Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մի դեպք իմ դպրոցական կյանքից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մի դեպք իմ դպրոցական կյանքից

    Մենք` աշակերտներս, սիրում ենք մեր դպրոցական կյանքը ավելի բովանդակալից ու հետաքրքիր դարձնել: Հիմնականում կազմակերպում ենք էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր, ինչպես նաև այցելում ենք թանգարաններ ու կրթամշակութային համալիրներ` ճանաչելու հայի ազգային դիմագիծը և ավելի լավ ըմբռնելու հայկական մշակույթը: Մեզ օգնում են նաև մեր սիրելի ուսուցիչները: Ահա այդպիսի մի արևոտ օր էր, երբ դասարանով մեր դասղեկի ուղեկցությամբ գնում էինք քաղաքամայր Երևան: Հիմնականում լինելու էինք Մատենադարանում և Ծիծեռնակաբերդում: Ճանապարհին անվերջ խորհում էի, սիրտս մի տեսակ արագ էր զարկում, անհանգստանում էի, կարծես ականատես էի լինելու այնպիսի դեպքի, որ իմ կյանքում պետք է մեծ հետք թողներ: ՈՒրախ էի. չէ՞ որ անչափ հետաքրքրիր էր ուսումնասիրել հայոց ձեռագրերը, բայց միաժամանակ զգում էի, տխրություն, երբ հիշում էի մեր այցի մասին դեպի Ծիծեռնակաբերդ: Մատենադարանից հետո մենք գնացինք Ծիծեռնակաբերդ: Հեռվից երևում էր նահատակների վերջին հանգրվանը, ուր ամփոփված է հայ ժողովրդի վիշտը: Վառվում էր անշեջ հուրը. կարծես Զոհրապն էր ջախջախված գլխով, Կոմիտասը` խելագար աչքերով: Աչքերումս թախիծ կար, սրտումս` խոր վիշտ: Ես չկարողացա զսպել արցունքներս և ակամայից լաց եղա: Զգացի մեծ ցավը, տեսա հայ ժողովրդի հոշոտված սիրտը: Բայց զարմանալին այն է, որ մենք դեռ ապրում ենք, ապրում հույսով ու հավատով: Ես զգում եմ, թե ինչ երջանկություն է հայ ծնվելը, իմանալ, որ դու տանջված, բայց չհուսահատված ժողովրդի սերունդ ես: Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին և իմ դպրոցին, որ ինձ հնարավորություն ընձեռեցին ևս մեկ անգամ հասկանալու մեր ազգային արժեքները:


    Եվա Գևորգյան
    Հարություն Մկրտչյանի անվան Վահրամաբերդի միջնակարգ դպրոց
    11-րդ դասարան
Working...
X