Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեր դպրոցական կյանքի ակտիվությունն անսպառ է

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մեր դպրոցական կյանքի ակտիվությունն անսպառ է

    Արդեն 6-րդ անգամ է, ինչ Հայաստանում անցկացվում է «DigiTec Expo 2010» ցուցահանդեսը: Այն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, և այս տարի անցկացվեց հոկտեմբերի 29-31-ը` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
    «Expo»-ն տեղեկատվական լայն հնարավորություններ է ընձեռում և այդ հնարավորություններն են, որ մեզ ստիպեցին մասնկացել ու ներկայացնել մեր «արտադրանքը»՝ որակյալ կրթությունը:
    Առաջին անգամը չէ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մասնակցում է նմանատիպ ցուցահանդեսների, սակայն այս անգամ ավելի լավ աշխատանք ու արդյունք գրանցեցինք: Եթե առաջին ցուցահանդեսներին աշխատանքի մեծ մասը կատարում էին տնօրեններն ու ուսուցիչները, ապա այս անգամ ամբողջ աշխատանքի կատարումն իրենց ձեռքն էին վերցրել սովորողները, իհարկե, ուսուցիչների ղեկավարությամբ ու խորհուրդներով:
    Սովորողներս բաժանվել էինք մի քանի խմբի, որոնցից 2-ը կցանկանայի առանձնացնել: Առաջինը` տեխնիկայի պատասխանատուներ են, երկրորդը` լուսաբանողները:
    Առաջին խումբը ներկայացնում էր մեր տաղավարն ու օրվա հերոսին` մեր էլեկտրոնային գրատախտակը: Ասում եմ օրվա հերոս, որովհետև այն գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում ու զբաղեցնում էր բոլոր փոքրիկներին: Ներկայացնում էին նաև նոր էլեկտրոնային գրիչները, որոնց շնորհիվ էլեկտրոնային գրատախտակի հետ աշխատելն ավելի հեշտ է դառնում:
    Մյուս խումբը, բացի տաղավարը ներկայացնելուց, շրջում էր մյուս տաղավարներով, մասնակցում զեկուցումներին ու արձանագրում բոլոր հետաքրքիր իրադարձություններն ու նորությունները:
    Շրջում էինք, հարցազրույցներ վերցնում, նյութեր գրում, ու մի քանի րոպե անց «DigiTec Expo 2010» -ի մասնակիցները մեր կայքում տեսնում էին իրենց մասին պատմող նյութերը. բոլորն ապշել էին:
    Մեր տաղավարն ամենաուրախն ու ակտիվն էր: Եթե մյուս տաղավարների ներկայացուցիչներն արդեն հոգնել էին խոսելուց կամ ներկայացնելուց, ապա մենք, իրար փոխարինելով, պահպանում էինք ակտիվությունն ու տալիս բոլոր հարցերի պատասխանները:
    Բոլորին ներկայացրինք ոչ միայն մեր գրատախտակների ու գրիչների հնարավորությունները, այլև դրանց օգնությամբ ստեղծած նյութերն ու կատարած նախագծերը: Բոլոր դպրոցականները զարմացել էին, որ նման գրատախտակներ են լինում ու որ դրանցով հնարավոր է աշխատել: Դե մենք էլ թաքուն ժպտում էինք` մտածելով, որ այդպիսի դեռ 40 գրատախտակ էլ դպրոցում մեզ է սպասում: Չմոռանամ ասել, որ կրթական հաստատություններից միայն մենք էինք մասնակցում այս ցուցահանդեսին։
    Ավարտվեց «DigiTec» ամենամյա ցուցահանդեսը: Ավարտվեց` թողնելով նոր ու հետաքրքիր հետքեր: Հիմա ավելի շատ մարդ է ճանաչում մեզ ու մեր հնարավորությունները, իսկ մենք ավելի լավ ենք ճանաչում մյուսներին:

    Մանե Գևոգյան
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    11 դաս.
    Վերջին խմբագրողը՝ Mane17; 01-11-10, 21:58.

  • #2
    Տեղեկացնում եմ, որ նյութը հրապարակվել է նաև «Հայկական կրթական միջավայր» պորտալի նորություններ բաժնում:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #3
      Շնորհակալ եմ

      Comment


      • #4
        Ման ջան իրոք շատ հետաքրքիր ես պատմել մեր դպրոցական ակտիվության, եռուզեռի մասին:

        Comment


        • #5
          Ինձ իսկապես հետաքրքրեց ձեր դպրոցը,նույնիսկ կուզենայի այցելել

          Comment


          • #6
            Խնդիր չկա Մարիամ ջան, մեր դռները միշտ բացեն, իսկ մենք մեծ սիրով կդիմավորենք ու կցանոթացնենք մեր դպրոցի առանձնահատկությունների հետ:

            Comment


            • #7
              Ողջույն : Ես Ադոս եմ, սովորում եմ Աշտարակի թիվ 1 դպրոցում: Երեկ 23.02.2012 թվականին մեր դպրոցում տեղի ունեցավ բաց դաս , <Ապահով ինտերնետ> թեմայով, որին մասնակցում էի նաև ես: Դասը շատ հետաքրքիր անցավ, որին ներկա էին ԿՏԱԿ կազմակերպության ղեկավարներ, Օրանժ կազմակերպության տնօրենը և այլ մարդիկ: Ես այդ դասից շատ նոր գիտելիքներ ստացա ապահով ինտերնետի մասին և այդ գիտելիքները սիրով կկիսեմ իմ ընկերների հետ: Ինձ շատ է դուր եկել www.safe.am կայքը:

              Comment

              Working...
              X