ունի, թե՞ անգույն է: Ո՞վ գիտի, գուցե որոշեմ Նոբելի նման դինամի՞տ ստեղծել: Մեկ էլ կտակ կկազմեմ, որ մահիցս հետո ինձ որպես մարդկային կյանքի վրա հարստացող չարագործի չհիշեն: Ու այդպես կստեղծվի <<Մարտիրոսյան>> մրցանակը : Ընկերներիցս մեկն էլ երազում է երկրորդ Բիլլ Գեյթսը դառնալ, բայց , այնուամենայնիվ, խորհուրդ տվեց Երկիր իջնել: Ի~նչ կարող եմ անել. շատ ռեալիստ է: Իսկ ես մտածեցի, որ երկիր կարելի է իջնել մի այլ վայրում, ուր, համենայն դեպս, ավագ դպրոց անունն արդարացված է: Կամ էլ մեկ այլ ելք է մնում. իջնել ասենք այնքան ժամանկ հետո, երբ իմ դպրոցում լուծված կլինեն բոլոր խնդիրները: Միայն մեկ կարևոր առավելություն ունի մեր դպրոցը. ՈւՍՈւՑԻՉՆԵՐԸ, ովքեր միշտ էլ փորձում են, քողարկելով այս խնդիրները, մեզ տալ առավելագույն գիտելիքներ և փորձ: Ընկեր Ավագյանը, հուսով եմ, ինձ կօգնի հաշվել այն արագությունը, որով պետք է օդ բարձրանամ տասը տարի անց ետ իջնելու նպատակով:

    4.ԱՄՆ-ի ազգային դրոշը այսօր կարող էր և չունենալ այս տեսքը, եթե այնտեղ հաշվի չառնեին երեխայի իրավունքները:
    Ուսուցչուհին հաձնարարում է աշակերտներին նկարել իրենց պետական դրոշը: Աշակերտներից մեկի նկարը դուր չի գալիս ուսուցչուհուն: Նա տղային անբավարար է նշանակում և ասում, որ նկարը կուղարկեն նախագահին, և եթե նրան դուր գա տղայի մեկնաբանությունը, ապա նա կստանա իր 5 միավորը: Ողարկում են, նախագահին դուր է գալիս: Վերջինս այն ընդունում է որպես պետական դրոշ, իսկ աշակերտը ստանում է իր 5-ը:
    Չեմ կարծում, թե հայ որևէ քաղաքական գործիչ կբացեր այդ նամակը, թեկուզ դրանք հազարավոր անգամներ շատ ու կարևոր լինեին, որպեսզի հետո էլ պատասխաներ աշակերտին: Դա ընդամեը ուշադրություն է քո քաղաքացու նկատմամբ, ով, իսկապես , ինչ որ բանի է սպասում իր երկրի նախագահից: Լինի դա թեկուզ մեկ միավոր:


    Հ. Գալստյանի անվ. թիվ 83 դպրոց
    11-րդ ֆիզմաթ դասարան
    Ջուլիետա Մարտիրոսյան

  • #2
    Վերջապես կարդացի մի գրառում, ուր վերամբարձ պաթոսը բացակայում է ու գրված է երկրի վրայից... կոնկրետ ու իրական:
    Սիրելի Ջուլիա, քո գրառման տեղը պետական այրերի գրասեղանն է, ուր, ցավոք սրտի, այն չի հայտնվի: Այս հարցերը ինքներս, ցավոք սրտի, լուծել չենք կարող:
    1.Եվրոպական կրթական համակարգում սկզբից ընդունված է պայմաններ ստեղծել նորարարության ու ծրագրերի համար, հետո նոր դրանք կյանքի կոչել: Մեր դպրոցներում կարծես որոշել են առողջ մարմին ստեղծել, բայց ինչպես? Ես տեսել եմ Բոստոնի դպրոցի ֆիզկուլտուրայի դասը. այն տևում է մեկ ուսումնական օր և այդ օրը ուրիշ առարկաներ չկան: Սովորողները ըստ իրենց նախասիրությունների, որոնք մշակել և հայտագրել են տարեսկզբին մասնագետ-ուսուցիչների հետ, մասնակցում են որևէ մարզաձևի դասերի: Իսկ նայենք մեզ մոտ. ես չորրորդ ժամը ֆիզիկա եմ պարապում 10-րդ դասարանում, ուր երրորդ ժամը ֆիզկուլտուրա է. գալիս են ուշ, հոգնած մարմնով ու կարմրած դեմքերով: Դե արի ու խնդիր բացատրի այնպես, որ հասկանան: Ես կարծում եմ ուսուցիչների մեծ մասը այս պրոբլեմը զգացել է:
    Շատ մեծ ցանկություն կա մյուս կետերի մասին էլ խոսել, ես անպայման կմասնակցեմ քննարկումներին, ապրես գրագետ ու տեղին մտքերի համար
    * Լ *

    Comment


    • #3
      Ֆիզկուլտուրայից հետո դասի նստելն ու կենտրոնանալը անցյալ տարի մեզ համար էլ էր խնդիր. նախ չէինք հասցնում մարզական հագուստը փոխել, ուշացած էինք մտնում դասարան, դասի մի մասն էլ անցնում էր: Այս տարի ֆիզկուլտուրա անում ենք դասերից հետո մեկ օր` 3 դասաժամ տևողությամբ: Իհարկե ավելի գոհ ենք, բայց դրանից մեր սպորտդահլիճը չի մեծացել: Դե իսկ եվրոպական դպրոցների հետ համեմատվելն անիմաստ է: Դա էլ աշակերտներիս խնդիրն է: Համոզված եմ մեզնից յուրաքանչյուրն էլ գոնե մի պահ երեզել է սովորել արտասահմանում: Ես էլ հուսով եմ, որ բարձրագույն կրթությունը հնարավոր կլինի ստանալ արտերկրում:Բայց դեռ միայն երազում եմ:

      Comment


      • #4
        Ապրես, Ջուլյա ջան, գրագետ ու շատ տրամաբանական գրառման համար: Ցավոք, դպրոցների ճակատագրերը իրենց բարեփոխումներով որոշող պետական այրերը ոչ քեզ կլսեն, ոչ էլ որևէ մեկին: Ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առնում, ինչքան էլ այդ կարծիքը խելացի լինի: Նախագծեր են դնում քննարկման, իսկ երբ դպրոցը լավ պատկերացնող մարդիկ, մասնակցում են այդ քննարկմանը, առաջարկություններ են անում, առանց կարդալու մերժած ետ են վերադարձնում:
        Սեփական փորձից եմ ասում: Թեև ուզում եմ քեզ հուսադրել. կգա ժամանակ, երևի, որ կգտնվեն ղեկավար այրեր, որ իրենց որոշումները կայացնելուց առաջ կլսեն նաև գործից հասկացող մարդկանց: ԵՎ այն ժամանակ, հավանաբար, ավագ դպրոցը կարդարացնի իրեն, և ոչ միայն ավագ դպրոցը:

        Comment


        • #5
          Շնորհակալ եմ: Ես էլ եմ հուսով: Ու թող, որ այդ ժամանակը շուտ կգա...թե չէ այդքան երկար օդում մնալն էլ է անհնար

          Comment


          • #6
            Ջուլիայի արծարծած խնդիրները անչափ արդիական են:
            1.ՀՀ-ում սպորտդահլիճ ունեցող դպրոցների քանակը շատ սուղ է և հատկապես մարզերում: Առողջ մարմնում առողջ հոգի հասակացությունը միայն հասկացություն է և իր նպատակներին չի ծառայում:
            2.Գիտելիքներով հարուստ լինելու համար պարտադիր չէ ակնոց կրել: Ես չունեմ տեսողական խնդիրներ, սակայն չեմ ժխտի այն փաստը, որ տեսողական խնդիրներ ունեցող երիտասարդները քիչ չեն: Որոշ գրադարաններում գրքերի պարունակությունը այդքան էլ քիչ չէ:
            3.Մեր վարժարանի օրինակով չեմ կարող համաձայնվել 3-րդ կետին:
            4.Այժմ շատ քիչ ուսուցիչներ կան, ովքեր երեխայի նկարած նկարը կուղարկեն նախագահին:
            Հուսանք, որ այս բոլոր խնդիրները կստանան իրենց լուծումները, և չմոռանանք, որ Հայաստանը գտնվում է զարգացման ճանապարհին:
            Վերջին խմբագրողը՝ Սահակյան Սահականուշ; 14-11-10, 16:20.
            http://dproc.armweb.info
            http://hayschool.yolasite.com
            http://vpmivarj-s.blogspot.com
            http://english.your-talk.com

            Comment


            • #7
              Սահականույշ, իհարկե, խոսքը միայն մեր դպրոցի մասին է: Մենք ստացել ենք նոր տեխնիկա, սակայն 11-րդ դասարանցիներս չենք օգտվելու դրանցից: 3-րդ կետի առումով քեզ համար ուրախ եմ, չնայած` էլի տարբերություն կա. դու վարժարանում ես սովորում:
              Գրադարանները կարող են շատ գրքեր ունեմալ, բայց ե՞րբ են դրանք հրատարակվել: Վստահ եմ ոչ մոտ անցյալում: Շատ գրքեր վերահրատարակման կարիք ունեն: Կամ քա՞նի գրադարանում ենք ստիպված լինում գրանցվել, որ կարողանանք մեր փնտրած գրքերը գտնել: Ինձ ավելի հաճելի կլիներ նույն գիրքը դպրոցից վերցնել: Իսկ նոր գրականություն բացառվում է գտնեք... ես ինքս նման գրքերը հեռախոսով եմ կարդում, չնայած` ծնողներս հաճախ դեմ են լինում:

              Comment

              Working...
              X