Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առաջին օրն ու առաջին հիասթափությունս

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Առաջին օրն ու առաջին հիասթափությունս

    Մենք` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներս, ուսուցիչների ղեկավարությամբ մեր ակտիվ մասնակցեցինք «DigiTec Expo 2010» ցուցահանդեսին և ներկայացրեցինք մեր կրթահամալիրը: Բացի մերը ներկայացնելուց որորշեցինք ծանոթանալ մյուսների հետ:
    Առաջին օրը, երբ մասնակցեցի Digitec Expo ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին, առաջին բանը, որ ինձ հետաքրքրեց, Հոլանդիայում կրթությունը շարունակելու հնարավորության մասին զեկուցուցումն էր. որոշեցի մասնակցել: Մի քանի րոպե զեկուցմանը ներկա գտնվելուց հետո հիասթափված վերադարձա մեր տաղավար: Հիասթափությունս նրանից էր , որ զեկուցման թեման գրավիչ ու հետաքրքիր էր, սակայն ներկայացման որակը` անբավարար:
    Կարծում եմ՝ լուրջ չէին վերաբերվել ու նախապես չէին պատրաստվել:
    Եթե խոսվում է լուրջ ու հաստատուն նախագծի մասին, որը հովանավորվում է Հոլանդիայի կառավարության կողմից, ապա «երևի, պիտի որ, կարծեմ» բառերը այդ պահին պետք է վերանան ներկայացնողի բառապաշարից:
    Նաև վիրավորական է, երբ ներկաները հարցեր են ունենում, իսկ ներկայացնողները անտեսում են ու չեն տալիս բավարար տեղեկություն` նախագծի վերաբերյալ:
    Այդ կիսագրագետ խոսքից դժվարությամբ, բայց հասկացանք, որ մասնագիտական կրթություն ստանալու համար մի քանի տարվա աշխատանքային փորձ ունեցող բոլոր ցանկացողները կարող են դիմել նրանց, հանձնել պահանջվող քնություններն ու մի շաբաթով կամ մի քանի ամսով մեկնել Հոլանդիա: Հոլանդիայում առաջադեմ ուսանողներին դիպլոմը հանձնելուց հետո հնարավորություն են ընձեռում ևս մեկ տարի այնտեղ մնալու, սակայն այլևս չեն ֆինանսավորում: Մյուս դեպքում, ամբողջ ֆինանսավորումը կատարում է Հոլանդիայի կառավարությունը: Ինձ մի հարց էր շատ հետաքրքրում, որի պատասխանն այդպես էլ չստացա. Այդ հնարավորությունից կարո՞ղ են օգտվել նորավարտ ուսանողները»: Հարցիս պատասխանը չստացա, բայց վերցրի բուկլետը, որ մեջ, հուսով եմ, ավելի նորմալ ու ճիշտ բացատրված կլինի նախագիծն ու պայմանները:

    Մանե Գևորգյան
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    11 դաս.

  • #2
    Թող լինի առաջին, բայց ոչ վերջին հիասթափությունը, քանի որ հիասթափությունն զգացմունք է, որի ընկերակցությունը բարդություններ է ստեղծում կյանքի բոլոր էտապներում:
    Տաթև Դերզյան
    derzyan@mail.ru

    Comment

    Working...
    X