Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի օրը Ջերմուկի թ.1 դպրոցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցչի օրը Ջերմուկի թ.1 դպրոցում

    Հոկտեմբերի 5-ին հանրապետության բոլոր դպրոցներում նշվում էր ամենակարևոր ու սիրելի տոներից մեկը` Ուսուցչի տոնը, մեծարումը բոլոր ուսուցիչների և շնորհակալությունը նրանց հայրենանվեր ու ազգանվեր գործին: Չէ որ նրանց ուսերին է դրված ամենածանր ու պատասխանատու գործը` կերտել մարդուն: Անհնար է ամբողյովին փոխհատուցել իրենց անգնահատելի աշխատանքի դիմաց. միակ փոխհատուցումը կլինի այն, որ տարիներ անց տեսնեն, որ դաստիարակել են հասարակության համար պիտանի անհատների:
    Ասում են` <<Ուսուցիչը երեխայի երկրորդ ծնողն է>>, և դա վերամբարձ խոսք չէ, այլ ապացուցված ճշմարտություն բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են լավ ուսուցիչներ:
    Նույն ենք վկայում և մենք` Ջերմուկի թ.1 հիմնական դպրոցի աշակերտներս, խոցելով մեր ուսուցիչների մասին: Նրանք բոլորն էլ մեզ համար հարազատ մարդիկ: Օրվա կեսը անցկացնելով միասին, իրար հետ ապրելով բազմաթիվ հետաքրքիր պահեր` կապվում ենք միմյանց, և այդ կապվածությունը շուտով վերածվում է սիրո: Ու անհնար է չնշել ու չշնորհավորել այդ օրը, պատրաստել թեկուզ փոքրիկ անակնկալներ, որ նրանք զգան` գնահատված են սիրված ու հարգված:
    Ուսուցչի օրը մեր դպրոցում ևս նշվեց մեծ ոգևորությամբ: Առավոտյան հենց դպրոցի բակում կազմակերպված էր փոքրիկ միջոցառում, որտեղ տարրական դասարանի աշակերտները իրենց մանկական շուրթերով փառաբանում էին ուսուցիչներին: Նրանք չնայած դեռ փոքր են, բայց արդեն հասկանում էին օրվա կարևորությունը և իրենց մանկական ժպիտներով ուրախացնում էին բոլորին:
    Իսկ դասերից հետո 11-րդ դասարանի աշակերտներս պատրաստել էինք փոքրիկ ցերեկույթ` նվիրված մեր ուսուցիչներին և ջանացել էինք, որ ամեն ինչ լավ ստացվի:
    Նախատեսված էր անկեղծ զրույց ուսուցիչների և աշակերտների միջև: Աշակերտները ուսուցիչներին էին ուղղում իրենց հետաքրքրող հարցեր և ակնկալում անկեղծ պատասխաններ: Պատրաստել էինք նաև փոքրիկ անակնկալներ. հրատարակել էինք թերթ, որտեղ զետեղված էին հետաքրքիր նյութեր, ասույթներ, շնորհավորանքի խոսքեր և խաչբառ` նվիրված մեր ուսուցիչներին:
    Բոլորին ուրախացրեց նաև դպրոցը վաղուց ավարտած շրջանավարտների շնորհավորական նամակները: Հուզիչ էին հատկապես այն նամակները, որտեղ նշված էր, որ այս դպրոցում են սովորել իրենք, իրենց երեղաները և այժմ` թոռները: Նրանք թեև արդեն աշակերտ չէին, բայց չէին մոռացել իրենց ուսուցիչների տոնը և շտապել էին շնորհավորել:
    Շնորհակալություն ձեզ, սիրելի' ուսուցիչներ', ձեզ` մեր անսահման սերը, նվիրվածությունն ու երախտագիտությունը: Միշտ եղե'ք առողջ, երջանիկ, միշտ թև տվեք մեր երազանքներին ու միշտ համոզված եղե'ք, որ դուք միշտ գնահատված եք:
    Շնորհակալություն...
    Մանե Մկրտչյան
    Ջերմուկի թ.1 հիմն. դպրոց 11-րդ դասարան
Working...
X