Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի տոն 112-ում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցչի տոն 112-ում

    Այսօր տոն է` «Տո´ն ուսուցչի»:
    Այսօր ակամա հիշում ենք նրանց սեպտեմբերի 1-ի հանդիսավոր երդումը` «Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության գործին»: Նրանք և՛ ուսուցանում, և՛ կրթում, և՛ մայրություն են անում մեզ թե դասի ընթացքում, թե դպրոցից դուրս:
    Տոն է այսօր մեր դպրոցում` «Տո´ն ուսուցչի»: Տարվա այս միակ օրը միայն մենք կարող ենք մեր խորհին երախտագիտությունն ու շնորհակալությունը հաղորդել Ձեզ: Դպրոցի նորեկներս` տասերորդցիներս մեր յուրօվի նվերն ենք պատրաստել Ձեզ. ծաղկով դիմավորել Ձեզ, ծաղիկներով զարդարել Ձեր օրը, վառ գույներով և անուշ բուրմունքով հաղորդել մեր ջերմությունն ու սերը:
    Տոն է այսօր 112-ում` «Տո´ն ուսուցչի»:
    Ի՛մ Ուսուցիչ, ի՛մ Մայր, ի՛մ Աստված. Այս բառերը հիմա դարձել են մեկ բառ, մեկ հասկացություն, մեկ ամբողջություն:Գուցե ամպագորգոռ թվան այսօր դրանք, բայց վաղը մենք կհամոզվենք դրանց խորության մեջ.
    «Ուր էլ լինեմ,
    Թե՛ մոլորվեմ ես այս կյանքում,
    Դասդ հիշեմ,
    Տուն գամ ես`
    Ի՛մ Մայր,
    Ի՛մ Ուսուցիչ»:

    Տաթև Դերզյան
    Երևանի թիվ 112 փորձարարական դպրոցի
    պատմաիրավաբանական հոսքի
    10-րդ դասարանի աշակերտուհի
    Տաթև Դերզյան
    derzyan@mail.ru

  • #2
    Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով գիտելիք են տալիս:
    Տաթև Դերզյան
    derzyan@mail.ru

    Comment


    • #3
      Տաթև ջան միանում քո շնորհակալական խոսքերին և շնորհակալություն եմ հայտնում քեզ քո գրառման համար, քանի որ ուսուցիչներին վայել խոսքեր ես գրել, քանզի ինչպիսի գովասանքի խոսքեր հղենք մեր անգին ուսուցիչներին միևնույնն է քիչ է:
      http://dproc.armweb.info
      http://hayschool.yolasite.com
      http://vpmivarj-s.blogspot.com
      http://english.your-talk.com

      Comment


      • #4
        Տաթև ջան ես էլ եմ այն կարծիքին, որ ուսուցիչը մեծ ու կարևոր դեր է կատարում մեր կյանքում ու չեմ կարծում, որ ուսուցչի տոնը միակ օրն է, երբ կարող ենք շնորհակալություն հայտնել ուսուցիչներին: Պարզպես կարելի է ամեն հարմար առիթն օգտագործել ու մի պարզ բառ ասել. շնորհակալություն:

        Comment


        • #5
          Շնորհակալություն
          Ես ինքս ուսուցչի երեխա եմ և լավ ծանոթ եմ նրանց դժվար ու պատասխանատու աշխատանքի մանրուքներին, և ես համամիտ եմ Ձեր կարծիքին` միայն շնորհակալությունը քիչ է, գուցե? ժամանակն է գործով ապացուցելու մեր սերն ու հարգանքը: Կապրենք, կտեսնենք...
          Տաթև Դերզյան
          derzyan@mail.ru

          Comment

          Working...
          X