Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոց` կյանքի մեծ ուսուցիչ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոց` կյանքի մեծ ուսուցիչ

    Բոլորս էլ ունենք երազանքներ, որոնց ձգտում ենք հասնել մեր ողջ կյանքի ընթացքում: Ովքեր հասնում են, վայելում են իրենք կյանքի երջանիկ պահերը, իսկ ովքեր չեն հասնում, կամ հիասթափվում են, կամ էլ շարունակում են կյանքում նոր ուղիներ փնտրել:
    Դեռ մանկուց ունեի բազում նպատակներ, իղձեր, երազանքներ... Ինձ ամեն ինչ հեշտ էր թվում կյանքում, անգամ չէի էլ մտածում, որ կարող եմ նաև տխրել, հիասթափվել, զգալ կյանքի դառնությունները: Զարմանում էի, երբ տեսնում էի մարդկանց` տխուր, մտամոլոր, երբ զգում էի, որ ոմանց երազանքներն, ի վերջո, վերածվում են արցունքների և կազմում են դառն իրականության փոքր մասնիկը: Երբ ավելի մեծացա և հաճախեցի դպրոց, իմ մտածելակերպը կյանքի հանդեպ լիովին փոխվեց. զգացի որ կան այնպիսի արժեքներ, որոնց պետք է ինքնուրույն ձգտել ու հասնել, որ պետք է անընդհատ պայքարել, հասնել բարձրագույնին, ամենալավին, վսեմին... Այո, երբեմն լինում էին հիասթափություններ, երբ ակամայից հուսահատվում էի: Դա լինում էր հատկապես այն ժամանակ, երբ դասերի հետ կապված ինձ մոտ ինչ-որ բան չէր ստացվում: Նեղանում էի, գնում, նստում մի անկյունում և սկսում էի լաց լինել: Հաջորդ օրը, երբ դիմում էի ուսուցչուհուս օգնությանը, նա հաճույքով ինձ կրկին բացատրում էր դասը, խորհուրդ էր տալիս չհուսահատվել և փորձել նորից վերանայել ամեն ինչ: Եվ ես զգում էի, թե ինչքան հաճելի է լինել սիրված, հարգված, զգալ, որ կան բարի մարդիկ, որոնք փորձում են օգնել քեզ ծանր պահին և մեղմում են անհանգստությունդ, նոր լիցքեր հաղորդում: Արդեն 10 տարի լրացել է այն օրվանից, երբ առաջին անգամ մտա ինձ համար այդքան հարազատ դարձած դպրոց, որի շնորհիվ և հասկացա, որ առաջին իսկ դժվարության դեպքում պետք չէ հուսահատվել, այլ, ընդհակառակը, պետք է մտածել, որ կան նաև երջանիկ պահեր, որի համար անհրաժեշտ է քայլել առաջ, նայել պայծառ ապագային և չհուսահատվել անգամ ամենամեծ կորստի դեպքում: Երբեք, երբեք չեմ մոռանա ուսուցիչներից խորհուրդները, նրանց ցուցաբերած օգնությունն ու աջակցությունը: Դպրոցն է, որ ինձ սովորեցրեց կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա, սովորեցրեց կյանքից վերցնել լավագույնը և պայքարել հանուն բարձրագույնի, հանուն այն լավ պահերի, որոնք ուղոկցելու են ինձ ամենուր...

    Եվա Գևորգյան
    Հարություն Մկրտչյանի անվան Վահրամաբերդի միջնակարգ դպրոց
    11-րդ դասարան
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 25-11-10, 13:13.
Working...
X