Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ռուսերենի շաբաթը մեր դպրոցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Տաթև ջան
    replied
    Ռուսերենն այսօր հիրավի դարձել է օտար լեզու և տիրապետել այդ լեզվով հաղորդակցման կարողություններին մեր տարիքում իսկական խիզախություն է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուսերենի շաբաթը մեր դպրոցում

    2010 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Վանաձորի թիվ 8 միջն. դպրոցում իրականացվեց միջոցառումների շարք` նվիրված ռուսաց լեզվին և ռուս մշակույթին: Այս ընթացքում մի շարք կարևոր միջոցառումներ կազմակերպվեցին: Սեպտեմբերի 30-ին մեր դպրոցում անցկացվեց <<Երգը` ընկերության կամուրջ>> խորագիրը կրող երգի փառատոնի առաջին փուլը, որի ժամանակ 6-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Գալստյանը <<Հայաստան>> կատարումով գրավեց առաջին տեղը: <<Ռուսերենի շաբաթը դպրոցում>> ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 1-ին դպրոցում կազմակերպվեց նաև գրական ցերեկույթ, որի ընթացքում աշակերտները ռուսերեն լեզվով արտասանեցին հայ և ռուս գրողների բանաստեղծություններից: Ցերեկույթը սկսվեց ՌԴ հիմնի կատարումով և ավարտվեց աշակերտների պատրաստած <<Ճպուռն ու մրջյունը>> բեմականացմամբ: Հաջորդ օրը` հոկտեմբերի 2-ին, 11-րդ դասարանցիները պետք է շարադրություններ գրեին` << Ռուսաստան` ձյան ու հանելուկների երկիր>> թեմայով: Այս մրցույթում լավագույնը ճանաչվեցին Տաթև Փարչամյանի և Մանե Միքայելյանի աշխատանքները: Վերջին միջոցառումը <<Մ. Լերմոնտով>> և <<Ամենակարող ռուսաց լեզու>> թեմաներով պատրաստված պատի թերթերի լույս ընծայումն էր: Դրանց ներկայացման ժամանակ ներկա էին դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, փոխտնօրենները, ուսուցիչները և բարձր դասարանի աշակերտները: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Վ. Հակոբյանը իր պատրաստած դասախոսության մեջ նշեց, որ ռուսաց լեզուն շատ կարևոր նշանակություն ունի հասարակության համար:
    Ես շատ ուրախ եմ, որ մեր դպրոցը ակտիվորեն մասնակցում է նման ծրագրերի և բազմաբնույթ միջոցառումների կազմակերպմանը: Այդ ամենը նպաստում է աշակերտների գիտելիքների պաշարի հարստացմանը:
    Նաիրա Մաթևոսյան
    Վանաձորի թիվ 8 դպրոց, 8-րդ դասարան
Working...
X