Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հարգելի Susanna31 (Սուսաննա), այս թեմայում մենք քննարկում ենք կայք ստեղծելու հետ կապված հարցերը, իսկ քննադատության մասին` եթե ուշադիր հետևում եք քննարկումներին, ոչ մի խոսք չկա: Ընդհակառակը, փորձում են օգնել ինֆորմատիկա առարկայի ուսուցիչներին` եթե կա հնարավորություն, եթե դպրոցն ունի համապատասխան միջոցներ և ուսուցիչն ունի համապատասխան գիտելիքներ (եթե ոչ, ապա կազմակերպել դասընթացներ) ու շատ մեծ ցանկություն (չնայած ցածր վրձատրություն), ապա իր դպրոցի համար ստեղծի կայք, որը հնարավորություն կտա ձեր դպրոցին ներկայանալ հանրությանը իր բոլոր լավ ու վատ կողմերով, առցանց կապ ունենալ մյուս դպրոցների հետ, կազմակերպել միջոցառումներ, որևէ հարցոում իրար օգնելու հնարավորություններ ունենալ ավելի արագ, ճանաչել բոլոր գործընկերներին, բարձրացնել ինֆորմատիկա առարկայի ուսուցչի աշխատավարձը և այլ շատ ու շատ այլ հուզող հարցեր դարձնել հասանելի և քննարկվող, որոնց արդյունքում հուսով ենք, որ շատ հարցեր կհանգեն համապատասխան ելակետի ...
    Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
    Գյումրու թիվ 15 դպրոց:

    Comment


    • #17
      Բարև Ձեզ

      Ես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եմ (աշխատել եմ այդ ոլորտում 10+ տարի) և որոշելով ինձ նվիրել փոքր մարդկանց երեխաներին , փոխեցի իմ մասնագիտությունը և հիմա դասավանդում եմ Երևանի դպրոցներից մեկում: Դպրոցը կայք չունի, ու ես իմ գիտելիքներով (շատ թե քիչ) ցանկանում եմ ստեղծել կայք, սակայն տեղյակ չեմ դա անելու համար բացի դպրոցի տնօրենից այլ մարդկանց թույլատվությունը հարկավո՞ր է թե՞ ոչ: Կա՞ն արդյոք պետական ստանդարտներ (ինչպիսին ՌԴ-ում է) միայն համաձայն որին կարելի է կայք կառուցել:
      Խնդրում եմ հուշեք ինձ այս հարցում ... եթե ամեն ինձ այնքան բարդ չէ ինչքան ես եմ պատկերացնում, ես կցանկանաի սկսել այդ աշխատանքը:

      Հարգանքներով՝
      Ինֆորմատիկայի ուսուցիչ

      Comment


      • #18
        anush-ի խոսքերից Նայել գրառումը
        Ինչ եք կարծում կարող է մեկ մարդը ստեղծել որակյալ, էսթետիկ, գրագետ կայք: Կարծում եմ` որքան էլ բազմակողմանի զարգացած լինի նա, դա անհնար է: Կայքի վրա պետք է աշխատեն տարբեր ոլորտների մասնագետներ: Միայն այդ դեպքում կբավարարվեն ձեր նշած բոլոր պայմանները:
        Միանգամայն համաձայն եմ Ձեր կարծիքի հետ Անուշ: Անհնար է ստեղծել նորմալ որակյալ կայք եթե չկա աշխատանքային խումբ, որը պիտի պարունակի դիզայներ, վեբդիզայներ, ֆոտո նկարիչ, եթե մեկ լեզվով է տվյալ լեզվի գրագետ մասնագետ, խմբագիր: Գոնե այսքանը պետք է եվ չմոռանամ նշել, որ կայքը դա ինչ է՞ կայքը դա ինֆորմացիայի աղբյուր պիտի հանդիսանա տվյալ հաստատության մասին: Իսկ մեր (հզոր) ոեբծրագրավորողները անգամ գաղափար չունեն դիզայնը ինչ բան ե նկարչությունը ինչ բան է: Յուրաքանչյուր կայք պարտադիր կերպով պիտի ունենա ճարտարապետ, որը եվ պատասխան տա պահանջվող նախագծի համար: Քանզի Հայստանում 1989 թվականից հետո դարձել է ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ կարգեր: եթե մեկ աշխատանքից ավել բան չես անում ուրեմ քո հարցե դնում են կրճատման: Էլ ուր մնաց որակյալ ԿԱՅՔ պատրաստելու գաղափարը:

        Հարգելի Անուշ ես նախապես հայտնում եմ իմ ներողությունը քանի, որ ձեր համբերությունը միքիչ չարաշահում եմ : Հուսամ, որ ինչոր չափով հասկացաք ինձ:
        Վերջին խմբագրողը՝ expert; 23-02-15, 11:47.

        Comment

        Working...
        X