Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երբ սիրում ես ընկերոջդ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ալվարդ17
    replied
    Սիրելի Նաիրա իսկապես ուրախ եմ որ կարողացել ես Մարիամին փոխել.իսկապես որ քո հետ համաձայն եմ որ կարելի է փոխել մարդկանց.իսկ ինչ վերաբերվում է 11դպրոցին ես կարող եմ ասել որ դպրոցը իսկապես որ շատ լավն է,կարևորն այն է որ հարգարժան պարոն Կարապետյանը շատ լավ տնօրեն է 11դպրոցի համար.իսկապես որ 11դպրոցը շատ լավ դպրոց է պարզապես աշակերտներից ոմանք լավը չեն և ես հուսով եմ,որ քո նման աշակերտներ 11-ում շատ կան և իրենք իրենց ընկերուհիներին կփոխեն դեպի լավը

    Թողնել հաղորդագրություն:


  • Սահակյան Սահականուշ
    replied
    Հարգելի Նաիրա ես շատ ուրախ եմ, որ դու կարողացել ես վերափոխել Մարիամին:
    Ես մտնում եմ քո դրության մեջ: Իսկապես, երբ մտնում ես նոր միջավայր սկզբում թախիծի ու դառնության զգացումն է պարուրում հոգիտ, իսկ հետո, երբ փոքր - ինչ խաղաղվում է փոթորկված էությունտ, քեզ թվում է` մի նոր աշխարհ ես տեղափոխվել. նոր միջավայր, նոր ընկերներ ու նոր ուսուցանողներ: Ես նույնպես եղել եմ նույն դրության մեջ, քանի որ ես սկզբում սովորել եմ թիվ27 դպրոցում, այնուհետև թիվ 21 դպրոցում, իսկ այժմ` ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանում: Բայց մեր մեջ կա մի տարբերություն, որ ես հարցազրույցի ժամանակ ծանոթացել էի իմ ապագա ընկերուհիների և ընկերների հետ, և սեպտեմբերի 1-ին ինձ համար շատ հեշտ էր: Մեր դասարանում առաջի իսկ օրվանից հաճելի ընկերական միջավայր էր, որում իրենց մեծ դերն ունեն ուսուցիչները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Երբ սիրում ես ընկերոջդ

    Երկրորդ անգամ ստիպված եղա փոխելու դպրոցս: Սկզբում թախիծի ու դառնության զգացումն էր պարուրում հոգիս, իսկ հետո, երբ փոքր - ինչ խաղաղվում էր փոթորկված էությունս, ինձ թվում էր` մի նոր աշխարհ եմ տեղափոխվել. նոր միջավայր, նոր ընկերներ ու նոր ուսուցանողներ.
    Այս անգամ ավելի հեշտ հաղթահարեցի երկյուղս ու օտարության զգացումս, որովհետև այս նոր դպրոցում հանդիպեցի նրան` այդ մեծասիրտ ու քնքուշ էակին ` իմ նոր ընկերուհուն: Նա մենակ էր նստած` վերջին նստարանին: Լուռ ու անձայն տեղավորվեցի կողքին, ու չգիտեմ` ինձ թվաց, թե...Այդ պահին նա էլ իրեն մենակ էր զգում, մի քիչ անօգնական: Կամաց - կամաց ընտելացանք ու ընկերացանք: Այդ օրվանից փոխվեց երկուսիս կյանքն էլ: Մարիամը / այդպես է նոր ընկերուհուս անունը/ մի քիչ թախծոտ, մելամաղձոտ աղջիկ է :Նրան կարծես դժվար են հասկանու դասարանում. նա էլ շուտ վիրավորվում է ու լաց լինում: Ես նրան բացատրեցի, որ դա թուլություն է, պետք է լինել կամային, ուժեղ և երբեք անձնատոր չլինել. չէ որ այս աշխարհում հարգում ու ընդունում են ուժեղին, իսկ թույլին արհամարում կամ էլ կարեկցում: Միթե կցանկանար արժանանալ կարեկցանքի... Հաճախակի զրույցները փոխեցին նրան... Հիմա ժպիտն է փայլում նրա ոչ միայն դեմքի, այլև հոգում: Ու ես երջանիկ եմ, որ փոխվեց Մարիամի կյանքն ու մտածելակերպը: Երկուսիս առճյան էլ դարձել է հետաքրքիր, ու թախծելու ժամանակ էլ չկա:
    Ես սովորեցրի նրան շախմատ խաղալ, ու երկուսով ընդգրկվեցինք դպրոցում գործող շախմատի պարապունքներին: Նա էլ ինձ նման սիրեց գիրքը և իր պարապը լցրեց ընթերցանությամբ: Մի գաղտնիք էլ ասեմ. ես երբեմն սիրում եմ խենթություններ անել. նրան էլ եմ դրանց մասնակից դարձնում. խենթության մի պահի հորինել եմ ի’մ այբուբենը և փորձում եմ սովորեցնել նրան: Ուզում եք իսկապես ուրախ ու անհոգ մանկություն ունենալ, ապրել յուրօրինակ դպրոցական առօրյայով, եկեք մեր դպրոց ու սովորեք մեր դասարանում: Իսկ ամենակարևոևը կսովորեք իսկական ընկեր դառնալ ու ձեզ մեծ, շա~տ մեծ կզգաք: Ճշմարիտ է ասված` <Երբ սիրում ես ընկերոջդ, ավելի մեծ ես, քան երբ սիրում ես ինքդ քեզ, իսկ թե աշխարհը սիրես` աշխարհի չափ մեծ կլինես>:
    Ես կոչ եմ անում իմ հասակակիցներին.<Սիրե’ք միմյանց>:

    Նաիրա Գյադուկյան
    IX դասարան
    Գայի անվ. 129 դպրոց
Working...
X

Debug Information