Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկայի ուսուցիչները մենք ենք... :D

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մաթեմատիկայի ուսուցիչները մենք ենք... :D

    Ոմանց մաթեմատիկայի դասն անհետաքրքիր կամ ձանձրալի կարող է թվալ: Խոստովանում եմ` մեկ-մեկ ինձ էլ է այդպես թվում, որովհետև հումանիտար մասնագիտություն եմ ընտրելու: Բայց լավ գիտակցելով առարկայի լրջությունը` արագ սթափվում եմ, որովհոտև մաթեմատիկայում ամենից կարևորը ուշադրությունը , ուսուցչին լսելն ու միտքդ մարզելն է:
    Այսօր էլ 10-ի ֆիզմաթցիները եկել էին մեր` 11-ի ֆիզմաթ դասարան ապացուցելու, որ արժանի հետնորդներ են: Դասարանը 2 թմի էր բաժանվել <<Սինուս ալֆա>> և <<Կոսինուս ալֆա>>: Մենք էլ ժյուրիի կամ ուսուցչի կարգավիճակում էինք: Առաջին անգամ էր մեր ուսերին այսպիսի պատասխանատվություն: Դասը չլսել հաստատ չէր ստացվի: Հարցեր տալն այնքան էլ դժվար չէր, բայց մրցակցությունը թեժ էր, և խմբերը միավորներ էին վաստակում մեծ մասամբ արագության հաշվին: Արդյունքում <<Կոսինուս ալֆան>> հաղթեց 21-ը 16,5-ի առավելությամբ: Դա այնքն էլ կարևոր չէր: Չէ՞ որ նրանք համադասարանցիներ են: Մենք էլ հասկացանք, թե ինչպիսի արժանի հետնորդներ ունենք: Կաշխատենք ավելի լավ սովորել, նրանց էլ մեր ծրագրերում հաճախ ներգրավել: Չէ՞ որ ուսուցիչը լավ ուսուցիչ չէ, եթե աշակերտն իրեն չի անցնում:

    Հ. Գայստյանի անվ. թիվ 83 ավագ դպրոց
    11-րդ ֆիզմաթ դասարան
    Ջուլիետա Մարտիրոսյան
Working...
X