Հնարավոր եմ համարում, որ կկրկնեմ խորհրդաժողովում հրապարակված այլ նյութերում բարձրացված հարցեր, ինչի համար նախօրոք ներողություն եմ խնդրում: Պարզապես որոշել եմ խորհրդաժողովի նյութերը կարդալ մի փոքր ավելի ուշ՝ «տրամադրություների տակ չընկնելու», միտքս որոշակի ուղղությամբ չտանելու համար:
Այս նյութում գրածներս ավելի շուտ կարելի է մտորումներ համարել, քանի ինչ-որ համոզմունքենր:
Կայք ստեղծելիս պետք է քննարկել, դիտարկել, թե ինչպես պետք է պոտենցիալ օգտվողներին շահագրգռել, «բերել» կայք: «Բերելուց» հետո ի՞նչ պետք է անել, որ նրանք մնան, այլ ոչ թե մեկ անգամ այցելելուց հետո չուզեն նորից այդ կայքը մտնել: Այս խնդիրը կա նաև դպրոցական կայքերի համար:
Ներկայումս դժվար է պատկերացնել նման պրոցես ստատիկ, չթարմացվող կայքերի դեպքում, հետևաբար հավանաբար պետք է մտածել դինամիկ կայքեր, պարբերաբար, հաճախ թարմացվող կայքեր ստեղծելու մասին:
Ինքս որևէ կայք նախագծելուց առաջ փորձում եմ ուսումնասիրել առկա «շուկան», տեսնել, թե նմանատիպ այլ կայքերն ի՞նչ կառուցվածք ունեն, ի՞նչ բաժիններ, ի՞նչ գործիքներ, ի՞նչ հնարավորություններ են առաջարկում: Բայց որքան էլ որ ուսումնասիրեմ, երբևէ չեմ օգտվի պատճենելու տարբերակից: Հակառակը: Պետք է անպայման քննեմ յուրաքանչյուր գործիքը ու տեսնեմ, իմ պոտենցիալ օգտագործողին դա պե՞տք է, թե՞ ոչ: Ավելին, ես կձգտեմ գտնել գործիք, հնարավորություն, նորամուծություն, որը չկա այդ տիպի այլ կայքերում. Թող հետո ինձնից պատճենեն: Հաճախ է, որ հենց այդ նորամուծությունն է գրավում օգտագործողին:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել ու թավով նշել այս միտքը.
Մինչ կայք ստեղծելը, նախագծելը պետք է ուսումնասիրել նմանատիպ այլ կայքերը, այդ թվում ոչ հայկական, այլ միջազգային, ուսումնասրել առկա փորձը, քննել ու վերլուծել:
Դպրոցական կայքի օրինակելի նմուշ իմ համար կարող է լինել այն կայքը, որը բացի դպրոցի մասին տեղեկատվություն տալուց ինքնարտահայտման հնարավորություն է տալիս աշակերտին: Չմոռանանք, որ դպրոցական կայքը ուսումնական հաստատության գործիքներից մեկն է, իսկ դպրոցը առաջին հերթին աշակերտի համար է նախատեսված. Իմ խորին համոզմամբ ոչ միայն առարկայական գիտելիքներ տալու, այլև «աշխարհ մտնելուն» պատրաստվելու համար:
Առաջին հերթին կմտածեի ստեղծագործող աշակերտներին ինքնադրսևորվելու, իրենք իրենց ներկայացնելու, հանրությանը ներկայանալու հնարավորություն տալու մասին:
Հետևաբար դպրոցական իմ պատկերացրած կայքը պետք է ունենա «Շնորհալի աշակերտներ» բաժին, որը պետք է ունենա իր ենթաբաժինները, այդ թվում.
Հրաշալի կլինի, եթե ներկայացվող նյութերից յուրաքանչյուրի համար հնարավոր լինի կազմակերպել քննարկում, գնահատել աշխատանքը, ունենալ ռեյտինգային ցուցակ: Սա միանշանակ շահագրգռելու է աշակերտներին, բերելով նրանց ավելի ակտիվացմանը, մրցակցությանը: Յուրաքանչյուր աշակերտ ոչ միայն փորձելու է ավելի լավ նկար նկարել, բանաստեղծություն գրել, սովորել նոր գործիքով կամ նոր երաժշտություն նվագել, այլև շահագրգռվելու է իր ծանոթներին (ազգականներ, բարեկամներ, ընկերներ) հրավիրել կայք: Այսպիսով նման բաժինների առկայությունը ոչ միայն նպաստելու է ուսումնական պրոցեսին ու աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալու, այլև օգնելու է կայքի կայանալուն, օգնելու է դրա ինքնանպատակ չլինելուն, այցելուների ավելացմանը:
Աշակերտներին շահագրգռելու մեկ այլ, հարմար տարբերակ կարող է լինել համընդհանուր տնային հանձնարարությունները կամ մրցույթները: Օրինակ ուսուցիչը ինչ-որ շարադրություն տալուց կարող է նախապես ասել, որ դրանք հրապարակվելու են կայքում, իսկ ամենաբարձր գնահատական ստացողը նաև պարգևատրվելու է, նրա նկարն ու անունը դրվելու է կայքի գլխավոր էջում: Ի՞նչ եք կարծում, աշակերտների մի ստվար զանգված այդ դեպքում ավելի շահագրգռված չի՞ լինի շարադրությունն ավելի լավ գրել:
Ու սա կարող է վերաբերվել ոչ միայն շարադրություններին, այլ ամենատարբեր առարկաներին, սկսած կենսաբանության համար ռեֆերատներից, մինչև մաթեմատիկական բարդ խնդիրների լուծումները, առաջին էջում որպես հաղթողի դնելով խնդիրն առաջինը լուծողի նկարը:
Ընդհանրապես պետք է գտնել հնարավորություն կայքը դարձնելու աշակերտի գործիք: Իհարկե դպրոցի կայքը պետք է դպրոցի մասին տեղեկատվություն տա, բայց իմ կարծիքով դրանք չպետք է լինեն առաջնային:
Կայքը կարող է ունենա մենյուի երկու տիպ:
Առաջին տիպը կարող է լինել «չոր տեղեկատվության» էջերինը, այդ թվում.
Երկրորդը տիպը պետք է վերաբերվի կայքը որպես ուսումնական պրոցեսի մի մասնիկ օգտագործող մենյուն, այդ թվում վերևում գրածներս: Այստեղ կարող են լինել նման բաժիններ.
Ընդ որում այս երկրորդ մենյուն պետք է լինի ավելի նկատվող, ավելի կարևոր, ավելի ուշադրության կենտրոնում:
Նման տիպի կայք կառուցելուց կայքի գլխավոր՝ առաջին էջում կարելի է ցուցադրել հետևյալը.
Մնացած բլոկների առկայությունը ստեղծագործական մտքի խնդիր է: Ամեն մեկը ինքը կարող է որոշել, թե ինչ դնել առաջին էջում: Ուղղակի ցանկացա նշել, որ բոլորովին պարտադիր չէ, որ կայքի առաջին էջում բացվի դպրոցի մասին տեղեկատվություն, դպրոցի լուսանկար, տնօրենի լուսանկար և այլն:
Ամփոփելով թռուցիկ մտորումներս ասեմ, որ դպրոցական կայքն առաջին հերթին պատկերացնում եմ որպես ուսումնական գործընթացի կցորդ, դրան նպաստող մի բան: Չգիտեմ, թե արդյոք քանի՞ դպրոց կարող է ռեսուրս ու ժամանակ ծախսել նման կայքեր ստեղծելու համար, միայն թե վստահ եմ, որ կարողանալու դեպքում այն մեծապես կօգնի ուսումնական գործընթացին, աշակերտներին կպատրաստի «կյանք մտնելուն»:
Ու քանի որ բոլորովին չխոսեցի տեխնիկական խնդիրների մասին, ապա ուղղակի ավելացնեմ, որ չի կարելի սկսել կայքը սարքել, իսկ հետո մտածել, թե նրա մեջ ինչ բովանդակություն, ինչ բաժիններ են լինելու: Կայքի թե ձևավորումը, թե տեխնիկական մասը, ծրագրային հենքը մեծապես կախված են կայքի տիպից: Եթե սկսենք կառուցել «այցեքարտ» կայք, իսկ հետո որոշենք, որ դրանում պետք է լինեն նորությունների բաժին, քննարկումների հնարավորություն, շատ ավելի դժվար է լինելու վերադառնալ, վերազինել կայքը, քան թե դա նախատեսել հենց սկզբից: Հետևաբար նախքան կայքը ստեղծելը պետք է հասկանալ, թե կայքն ինչի՞ համար ենք ստեղծում: Պետք է քննարկվի օգտագործողների շրջանակը, լուծելիք խնդիրները:

- Նկարչություն
- Լուսանկարչություն
- Գրականություն
- Երաժշտություն
- Կերպարվեստ
- և այլն:

- Դպրոցի պատմություն,
- Դպրոցի ղեկավարություն,
- Ուսուցչական կազմ,
- Ընդունելության կարգ,
- Հայտնի շրջանավարտներ,
- Լուսանկարների արխիվ,
- Միջոցառումներ,
- Հայտարարություններ,
- Նորություններ,
- Հետադարձ կապ,
- և այլն:
Երկրորդը տիպը պետք է վերաբերվի կայքը որպես ուսումնական պրոցեսի մի մասնիկ օգտագործող մենյուն, այդ թվում վերևում գրածներս: Այստեղ կարող են լինել նման բաժիններ.
- Շնորհալի աշակերտներ,
- Բաց դասեր,
- Մրցույթներ,
- Թղթակցում են աշակերտները,
- և այլն:
Ընդ որում այս երկրորդ մենյուն պետք է լինի ավելի նկատվող, ավելի կարևոր, ավելի ուշադրության կենտրոնում:
Նման տիպի կայք կառուցելուց կայքի գլխավոր՝ առաջին էջում կարելի է ցուցադրել հետևյալը.
- Առանձին բլոկով վերջին մրցույթում հաղթող աշակերտի նկար ու անուն,
- «Վերջին նյութեր» բլոկ, որտեղ կպատկերվեն «շնորհալի աշակերտներ» բաժնում վերջին տեղադրված նյութերից, այդ թվում՝ նկարներ, գրական ստեղծագործություններ (փոքր հատված, ամբողջը բացելու հնարավորությամբ): Այստեղ պետք է լինի նաև հղում՝ տվյալ բաժնի էջը բացելու համար:
- «Պատահական նյութեր» բլոկ, որտեղ պատահական սկզբունքով կընտրվեն «շնորհալի աշակերտներ» բաժնում տեղադրված նյութերից, նույն սկզբունքով, ինչ նախորդ բլոկի դեպքում:
- Նորությունների բլոկ, որտեղ կպատկերվեն դպրոցի վերջին նորությունները, բոլոր նորությունները բացելու հղումով,
- Բլոկ, որտեղ կպատկերվեն «Թղթակցում են աշակերտները» բաժնի նյութերը,