Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ոչինչ չի վերջացել, որ սկսվի

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ոչինչ չի վերջացել, որ սկսվի

    Հավատալ, թե՞ ոչ. հավատալ, որ եկել է նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը: Հարմարվել, թե՞ յուրաքանչյուր առավոտ ծնողներին բողոքել` քունը խանգարելու ու երազները մինչև վերջ տեսնելու հնարավորությունից զրկելու համար:
    Վերը նշված հարցերը առաջանում են գրեթե բոլոր դպրոցականների, ամառային շոգից խառնված, բայց և դպրոցական առօրյայաից հանգստացած ուղեղներում:
    Սակայն ինձ մոտ առաջացան հետևյալ հարցերը. հավատալ կամ հարմարվել ինչի՞ն:
    Կարծում եմ զարմանալի չէ, որ նման հարց կարող է առաջանալ այն մարդու կամ այն մարդկանց ուղեղներում, ովքեր երեք երկար ամիսների ընթացքում դպրոցից բացակայել են մեկ կամ երկու շաբաթ: Պատճառն այն չէ, որ մենք հանգստի կարիք չունեինք, այլ այն, որ «հանգիստ» հասկացությունը միանշանակ երևույթ չէ: Անկեղծ ասած, ինձ համար հանգիստը քնելն ու նորից քնելն է, սակայն դպրոցական ակտիվ կյանքից դժվար է կտրվելն ու քնելը: Այդ պատճառով ես ու ընկերներս դարձանք դպրոցի ակտիվ ու աշխույժ հանգստի մասնակիցները:
    Իսկ հիմա, երբ ավարտվեց ամառը, սկսվում է սեպտեմբերը. այսինքն՝ ոչինչ, բացի եղանակներից, չի փոխվում: Սեպտեմբերի 1-ն ինձ համար ևս մեկ տարով մեծանանալու, հասունանալու ու լրջանալու ազդանշան է: Նոր ուսումնական տարին կարծես նորի սկիզբն է, որն ամուր կապված է հնի հետ:
    Սովորականի պես այսօր հավաքվեցինք Մարմարյա սրահում, շնորհավորեցինք հեբելյարներին, երգեցինք ու արտասանեցինք։ Ամեն ինչ նույնն էր` ոչինչ չէր փոխվել: Սակայն ավելացել էր նոր մի զգացում` հավատալ ու ավելի լուրջ նայել այն ապագային, որն ինքներս ենք լուսավորելու:
    Սեպտեմբերի 1-ը մի շատ հասարակ ու պարզ օր է, որին մի մասը սպասում է անչափ ուրախությամբ, մի մասը` վախով, իսկ մյուս մասն էլ, այդ թվում և ես, ժպտում է ու ասում. «Ոչինչ չի վերջացել, որ հիմա էլ սկսվի»:

    Եթե մեր դպրոցի անցուդարձը հետաքրքրեց, լսեք նաև այս նյութը.
    http://www.mskh.am/file.php?id=3630

    Մանե Գևորգյան
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    11-րդ դասարան
    Վերջին խմբագրողը՝ Mane17; 25-09-10, 23:05.

  • #2
    Ոչինչ չի վերջացել, որ սկսվի

    Մանե ջան, շնորհակալ եմ հետաքրքիր նյութի համար։ Բայց մի՞թե ձեր կյանքը սահմանափակվում է դպրոցով։

    Comment


    • #3
      Իհարկե ոչ: Սակայն մեր դպրոցական առօրյան այնքան լի է կյանքով ու պայծառ գույներով, որ անհնարին է հեռանալ այդ առօրյայից ու չդառնալ այդ ամենի մի մասնիկը: Մեր դպրոցական կյանքի բազմազանությունն ապահովում է նաև մեր <<ոչ դպրոցական>> կյանքի բազմազանությունը:

      Comment


      • #4
        Mane17-ի խոսքերից Նայել գրառումը
        Իհարկե ոչ: Սակայն մեր դպրոցական առօրյան այնքան լի է կյանքով ու պայծառ գույներով, որ անհնարին է հեռանալ այդ առօրյայից ու չդառնալ այդ ամենի մի մասնիկը: Մեր դպրոցական կյանքի բազմազանությունն ապահովում է նաև մեր <<ոչ դպրոցական>> կյանքի բազմազանությունը:
        Ես համամիտ եմ Mane17-ի հետ քանի որ դպրոցական կյանքը լի է հետաքրքրություններով, <արկածներով>: Մենք ամեն անգամ երբ պատրաստվում ենք դպրոց գնալուն, մենք
        հուզվում ենք, քանի որ գիտենք, որ այսօր էլ ենն մեր դասերը հետաքրքրություններով լի լինելու: Դասամիջոցներին երեխաներով դասարանում ինչ-որ հարց ենք քննարկելու լինի դասի վերաբերյալ, թե ուղղակի զրուցելու ենք: Ամռանը ես երբ պարապում էի հարցազրույցի համար, ճիշտ է հոգնում էի, բայց միառժամանակ նաև ուրախ էի, քանի որ չէի հացնում ձանձրանալ, և մտածում էի, որ ձեռք եմ բերելու նոր ընկերներ: Ես շատ եմ սիրում մեր վարժարանը և միշտ հաճույքով եմ գնում վարժարան քանի որ գիտեմ սովորելու եմ հետաքրքիր դասեր, և այնտեղ մեզ սպասում են մեր բարեհամբյուր ուսուցիչներն ու սրտամոտ ընկերները:
        http://dproc.armweb.info
        http://hayschool.yolasite.com
        http://vpmivarj-s.blogspot.com
        http://english.your-talk.com

        Comment

        Working...
        X